Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 76
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
04.07.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
04.07.2023
Дата вступления в силу
07.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2023 թվականի

թիվ 76

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ և 56-րդ հոդվածներին, «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 12 հավելված) 14-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 9-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 57-րդ և 82-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

       

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի հուլիսի 4-ի

թիվ 76 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոններում կատարվող

 

1. I մասի 1-ին գլխի 1․4 կետի «xiv» ենթակետի «(կամ)» բառը հանել։

2. Նշված կանոնների թիվ 1 լրացման I.5-րդ ենթաբաժնի յոթերորդ պարբերությունում «միջոցառումների» բառը փոխարինել «և կանխող գործողությունների» բառերով։

3. Նշված կանոնների թիվ 2 լրացման II.7-րդ կետի երկրորդ պարբերությունում «մասնագիր» բառը փոխարինել «մասնագրերի» բառով, «միջոցառումների» բառը փոխարինել «և կանխարգելիչ գործողությունների» բառերով։

4. III մասի III գլխի 3.2.3 ենթաբաժնի «(շտկիչ և կանխարգելիչ գործողությունները, corrective action and preventive action, CAPA շտկիչ և կանխարգելիչ գործողությունները)» բառերը փոխարինել «(շտկիչ և կանխարգելիչ գործողությունների պլանը, corrective action and preventive action, CAPA)» բառերով։

5. Նշված կանոնների թիվ 4 լրացման մեջ «Շտկիչ (կանխարգելիչ) գործողությունների համակարգ (САРА)» բառերը փոխարինել «Շտկիչ և կանխարգելիչ գործողությունների պլան (САРА)» բառերով։

6. Նշված կանոնների թիվ 2 հավելվածում «կարող է կիրառվել բուսական ծագման սկզբնական հումքի պատշաճ աճեցման և հավաքման կանոնների ուղեցույցը:» բառերը փոխարինել «կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունվարի 26-ի թիվ 15 որոշմամբ հաստատված՝ բուսական ծագման սկզբնական հումքի աճեցման, հավաքման, մշակման և պահման պատշաճ գործունեության կանոնները։» բառերով։

7. Նշված կանոնների թիվ 3 հավելվածում՝

ա) տեքստում համապատասխան հոլովով «ռադիոակտիվ նախորդող նյութեր» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «ռադիոդեղագործական պրեկուրսորներ» բառերով.

բ) 45-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «միջոցառումներ» բառը փոխարինել «գործողություններ» բառով:

գ) «Սահմանումները» բաժնի չորրորդ պարբերության մեջ «ռադիոակտիվ նախորդող նյութ» բառերը փոխարինել «ռադիոդեղագործական պրեկուրսոր (ռադիոդեղագործական դեղապատրաստուկի պրեկուրսոր)» բառերով։

8. Նշված կանոնների թիվ 7 հավելվածի «Սկզբունքը» բաժնի երկրորդ պարբերության հինգերորդ և վեցերորդ նախադասությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Բույսերի պատշաճ աճեցման և հավաքման կանոնների համաձայն` որակի ապահովման համակարգի ցուցումները բերված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունվարի 26-ի թիվ 15 որոշմամբ հաստատված՝ բուսական ծագման սկզբնական հումքի աճեցման, հավաքման, մշակման և պահման պատշաճ գործունեության կանոններում։»։

9. Նշված կանոնների թիվ 15 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 15

Եվրասիական տնտեսական

միության պատշաճ արտադրական

գործունեության կանոնների

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

որակավորմանը և վալիդացմանը ներկայացվող

 

Սկզբունքը

 

Սույն պահանջները պարունակում են որակավորման և վալիդացման սկզբունքների նկարագրությունը, որոնք կիրառելի են դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող սենքերի, սարքավորումների և ինժեներական համակարգերի, ինչպես նաև դեղապատրաստուկների արտադրության գործընթացների համար։ Բացի այդ` սույն պահանջները կարող են օգտագործվել որպես լրացուցիչ ուղեցույց ակտիվ դեղագործական բաղադրամասերի արտադրության ժամանակ՝ առանց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների II մասում նշված կանոնների նկատմամբ լրացուցիչ պահանջներ սահմանելու (այսուհետ՝ կանոններ)։

Կանոնների պահանջներն իրագործելու նպատակով արտադրողն իրականացնում է իր գործունեության կրիտիկական կողմերի հսկողությունը՝ արտադրության գործընթացների և սարքավորումների որակավորման և վալիդացման միջոցով՝ դեղագործական արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք) կենսական պարբերաշրջանի և դրա արտադրության գործընթացի բոլոր փուլերում։ Սենքերի կառուցվածքի, սարքավորումների, ինժեներական համակարգերի և արտադրության գործընթացների մեջ կատարվող ցանկացած պլանավորված փոփոխություն, որը կարող է ազդել արտադրանքի որակի վրա, անհրաժեշտ է ձևակերպել փաստաթղթերով։ Անհրաժեշտ է նաև գնահատել այդպիսի փոփոխությունների ազդեցությունը համապատասխան վալիդացման կարգավիճակի կամ հսկողության ռազմավարության վրա։ Պատրաստի արտադրանքի արտադրության համար օգտագործվող համակարգչայնացված համակարգերը ենթակա են վալիդացման՝ կանոնների թիվ 11 հավելվածում բերված պահանջներին համապատասխան։ Բացի այդ՝ անհրաժեշտ է հաշվի առնել կանոնների III մասի II և III գլուխներով նախատեսված ցուցումները։

 

Ընդհանուր դրույթները

 

Արտադրանքի կենսական պարբերաշրջանի ընթացքում անհրաժեշտ է կիրառել որակի համար, այդ թվում՝ որակավորման և վալիդացման համար ռիսկերի կառավարման մոտեցումը։ Որակի համար ռիսկերի կառավարման համակարգի բաղադրիչներ հանդիսացող՝ վալիդացում և որակավորում անցկացնելու սահմանների ու ծավալի մասին որոշումները պետք է հիմնվեն դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող սենքերի, սարքավորումների, ինժեներական համակարգերի նկատմամբ հիմնավորված և փաստաթղթերով ձևակերպված ռիսկերի, ինչպես նաև արտադրության գործընթացների հետ կապված ռիսկերի գնահատման վրա։ Հետադարձ վալիդացումն ընդունելի մոտեցում չի համարվում: Որակավորման և (կամ) վալիդացման հետազոտությունները հաստատող և արտադրողի սեփական վալիդացման ծրագրից դուրս գտնվող աղբյուրներից ստացված տվյալներն օգտագործվում են գրավոր հիմնավորման առկայության պայմանի դեպքում, որը հաստատում է նման մոտեցման օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև երաշխավորում է համապատասխան հսկողական միջոցառումների իրականացումն այդպիսի տվյալների հավաքման ընթացքում։ Նման հիմնավորումը ներառվում է վալիդացման մաստեր-պլանի կամ վալիդացման վերաբերյալ այլ փաստաթղթերի մեջ։ Թույլատրվում է այն ներառել նաև դեղապատրաստուկի գրանցման դոսյեի կազմի մեջ։

 

1. Որակավորման և վալիդացման կազմակերպումն ու պլանավորումը

 

1.1. Անհրաժեշտ է պլանավորել որակավորման և վալիդացման միջոցառումների անցկացումը, ինչպես նաև հաշվի առնել սենքերի, սարքավորումների, ինժեներական համակարգերի, արտադրության գործընթացների և արտադրանքի կենսական պարբերաշրջանը։

1.2. Որակավորումը և վալիդացումը պետք է անցկացնի միայն ուսուցանված անձնակազմը՝ դեղապատրաստուկներ արտադրողի կողմից հաստատված ընթացակարգերին համապատասխան։

1.3. Որակավորմամբ և վալիդացմամբ զբաղվող անձնակազմի ենթակայության կարգը որոշվում է որակի դեղագործական համակարգին համապատասխան։ Թույլատրվում է որակավորման և վալիդացման կատարումը որակի ապահովման և որակի հսկողության ծառայությունների կողմից։ Անհրաժեշտ է ապահովել ընդունելի հսկողություն՝ որակի ապահովման և որակի հսկողության ծառայությունների կողմից վալիդացման փուլի ամբողջ ընթացքում։

1.4. Ձեռնարկության վալիդացման և որակավորման ծրագրի առանցքային տարրերը պետք է հստակ սահմանվեն և ձևակերպվեն վալիդացման մաստեր-պլանի կամ համարժեք փաստաթղթի տեսքով։

1.5. Վալիդացման մաստեր-պլանը կամ համարժեք փաստաթուղթը պետք է սահմանի որակավորման և վալիդացման համակարգը կամ պարունակի հետևյալ տեղեկատվությանը և փաստաթղթերին կատարվող հղումները՝

a) որակավորման և վալիդացման քաղաքականությունը.

b) որակավորման և վալիդացման անցկացման ժամանակ դերերի և պատասխանատվության բաշխումը նախատեսող կազմակերպական կառուցվածքը.

c) ձեռնարկության սենքերի, համակարգերի, սարքավորումների և գործընթացների համառոտ բնութագրերը և որակավորման ու վալիդացման ընթացիկ կարգավիճակի մասին տվյալները.

d) փոփոխությունների կառավարման (փոփոխությունների հսկողության) և որակավորման ու վալիդացման գործընթացում շեղումների կառավարման մասին տեղեկատվությունը․

e) ընդունելիության չափորոշիչների մշակման ուղեցույցը.

f) որակավորման և վալիդացման ոլորտի փաստաթղթերին կատարվող հղումները.

g) որակավորման և վալիդացման գործունեության ռազմավարությունը, որն իր մեջ է ներառում կրկնակի որակավորման (եթե կիրառելի է) մասին տեղեկատվությունը։

1.6. Ծավալուն և բարդ նախագծեր իրագործելիս նպատակահարմար է մի քանի առանձին վալիդացման մաստեր-պլանների մշակումը։

1.7. Որակի համար ռիսկերի կրկնակի գնահատումն իրականացվում է՝ հաշվի առնելով դեղապատրաստուկի արտադրության գործընթացի նախագծման ժամանակ և դեղապատրաստուկի արտադրության գործընթացում ձեռք բերված գիտելիքներն ու տեղեկատվությունը։

1.8. Որակի համար ռիսկերի գնահատման կիրառման գործընթացը անհրաժեշտ է ձևակերպել որպես վալիդացման մաստեր-պլանի բաժին։

1.9. Անհրաժեշտ է ներդնել որակավորման և վալիդացման հսկողություն, որը թույլ է տալիս ապահովել բոլոր ստացված տվյալների ամբողջականությունը։

 

2. Փաստաթղթերը

 

2.1. Փաստաթղթերով պատշաճ ձևակերպման կանոնները կարևոր են արտադրանքի ամբողջ կենսական պարբերաշրջանի ընթացքում գիտելիքների կառավարման բարձր մակարդակի պահպանման համար։

2.2. Որակավորման և վալիդացման գործընթացում ձևավորվող բոլոր փաստաթղթերը պետք է համաձայնեցվեն և հաստատվեն համապատասխան անձնակազմի կողմից՝ ինչպես դա սահմանված է որակի դեղագործական համակարգում կանոնների I մասի 1-ին գլխին համապատասխան։

2.3. Համալիր վալիդացման նախագծերում փաստաթղթերի միջև փոխկապակցվածությունը պետք է հստակ որոշված լինի:

2.4. Կրիտիկական համակարգերը, ցուցանիշները և պարամետրերը, ինչպես նաև ընդունելիության համապատասխան չափանիշները պետք է որոշվեն դեղապատրաստուկներ արտադրողի կողմից մշակվող վալիդացման արձանագրություններում։

2.5. Որակավորման վերաբերյալ փաստաթղթերը կարող են միավորվել, եթե դա ընդունելի է (օրինակ՝ մոնտաժման որակավորման (IQ) և աշխատանքի որակավորման (OQ) վերաբերյալ փաստաթղթերը)։

2.6. Այն դեպքում, երբ վալիդացման արձանագրությունները և այլ փաստաթղթեր տրամադրվում են վալիդացման ծառայություններ մատուցողների կողմից, արտադրական հարթակի համապատասխան անձնակազմը պետք է հաստատի վալիդացման արձանագրությունների պիտանիությունը և դրանց համապատասխանությունը դեղապատրաստուկներ արտադրողի ներքին ընթացակարգերին՝ նախքան այդպիսի արձանագրությունների հաստատումը։ Վալիդացման ծառայություններ մատուցողներից ստացված վալիդացման արձանագրությունները կարող են լրացվել փաստաթղթերով և փորձարկումների արձանագրություններով՝ մինչև դրանք օգտագործելը։

2.7. Վալիդացման հաստատված արձանագրությունում ցանկացած զգալի փոփոխություն դրա կատարման ընթացքում (օրինակ՝ ընդունելիության չափանիշներին, աշխատանքի պարամետրերին վերաբերող և այլն) պետք է լինի փաստաթղթավորված և գիտականորեն հիմնավորված։

2.8. Ընդունելիության սահմանված չափանիշներին չբավարարող արդյունքներն անհրաժեշտ է գրանցել որպես շեղումներ և ենթարկել ամբողջական քննության՝ ներքին ընթացակարգին համապատասխան։ Վալիդացմանը վերաբերող ցանկացած հնարավոր հետևանք պետք է արտացոլվի վալիդացման վերաբերյալ հաշվետվության մեջ։

2.9. Վալիդացման գործընթացի ամփոփումը և դրա արդյունքներով կայացված եզրահանգումներն անհրաժեշտ է փաստաթղթավորել։ Ստացված արդյունքները պետք է համադրվեն ընդունելիության չափանիշների հետ։ Ընդունելիության չափանիշների ցանկացած հետագա փոփոխություն անհրաժեշտ է գիտականորեն հիմնավորել։ Վալիդացման նախորդող փուլի արդյունքներով պետք է վերջնական հանձնարարություններ տրվեն որակավորման և վալիդացման հաջորդ փուլին անցնելու վերաբերյալ։

2.10. Որակավորման և վալիդացման հաջորդ փուլին անցումը պետք է հաստատվի պատասխանատու անձնակազմի կողմից (կամ վալիդացման հաշվետվության հաստատման փուլում, կամ առանձին ամփոփ փաստաթղթի ձևով)։ Լրացուցիչ պայմանների սահմանմամբ հաջորդ փուլ անցնելու հաստատումը հնարավոր է, եթե որակավորման և վալիդացման կատարված փուլի համար ընդունելիության կամ շեղման կոնկրետ չափանիշները լիովին հաշվի չեն առնվել, ինչպես նաև առկա է որակավորման և վալիդացման հետագա միջոցառումների վրա՝ ոչ ամբողջությամբ հաշվի առնված ընդունելիության կամ շեղումների չափանիշների էական ազդեցության բացակայության փաստաթղթերով ձևակերպված գնահատականը։

 

3. Դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող սենքերի, սարքավորումների, ինժեներական համակարգերի և գործընթացների որակավորման փուլերը

 

3.1. Որակավորման մասով միջոցառումներ անցկացնելու ժամանակ անհրաժեշտ է նախատեսել որակավորման բոլոր փուլերը՝ սկսած օգտատիրոջ պահանջների մասնագրի մշակումից մինչև դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող սենքերի, սարքավորումների, ինժեներական համակարգերի օգտագործման և դեղապատրաստուկների արտադրության գործընթացների ավարտը: Հիմնական փուլերը, ինչպես նաև առանձին չափանիշները (չնայած, որ դրանք պայմանավորված են նախագծի կոնկրետ առանձնահատկություններով և կարող են տարբերվել), որոնք կարող են ներառվել փուլերից յուրաքանչյուրի մեջ, նկարագրված են ստորև:

 

Օգտատիրոջ պահանջների մասնագիրը (URS)

 

3.2. Դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող սենքերին, սարքավորումներին և ինժեներական համակարգերին ու դեղապատրաստուկների արտադրության գործընթացներին ներկայացվող պահանջներն անհրաժեշտ է սահմանել օգտատիրոջ պահանջների մասնագրում և (կամ) աշխատանքի մասնագրում: Որակի էական նշանակություն ունեցող տարրերն անհրաժեշտ է նախատեսել տվյալ փուլում, իսկ որակի համար ցանկացած ռիսկերը՝ նվազեցնել մինչև ընդունելի մակարդակը: Օգտատիրոջ պահանջների մասնագիրն անհրաժեշտ է դիտարկել որպես որակավորման կենսական պարբերաշրջանի ռեֆերենտային (ստուգանմուշային) կետ:

 

Նախագծի որակավորումը (DQ)

 

3.3. Սարքավորումների, սենքերի, ինժեներական կամ այլ համակարգերի որակավորման հաջորդ տարրը նախագծի որակավորումն է, որի արդյունքներով հաստատվում և փաստաթղթերով ձևակերպվում է նախագծի (դիզայնի) համապատասխանությունը կանոնների պահանջներին: Օգտատիրոջ մասնագրում պարունակվող պահանջներն անհրաժեշտ է վերիֆիկացնել նախագծի որակավորման ընթացքում:

Ընդունման-հանձնման փորձարկումներն արտադրող գործարանում (FAT) և (կամ) ընդունման-հանձնման փորձարկումները պատվիրատուի մոտ (SAT)

3.4. Սարքավորման պիտանիությունը (հատկապես նոր կամ համալիր տեխնոլոգիաների ներդրման դեպքում) կարող է գնահատվել մատակարարի հարթակում՝ դրա մատակարարումից առաջ:

3.5. Մինչև տեղադրման (մոնտաժման) պահը՝ անհրաժեշտ է հաստատել սարքավորման համապատասխանությունը օգտատիրոջ պահանջների մասնագրին և (կամ) աշխատանքի մասնագրին՝ մատակարարի (արտադրողի) հարթակում (եթե կիրառելի է):

3.6. Փաստաթղթերի ստուգումն ու առանձին փորձարկումները կարող են կատարվել արտադրող ձեռնարկությունում ընդունման-հանձնման փորձարկումների ընթացքում կամ սարքավորման արտադրության այլ փուլերում՝ առանց մոնտաժի որակավորման և աշխատանքի որակավորման գործընթացում պատվիրատուի հարթակում դրանք կրկնակի կատարելու անհրաժեշտության, եթե դա հիմնավորված է պատվիրատուի կողմից և կարող է գործնականում կիրառելի լինել, եթե ընդունման-հանձնման փորձարկումների ընթացքում պատվիրատուն հաստատել է սարքավորման գործառության վրա նման փորձարկումների ազդեցության բացակայությունը՝ այն փոխադրելուց և տեղադրելուց հետո:

3.7. Արտադրող ձեռնարկությունում ընդունման-հանձնման փորձարկումների անցկացումը կարող է համալրվել սարքավորումը ստանալուց և այն պատվիրատուի արտադրական հարթակում տեղադրելուց հետո ընդունման-հանձնման փորձարկումներ կատարելու միջոցով:

 

Մոնտաժման որակավորումը (IQ)

 

3.8. Մոնտաժման որակավորումն անհրաժեշտ է անցկացնել սարքավորումների, սենքերի, ինժեներական և այլ համակարգերի համար:

3.9. Մոնտաժման որակավորման փուլը կարող է իր մեջ ներառել հետևյալ փուլերը (բայց չսահմանափակվել դրանցով)՝

a) ինժեներական գծագրերի և մասնագրերի նկատմամբ բաղադրամասերի, սարքերի, սարքավորման, կալորդի և այլ օժանդակ համակարգերի մոնտաժման ճշտության վերիֆիկացում.

b) պատվիրատուի կողմից նախապես սահմանված չափանիշների նկատմամբ մոնտաժման ճշտության վերիֆիկացում.

c) մատակարարների գործառնական և աշխատանքային հրահանգների ու սպասարկման պահանջների լրակազմության հավաքագրում և ստուգում.

d) գործիքների ստուգաճշտում.

e) կառուցվածքի նյութերի վերիֆիկացում:

 

Աշխատանքի որակավորումը (OQ)

 

3.10. Աշխատանքի որակավորման փուլն անցկացվում է մոնտաժման որակավորման փուլից հետո, սակայն սարքավորման բարդության աստիճանի հետ կապված այդ փուլը կարող է անցկացվել մոնտաժման որակավորման հետ համակցությամբ (IOQ):

3.11. Աշխատանքի որակավորման փուլը կարող է իր մեջ ներառել հետևյալ փուլերը (բայց չսահմանափակվել դրանցով)՝

a) արտադրության գործընթացի, համակարգերի և սարքավորումների մասին գիտելիքների հիման վրա անցկացվող փորձարկումներ՝ նախագծի համաձայն համակարգի աշխատանքն ապահովելու համար.

b) աշխատանքային վերին և ստորին սահմանների և (կամ) «վատագույն դեպքի» պայմանների հաստատմանն ուղղված փորձարկումներ:

3.12. Աշխատանքի որակավորման փուլի հաջող ավարտը թույլ է տալիս ընդունել՝

ստանդարտ գործառնական ընթացակարգերի վերջնական խմբագրությունը.

մաքրման ընթացակարգերին ներկայացվող պահանջները.

օպերատորների ուսուցմանը ներկայացվող պահանջները.

սարքավորման տեխնիկական սպասարկմանը ներկայացվող պահանջները:

 

Շահագործման որակավորումը (PQ)

 

3.13. Շահագործման որակավորումը կատարվում է մոնտաժման որակավորման և աշխատանքի որակավորման հաջող ավարտից հետո։ Որոշ դեպքերում շահագործման որակավորման անցկացումը հնարավոր է աշխատանքի որակավորման կամ արտադրության գործընթացի վալիդացման հետ միաժամանակ:

3.14. Շահագործման որակավորման փուլը կարող է իր մեջ ներառել այդ թվում՝

a) փորձարկումներ՝ փոխարինիչների (համարժեք նյութերի) որակավորում անցած արտադրական նյութերի կամ արտադրության սովորական պայմաններում ապացուցված համարժեք բնութագրերով մոդելային արտադրանքի օգտագործմամբ և «վատագույն դեպքի» սցենարին համապատասխանող՝ արտադրանքի սերիայի չափով։ Արտադրության գործընթացի հսկողության հաստատման համար նմուշառման սահմանված հաճախականությունը պետք է հիմնավորված լինի պատվիրատուի կողմից՝ ռիսկերի համապատասխան վիճակագրական վերլուծության հիման վրա:

b) փորձարկումները պետք է ընդգրկեն արտադրության գործընթացի աշխատանքային ընդգրկույթը, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքային ընդգրկույթի փաստաթղթային հաստատումը հասանելի է մշակման փուլից սկսած:

 

4. Կրկնակի որակավորումը

 

4.1. Պատվիրատուն (դեղագործական արտադրողը) պետք է իր իսկ կողմից սահմանված պարբերականությամբ կատարի սարքավորումների, սենքերի, ինժեներական և այլ համակարգերի գնահատումը՝ արտադրական հարթակի մաստեր-ֆայլում նման գնահատման արդյունքների արտացոլմամբ՝ հաստատելու համար, որ դրանք մնում են պատվիրատուի (դեղագործական արտադրողի) կողմից հսկվող վիճակում:

4.2. Եթե կրկնակի որակավորումն անհրաժեշտ է և անցկացվում է սահմանված պարբերականությամբ, ապա անհրաժեշտ է հիմնավորել նման պարբերականությունը և սահմանել գնահատման չափանիշները: Բացի այդ՝ անհրաժեշտ է գնահատել աննշան փոփոխությունների հնարավորությունը՝ ժամանակի ընթացքում:

 

5. Արտադրության գործընթացի վալիդացումը

 

Ընդհանուր տեղեկատվությունը

 

5.1. Սույն բաժնում նկարագրված պահանջներն ու սկզբունքները կիրառվում են դեղապատրաստուկների բոլոր դեղաձևերի արտադրության նկատմամբ և տարածվում են արտադրության նոր գործընթացների սկզբնական վալիդացման, վերափոխված գործընթացների հետագա վալիդացման, արտադրական հարթակների միջև տրանսֆերների և գործընթացների շարունակվող վերիֆիկացման վրա: Ընդ որում ենթադրվում է, որ կատարված է արտադրանքի մշակման լիարժեք գործընթաց, որը թույլ է տալիս անցկացնելու արտադրության գործընթացի հաջող վալիդացում:

5.2. Սույն բաժնում շարադրված պահանջներն ու սկզբունքներն անհրաժեշտ է կիրառել Բժշկական կիրառման համար նախատեսված դեղապատրաստուկների արտադրության գործընթացի վալիդացման ուղեցույցի դրույթների հետ մեկտեղ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 19 հանձնարարականի հավելված):

5.2.1. Սույն պահանջների 5․2-րդ կետում նշված ուղեցույցը նախատեսված է միայն այն տեղեկությունների նկարագրման համար, որոնք անհրաժեշտ է ներկայացնել կարգավորող մարմիններ: Կանոններով սահմանված՝ արտադրության գործընթացի վալիդացմանը ներկայացվող պահանջները տարածվում են արտադրության գործընթացի ամբողջ կենսական պարբերաշրջանի վրա:

5.2.2. Սույն բաժնում նկարագրված մոտեցումն արտադրության գործընթացի վալիդացմանն անհրաժեշտ է կիրառել արտադրության գործընթացի մշակման և արտադրանքի՝ շրջանառության մեջ փաստացի բաց թողնվող արդյունաբերական սերիաների միջև փոխկապակցվածությունն ապահովելու համար: Արդյունաբերական արտադրության գործընթացի վալիդացման նկատմամբ նման մոտեցումը թույլ է տալիս ապահովել դեղամիջոցի արտադրության գործընթացների հսկողությունը սերիական (ընթացիկ) արդյունաբերական արտադրության ժամանակ:

5.3. Արտադրական գործընթացները կարող են մշակվել ավանդական մոտեցման կամ շարունակական վերիֆիկացման մոտեցման օգտագործմամբ: Սակայն, անկախ օգտագործվող մոտեցումից, անհրաժեշտ է հաստատել արտադրության գործընթացի կայունությունը և ապահովել արտադրանքի մշտական որակը՝ մինչև պատրաստի արտադրանքը Միության շուկա շրջանառության մեջ բաց թողնելը: Ավանդական մոտեցման օգտագործմամբ մշակված արտադրական գործընթացների համար անհրաժեշտ է հեռանկարային վալիդացում անցկացնել՝ հնարավորության դեպքում նախքան արտադրանքի սերտիֆիկացումը (արտադրանքը Միության շուկա շրջանառության մեջ բաց թողնելը): Հետադարձ վալիդացումն ընդունելի մոտեցում չի համարվում:

5.4. Նոր արտադրատեսակների արտադրության գործընթացի վալիդացման ժամանակ անհրաժեշտ է վալիդացման գործընթացում ընդգրկել իրացման համար նախատեսվող բոլոր դեղաչափերը և արտադրական հարթակները: Եզրային տարբերակների ընտրության (բրեքեթինգի) մոտեցման կիրառումը կարող է հիմնավորված լինել արտադրության գործընթացի մասին հատուկ գիտելիքների վրա՝ նոր արտադրատեսակների համար, եթե նման գիտելիքներն ստացվել են դեղապատրաստուկի դեղագործական մշակման և դրա արտադրության ընթացքում՝ շարունակական վերիֆիկացման ընդունելի ծրագրի հետ միասնաբար:

5.5. Մեկ արտադրական հարթակից դեպի մյուսը կամ մեկ հարթակի ներսում փոխանցված արտադրանքի արտադրության գործընթացի վալիդացման համար արտադրանքի վալիդացիոն սերիաների քանակը կարող է կրճատվել եզրային տարբերակների ընտրության (բրեքեթինգի) մոտեցման կիրառման եղանակով: Նախորդ վալիդացման մասին տվյալներ պարունակող արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները պետք է հասանելի լինեն: Տարբեր դոզավորումների, արտադրանքի սերիաների չափերի և փաթեթվածքի չափերի (տեսակների) համար կարող է կիրառվել նաև եզրային տարբերակների ընտրության (բրեքեթինգի) մոտեցումը, եթե արտադրողը նման մոտեցման հնարավորության գրավոր հիմնավորում է ներկայացնում վալիդացման վերաբերյալ փաստաթղթերում և դեղապատրաստուկի գրանցման դոսյեում:

Նման մոտեցումը կարող է կիրառվել դեղամիջոցի դեղաչափերի ընդգրկույթի համար այն դեպքում, երբ դեղաչափերը նույնական են կամ շատ մոտ են միմյանց իրենց բաղադրությամբ (օրինակ՝ նույնանման սկզբնական հատիկանյութի օգտագործմամբ ստացված տարբեր քաշի հաբերի՝ մամլման ճիգով որոշվող գծի համար կամ նույն բաղադրության տարբեր ծավալներով տարբեր չափերի դեղապատիճների թաղանթը լցավորելու մեթոդով ստացված դեղապատիճների գծի համար): Եզրային տարբերակների ընտրության (բրեքեթինգի) մոտեցումը կարող է կիրառվել նաև փաթեթվածքի տարբեր չափերի կամ նույն կոնտեյների լցավորման տարբեր ծավալների համար:

5.6. Եթե արտադրական հարթակ է տեղափոխվում նախկինում արդեն արտադրված արտադրանքի («ժառանգվող արտադրանքի») արտադրությունը, ապա արտադրության և վերահսկման գործընթացները պետք է իրականացվեն այդպիսի դեղապատրաստուկի գրանցման դոսյեի տեղեկություններին և տվյալ խմբի դեղապատրաստուկների գրանցմանը ներկայացվող՝ գործող պահանջներին համապատասխան։ Արտադրության նման տեղափոխման ժամանակ անհրաժեշտության դեպքում դեղապատրաստուկի գրանցման դոսյեում կատարվում են փոփոխություններ։

5.7. Արտադրության գործընթացի վալիդացման ժամանակ արտադրողը արտադրանքի արդյունաբերական սերիաների արտադրության գործընթացում պետք է վերահսկի որակի բոլոր ցուցանիշների և արտադրության գործընթացի պարամետրերի հետևողական պահպանման հնարավորությունը, որոնք իր կողմից նշված են որպես կարևոր՝ վալիդացված վիճակի պահպանման և արտադրանքի ընդունելի որակի ապահովման համար։ Այն հիմնավորումը, թե արտադրության գործընթացի որ պարամետրերը և որակի ցուցանիշներն են որոշվել որպես կրիտիկական կամ ոչ կրիտիկական, պետք է հստակ փաստաթղթավորվի՝ հաշվի առնելով որակի համար ռիսկերի գնահատման միջոցառումների արդյունքները։

5.8. Վալիդացում անցած սերիաները պետք է ունենան նույն այն չափը, որն ունեն առևտրային օգտագործման համար արտադրանքի պլանավորվող սերիաները։ Արտադրանքի վալիդացում անցած սերիայի մյուս չափերի օգտագործումն անհրաժեշտ է հիմնավորել վալիդացման վերաբերյալ փաստաթղթերում՝ ելնելով վալիդացման գործընթացի վրա ազդեցություն ունեցող կրիտիկական գործոններից, կամ որոշել՝ նշելով կանոնների համապատասխան բաժիններին կատարվող հղումները։

5.9. Արտադրության գործընթացի վալիդացման համար օգտագործված սենքերը, համակարգերը, ինժեներական համակարգերը և սարքավորումը պետք է որակավորված լինեն։ Փորձարկումների մեթոդիկաները պետք է վալիդացում անցնեն՝ դրանց նախատեսվող օգտագործմանը համապատասխան։

5.10. Ապրանքների բոլոր տեսակների համար, անկախ յուրաքանչյուր արտադրական հարթակի համար օգտագործվող մոտեցումից, պետք է հասանելի լինեն մշակման փուլում հետազոտությունների արդյունքում կամ այլ աղբյուրներից արտադրության գործընթացի վերաբերյալ ստացված գիտելիքները (այլ հիմնավորման բացակայության դեպքում), որոնք պետք է հիմք հանդիսանան վալիդացում անցած միջոցառումների համար։

5.11. Ընդ որում, արտադրանքի վալիդացում անցած սերիաների արտադրության համար կարող է ներգրավվել արտադրական անձնակազմը (այդ անձնակազմի կողմից արտադրանքի արտադրության առանձնահատկությունները հասկանալու համար) և մշակման ծառայության կամ տրանսֆերի անձնակազմը։ Արտադրանքի վալիդացում անցած սերիաները պետք է արտադրվեն կանոնների պահանջներին համապատասխան ուսուցանված անձնակազմի կողմից՝ արտադրողի կողմից հաստատված փաստաթղթերի օգտագործմամբ։

5.12. Կրիտիկական սկզբնական և փաթեթավորման նյութերի մատակարարների որակավորումն անցկացվում է՝ նախքան արտադրանքի վալիդացում անցած սերիաների արտադրությունն սկսելը։ Հակառակ դեպքում անհրաժեշտ է որակի համար ռիսկերի կառավարման սկզբունքների կիրառման վրա հիմնված՝ դրանց պիտանիության վերաբերյալ փաստաթղթերով ձևակերպված հիմնավորումը։

5.13. Նախագծային պարամետրերի ընտրված տարածության հիմնավորման համար (եթե նման տարածությունն օգտագործվում է), ինչպես նաև արտադրության գործընթացի հսկողության ռազմավարության հաստատման համար նախատեսված մաթեմատիկական մոդելների մշակման համար անհրաժեշտ է արտադրության գործընթացի հիմքում գտնվող հատուկ գիտելիքների առկայությունը։

5.14. Եթե վալիդացումից հետո նախատեսվում է արտադրանքի՝ վալիդացում անցած սերիայի թողարկումը՝ Միության շուկայում շրջանառության համար, ապա դրա մասին պետք է հայտնի լինի նախքան վալիդացումն սկսելը։ Նման սերիաների արտադրության պայմանները պետք է լիովին համապատասխանեն կանոնների պահանջներին, ընդունելիության վալիդացման չափանիշներին, արտադրության գործընթացի շարունակական վերիֆիկացման չափանիշներին (դրանց կիրառման դեպքում), ինչպես նաև գրանցման դոսյեում կամ կլինիկական հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ թույլտվության մեջ նշված տեղեկություններին։

5.15. Կլինիկական հետազոտությունների համար դեղապատրաստուկների արտադրության գործընթացի վալիդացման ժամանակ անհրաժեշտ է ուղղորդվել կանոնների թիվ 13 հավելվածով։

 

Ուղեկցող վալիդացումը

 

5.16. Բացառիկ դեպքերում պացիենտի համար «օգուտ-ռիսկ» դրական հարաբերակցության ժամանակ թույլատրվում են դեղապատրաստուկի արդյունաբերական սերիաների պլանային արտադրությունը՝ մինչև վալիդացում անցկացնելու ծրագիրն ավարտվելը և ուղեկցող վալիդացումն անցկացնելը։ Ուղեկցող վալիդացում անցկացնելու մասին որոշումը պետք է հիմնավորվի՝ ելնելով սույն պահանջների 5.17-րդ կետի դրույթներից, ներառվի վալիդացման մաստեր-պլանում և հաստատվի լիազորված անձնակազմի կողմից։

5.17. Ուղեկցող վալիդացում անցկացնելու մասին որոշումն ընդունելիս պետք է ստացվեն արտադրանքի դիտարկվող վալիդացման սերիայի համասեռության ապացույցները և դրա համապատասխանությունը ընդունելիության որոշակի չափանիշներին։ Արդյունքները և եզրակացությունները պետք է ձևակերպված լինեն փաստաթղթերով և հասանելի լինեն կանոնների թիվ 16 հավելվածով սահմանված պահանջներին՝ այդ սերիայի համապատասխանությունը հաստատող լիազորված մարմնի համար։

 

Վալիդացման նկատմամբ ավանդական մոտեցումը

 

5.18. Ավանդական մոտեցման ժամանակ պատրաստի արտադրանքի սերիաների որոշակի քանակն արտադրվում է ընթացիկ պայմաններում՝ արտադրության գործընթացի վերարտադրելիությունը հաստատելու համար։

5.19. Արտադրանքի արտադրվող սերիաների քանակի և վերցվող փորձանմուշների ընտրությունը պետք է հիմնված լինի որակի համար ռիսկերի կառավարման սկզբունքների վրա և թույլ տա սահմանել վարիացիաների և փոփոխությունների միտումների աշխատանքային ընդգրկույթը։ Արտադրողը պետք է ներկայացնի վարիացիաների և փոփոխությունների միտումների աշխատանքային ընդգրկույթի վերաբերյալ ստացված տվյալները՝ իր կողմից գնահատման համար։ Պահանջվում է սահմանել արտադրանքի սերիաների այն քանակը, որոնք անհրաժեշտ են՝ հաստատելու համար, որ արտադրության գործընթացում կարող է ապահովվել որակյալ արտադրանքի կայուն ստացում, և գրանցման դոսյեում կամ վալիդացման վերաբերյալ փաստաթղթերում ներկայացնել սերիաների տվյալ քանակի ընտրության հիմնավորումը։

5.20. Արտադրության գործընթացի վալիդացման համար ընդունելի է համարվում ընթացիկ պայմաններում արտադրանքի առնվազն 3 հաջորդական սերիաների արտադրությունը, եթե դա չի հակասում սույն պահանջների 5.19 կետի դրույթներին։ Կարող է հիմնավորված լինել արտադրանքի սերիաների այլ քանակ՝ հաշվի առնելով արտադրության ստանդարտ մեթոդների օգտագործումը և ձեռնարկությունում արտադրության արդեն իսկ կիրառվող նույնանման գործընթացների կամ նույնանման արտադրանքի առկայությունը։ Արտադրանքի 3 սերիաների օգտագործմամբ սկզբնական վալիդացմանը լրացուցիչ կարող են պահանջվել հետագա սերիաների արտադրության ժամանակ ստացված և գործընթացի շարունակվող վերիֆիկացիայի մասը հանդիսացող տվյալները։

5.21. Պետք է նախապատրաստվի արտադրության գործընթացի վալիդացման արձանագրությունը, որով սահմանվում են գործընթացի կրիտիկական պարամետրերը (СРР), որակի կրիտիկական ցուցանիշները (CQA) և դրանց հետ կապված ընդունելիության չափանիշները, որոնք պետք է հիմնված լինեն դեղապատրաստուկի մշակման գործընթացում ստացված տվյալների կամ ավելի վաղ փաստաթղթավորված՝ դրա արտադրության գործընթացի վերաբերյալ տեղեկությունների վրա։

5.22. Արտադրության գործընթացի վալիդացման արձանագրությունները պետք է իրենց մեջ ներառեն հետևյալ տեղեկատվությունը (բայց չսահմանափակվեն դրանով)՝

a) արտադրության գործընթացի համառոտ նկարագրությունը և արտադրանքի սերիայի արտադրությանը և փաթեթավորմանը վերաբերող գրառումներին կատարվող հղումները

b) անձնակազմի գործառույթներն ու պարտականությունները․

c) հետազոտման ենթակա որակի կրիտիկական ցուցանիշների համառոտ ամփոփումը.

d) արտադրության գործընթացի կրիտիկական պարամետրերի և դրանց հետ կապված սահմանների համառոտ ամփոփումը.

e) մյուս (ոչ կրիտիկական) այն ցուցանիշների և պարամետրերի համառոտ ամփոփումը, որոնք կհետազոտվեն կամ կմշտադիտարկվեն վալիդացումն անցկացնելու գործընթացում, և դրանց ներառման պատճառների նշումը.

f) օգտագործվող սարքավորումների և սարքավորումների համակարգերի (ներառյալ չափիչ, գրանցող սարքավորումները) ցանկը՝ դրանց ստուգաճշտման վերաբերյալ տվյալների նշմամբ.

g) օգտագործվող վերլուծական մեթոդիկաների ցանկը և դրանց վալիդացման վերաբերյալ տեղեկությունները (եթե կիրառելի է).

h) ընդունելիության չափանիշների նշմամբ ներքին արտադրական հսկողության առաջարկվող միջոցառումների մասին տեղեկությունները, ինչպես նաև յուրաքանչյուր այդպիսի միջոցառման ընտրության պատճառի հիմնավորումը

i) անցկացվող լրացուցիչ թեստավորման մասին տեղեկությունները (ընդունելիության չափանիշների նշմամբ)․

j) փորձանմուշներ վերցնելու պլանը և դրա հիմնավորումը.

k) արտադրության գործընթացի պարամետրերի գրանցման և դրա արդյունքների գնահատման համար օգտագործվող մեթոդները.

l) Միության շուկայում շրջանառության մեջ դնելու համար արտադրանքի սերիայի թողարկման և արտադրողի լիազորած անձի կողմից արտադրանքի սերիայի սերտիֆիկատի տրամադրման գործընթացը։

 

Արտադրության գործընթացի շարունակական վերիֆիկացումը

 

5.23. «Որակը դիզայնի միջոցով» մոտեցումով մշակված արտադրանքի համար (այն դեպքում, երբ հիմնվելով գիտական տվյալների վրա, մշակման ընթացքում հաստատվել է, որ արտադրության ընթացիկ գործընթացն ապահովում է բարձր աստիճանի վստահություն արտադրանքի որակի նկատմամբ)՝ որպես արտադրության գործընթացի վալիդացման ավանդական մոտեցման այլընտրանք, օգտագործվում է գործընթացի շարունակական վերիֆիկացումը:

5.24. Անհրաժեշտ է որոշել գործընթացի շարունակական վերիֆիկացման մեթոդը։ Պետք է որոշված և գիտականորեն հիմնավորված լինի նաև ստացվող նյութերի պահանջվող ցուցանիշների, որակի կրիտիկական ցուցանիշների և արտադրության գործընթացի կրիտիկական պարամետրերի հսկողության ռազմավարությունը՝ արտադրանքի իրացումը հաստատելու համար՝ ներառյալ լիազորված մարմինների (կազմակերպությունների) հսկողության ռազմավարության գնահատականը։ Որպես գործիքներ՝ կարող են օգտագործվել գործընթացային վերլուծական տեխնոլոգիան (РАТ) և արտադրության գործընթացի բազմաչափ վիճակագրական հսկողությունը։ Արտադրողը պետք է որոշի և գրավոր հիմնավորի արտադրանքի սերիաների քանակի ընտրությունը, որոնք անհրաժեշտ են՝ բարձր աստիճանի վստահությամբ հաստատելու համար, որ արտադրության գործընթացը թույլ է տալիս որակյալ արտադրանքի ստացման կայուն ապահովումը։

5.25. Սույն պահանջների 5.1-5.14-րդ կետերում նկարագրված սկզբունքները կիրառվում են արտադրության գործընթացի շարունակական վերիֆիկացման անցկացման ժամանակ։

 

Հիբրիդային մոտեցումը

 

5.26. Ավանդական մոտեցման կիրառումը նախատեսող հիբրիդային մոտեցումը՝ արտադրության գործընթացի շարունակական վերիֆիկացման հետ համակցությամբ, կարող է օգտագործվել արտադրության նախորդ փորձի և նախկինում արտադրված արտադրանքի սերիաների վերաբերյալ տվյալների հիման վրա՝ արտադրանքի վերաբերյալ զգալի ծավալի գիտելիքների, այդ արտադրանքի արտադրության գործընթացի գիտելիքների և ըմբռնման առկայության դեպքում։

5.27. Հիբրիդային մոտեցումը կարող է օգտագործվել նաև վալիդացման ցանկացած գործողության համար՝ փոփոխություններից հետո կամ արտադրության գործընթացի շարունակական վերիֆիկացման ընթացքում, նույնիսկ եթե ի սկզբանե կիրառվել է ավանդական մոտեցումը։

 

Շարունակական վերիֆիկացումը կենսական պարբերաշրջանի ընթացքում

 

5.28. Սույն պահանջների 5.28-5.32-րդ կետերի դրույթները կիրառելի են արտադրության գործընթացի վալիդացման բոլոր 3 մոտեցումների համար (ավանդական մոտեցմանը, շարունակական վերիֆիկացմանը և հիբրիդային մոտեցմանը)։

5.29. Արտադրողներին անհրաժեշտ է իրականացնել արտադրանքի որակի մշտադիտարկումը և գնահատել արտադրության գործընթացի համապատասխան միտումները՝ արտադրանքի հսկվող վիճակի պահպանման երաշխիքը դրա կենսական պարբերաշրջանի ընթացքում ապահովելու համար:

5.30. Արտադրության գործընթացի շարունակական վերիֆիկացման ծավալն ու պարբերականությունը դեղամիջոցն արտադրողի կողմից ենթակա են կանոնավոր գնահատման, քանի որ արտադրանքի կենսական պարբերաշրջանի ցանկացած պահի կարող է պահանջվել դրանց փոփոխությունը՝ ելնելով արտադրության գործընթացի ընկալման փոփոխությունից, ինչպես նաև արտադրական գործընթացի պիտանիությունից՝ դրա շարունակական վերիֆիկացման դեպքում։

5.31. Անհրաժեշտ է, հաստատված արձանագրությանը կամ համարժեք փաստաթղթին համապատասխան, իրականացնել արտադրության գործընթացի շարունակական վերիֆիկացում, ինչպես նաև մշակել հաշվետվության ձև՝ ստացված արդյունքները փաստաթղթավորելու համար։ Անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործվեն վիճակագրական գործիքներ՝ նշված արտադրական գործընթացի փոփոխականությանը և հնարավորություններին վերաբերող եզրակացությունները հաստատելու, ինչպես նաև հսկվող վիճակի պահպանման երաշխիքն ապահովելու համար։

5.32. Արտադրության գործընթացի շարունակական վերիֆիկացումը պետք է օգտագործվի արտադրանքի ամբողջ կենսական պարբերաշրջանի ընթացքում՝ դրա վալիդացված կարգավիճակը պահպանելու համար, որը պետք է նշվի որակի վերաբերյալ ակնարկում։ Բացի այդ, անհրաժեշտ է քննարկել շարունակական վերիֆիկացման գործընթացում հետագայում լրացուցիչ փոփոխությունների ներդրման, ինչպես նաև լրացուցիչ գործողությունների (օրինակ ՝ ընդլայնված նմուշառման) իրականացման անհրաժեշտության գնահատման վերաբերյալ հարցերը։

 

6. Տրանսպորտային փոխադրման գործընթացի վերիֆիկացումը

 

6.1. Պատրաստի դեղորայքային արտադրանքը, կլինիկական հետազոտությունների համար դեղապատրաստուկները, չբաժնեծրարված արտադրանքը և դեղապատրաստուկների նմուշները արտադրական հարթակներից պետք է փոխադրվեն դեղապատրաստուկի գրանցման դոսյեում կամ մասնագրում նշված տրանսպորտային փոխադրման պայմանների համաձայն՝ հաստատված մակնշմանը կամ տրանսպորտային փոխադրման այլ պայմանների համաձայն, որոնց պարամետրերը հիմնավորված են արտադրողի կողմից։

6.2. Տրանսպորտային փոխադրման վերիֆիկացումը կարող է խնդրահարույց լինել բազմաթիվ տարբեր գործոնների պատճառով, այնուամենայնիվ, տրանսպորտային փոխադրման երթուղիները պետք է հստակ նկարագրված լինեն։ Սեզոնային փոփոխությունները և փոփոխվող մյուս գործոնները նույնպես պետք է ուսումնասիրվեն տրանսպորտային փոխադրման վերիֆիկացման ընթացքում։

6.3. Հսկվող կամ մշտադիտարկման ենթարկվող գործոններից տարբերվող՝ (օրինակ՝ տրանսպորտային փոխադրման ժամանակ ուշացման, տվյալների գրանցման սարքերի խափանումների, հեղուկ ազոտի ավելացման, արտադրանքի զգայունության և այլ համապատասխան գործոններից) տրանսպորտային փոխադրման գործընթացի վրա փոփոխվող գործոնների ազդեցությունն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է իրականացնել ռիսկերի գնահատումը՝ որակի համար։

6.4. Քանի որ տրանսպորտային փոխադրման ժամանակ հնարավոր են արտաքին միջավայրի պայմանների փոփոխություններ, անհրաժեշտ է իրականացնել անընդհատ մշտադիտարկում և արտաքին միջավայրի ցանկացած կրիտիկական պայմանի գրանցում, որի ազդեցությանը կարող է ենթարկվել արտադրանքը, եթե միայն արտադրողի կողմից նման մշտադիտարկումից հրաժարվելը հիմնավորված չէ։

 

7. Փաթեթավորման գործընթացի վալիդացումը

 

7.1. Սարքավորումների տեխնոլոգիական պարամետրերի, հատկապես՝ առաջնային փաթեթավորման գործընթացում օգտագործվող սարքավորումների պարամետրերի փոփոխությունը կարող է էական ազդեցություն ունենալ փաթեթվածքի ամբողջականության և պատշաճ գործունեության վրա (օրինակ՝ բլիստերներ, սաշեներ և մանրէազերծ բաղադրիչներ), այդ պատճառով պատրաստի և չբաժնեծրարված արտադրանքի առաջնային և երկրորդային փաթեթավորման գործընթացների շրջանակներում օգտագործվող սարքավորումները պետք է որակավորված լինեն:

7.2. Առաջնային փաթեթավորման գործընթացում օգտագործված սարքավորումների որակավորումը պետք է իրականացվի սահմանված նվազագույն և առավելագույն արժեքների դեպքում գործընթացի կրիտիկական այնպիսի պարամետրերի համար, ինչպիսիք են ջերմաստիճանը, սարքավորումների աշխատանքի արագությունը, սոսնձման (զոդակցման) ուժը, կամ առաջնային փաթեթավորման գործընթացի վրա ազդող ցանկացած այլ գործոնի համար։

 

8. Ինժեներային համակարգերի որակավորումը

 

8.1. Գոլորշու, ջրի, օդի, մյուս գազերի և այլնի քանակը պետք է հաստատվի դեղապատրաստուկներն արտադրողի կողմից մոնտաժումից հետո համապատասխան հետազոտությունների կատարման միջոցով՝ հաշվի առնելով սույն պահանջների 3-րդ բաժնում նշված՝ որակավորմանը ներկայացվող պահանջները։

8.2. Որակավորման տևողությունը և ծավալը պետք է արտացոլեն ցանկացած սեզոնային փոփոխություն (այն դեպքում, երբ նման փոփոխություններն ազդում են որակավորման օբյեկտի վրա), ինչպես նաև հաշվի առնեն ինժեներական համակարգի ենթադրյալ նշանակությունը։

8.3. Արտադրանքի հետ հնարավոր ուղիղ շփման (օրինակ՝ ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգի) կամ արտադրանքի հետ անուղղակի շփման (օրինակ՝ ջերմափոխանակիչների) դեպքում սարքավորումների անսարքինությունների առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է իրականացնել ռիսկերի գնահատումը՝ որակի համար։

 

9. Վերլուծական մեթոդիկաների վալիդացումը

 

9.1. Որակավորման, վալիդացման կամ մաքրման վալիդացման համար օգտագործվող բոլոր վերլուծական մեթոդիկաները պետք է վալիդացում անցնեն հայտնաբերման և քանակականացման սահմանների համեմատ (անհրաժեշտության դեպքում)՝ կանոնների I մասի 6-րդ գլխի ցուցումների համաձայն։

9.2. Արտադրանքի մանրէաբանական փորձարկումներ իրականացնելիս թեստավորման մեթոդիկան պետք է վալիդացում անցնի՝ արտադրանքի հակամանրէային ազդեցության բացակայությունը հաստատելու համար։

9.3. Եթե կատարվում է մաքուր սենքերի մակերեսների մանրէաբանական հսկողություն, ապա նշված հսկողության տեխնիկան ենթակա է վալիդացման՝ լվացող և ախտահանող միջոցների կողմից հակամանրէային գործողության բացակայությունը հաստատելու համար։

 

10. Մաքրման վալիդացումը

 

10.1. Մաքրման վալիդացումը պետք է անցկացվի՝ արտադրանքի հետ շփման մեջ մտնող բոլոր սարքավորումների համար՝ մաքրման ընթացակարգի արդյունավետությունը հաստատելու նպատակով։ Համապատասխան գիտական հիմնավորման առկայության դեպքում թույլատրվում է մոդելավորման նյութերի օգտագործումը։ Միատեսակ սարքավորումների օգտագործման դեպքում գոյություն ունի սարքավորումների սպեցիֆիկ միավորների ընտրության հնարավորություն՝ համապատասխան հիմնավորման առկայության դեպքում մաքրման վալիդացում անցկացնելու համար:

10.2. Մաքրության տեսողական ստուգումը ընդունելիության կարևոր չափանիշ է մաքրման վալիդացման դեպքում, այնուամենայնիվ, այդ չափանիշը չպետք է կիրառվի որպես միակը։ Ընդունելի են համարվում այն մոտեցումները, որոնք, մինչև ընդունելիության չափանիշների համապատասխանությանը հասնելու պահը, չեն օգտագործում կրկնակի մաքրում և կրկնակի թեստավորում։

10.3. Այն պատճառով, որ մաքրման վալիդացման ծրագրի կատարումը որոշակի ժամանակ է պահանջում, արտադրանքի որոշ տեսակների, օրինակ՝ կլինիկական փորձարկումների համար նախատեսված պատրաստուկների համար, կարող է պահանջվել վալիդացում մաքրման վերիֆիկացման հետ համատեղ՝ արտադրանքի յուրաքանչյուր սերիայից հետո։ Արտադրության գործընթացի վերիֆիկացման արդյունքում պետք է ստացվի տվյալների այն ծավալը, որը թույլ է տալիս հաստատել սարքավորումների մաքրությունը և դրանց հետագա օգտագործման հնարավորությունը։

10.4. Վալիդացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել մաքրման գործընթացի ավտոմատացման մակարդակը։ Մաքրման ավտոմատ գործընթացն օգտագործելիս պետք է վալիդացում անցնի ինժեներական համակարգերի և մաքրման համար սարքավորումների պարամետրերի աշխատանքային ընդգրկույթը։

10.5. Մաքրման բոլոր գործընթացների համար անհրաժեշտ է գնահատում անցկացնել այն փոփոխվող գործոնների բացահայտման նպատակով, որոնք կարող են ազդել մաքրման անցկացման և արդյունավետության վրա (անձնակազմ, մանրամասնեցման մակարդակը ընթացակարգերում (օրինակ ՝ ողողումների բազմապատիկը) և այլն): Նման գործոններ հայտնաբերելուց հետո մաքրման վալիդացման համար անհրաժեշտ է օգտագործել «վատագույն դեպքի» պայմանները։

10.6. Արտադրանքի մնացորդների տեղափոխման սահմանային արժեքները պետք է հիմնվեն արտադրանքի թունաբանական գնահատման վրա, որի անցկացումը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունվարի 14-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Ընդհանուր արտադրական (տեխնոլոգիական) գծերում դեղամիջոցների արտադրության ժամանակ ռիսկերի նույնականացման նպատակով առողջության վրա ազդեցության թույլատրելի սահմանաչափերը սահմանելու ուղեցույցով: Ընտրված սահմանային արժեքների հիմնավորումը պետք է ձևակերպվի փաստաթղթերով ռիսկերի գնահատման շրջանակներում՝ նշելով տվյալների օգտագործված աղբյուրներին կատարված հղումները։ Պետք է սահմանաչափեր սահմանվեն՝ ցանկացած օգտագործվող դետերգենտների հեռացումը հաստատելու համար։ Ընդունելիության չափանիշները պետք է հաշվի առնեն նաև հնարավոր կուտակային արդյունքը՝ գործընթացի տեխնոլոգիական սխեմայում մի քանի միավոր սարքավորում օգտագործելու դեպքում։

10.6.1. Թերապևտիկ մակրոմոլեկուլներն ու պեպտիդները հակված են դեգրադացման և բնափոխման՝ рН-ի ծայրահեղ արժեքների և (կամ) տաքացման ազդեցության տակ, և կարող են կորցնել դեղաբանական ակտիվությունը: Այդ պատճառով թունաբանական գնահատումը նշված հանգամանքներում կարող է կիրառելի չլինել:

10.6.2. Եթե անհնար է կատարել արտադրանքի մնացորդների հատուկ թեստավորում, ապա թույլատրվում է այլ ցուցադրական պարամետրերի, օրինակ՝ ընդհանուր օրգանական ածխածնի պարունակության կամ էլեկտրահաղորդականության հսկողության իրականացում։

10.7. Մաքրման վալիդացման արձանագրությունները մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել մանրէաբանական աղտոտման և էնդոտոքսինների աղտոտման ռիսկերը:

10.8. Արտադրության ավարտից հետո սարքավորումների պահման ժամանակի ազդեցությունը մաքրումից առաջ և սարքավորումների մաքրման ու օգտագործման միջև ընկած ժամանակի ազդեցությունը պետք է հաշվի առնվի՝ աղտոտված և մաքրված վիճակներում սարքավորումների պահման ժամանակը որոշելու համար։

10.9. Եթե արտադրությունն իրականացվում է կամպանիաների [արտադրական պարբերաշրջանների] սկզբունքով, ապա մաքրման հնարավորությունները պետք է գնահատել կամպանիայի վերջում։ Ընդ որում, կամպանիայի առավելագույն տևողությունը (ժամանակի միավորներով և (կամ) արտադրանքի սերիաների քանակով) պետք է հաշվի առնվի մաքրման վալիդացումն անցկացնելու ժամանակ։

10.10. Եթե մաքրման վալիդացման համար կիրառվում է «վատագույն դեպքի» պայմաններում ապրանքների օգտագործման մոտեցումը, ապա անհրաժեշտ է գիտական հիմնավորում տալ «վատագույն դեպքի» պայմաններում օգտագործվող արտադրանքի տեսակի ընտրության համար, ինչպես նաև կատարել նոր արտադրանքի ազդեցության գնահատումը «վատագույն դեպքի» պայմանների ընտրության վրա։ Նշված ընտրությունն իրականացնելիս կարող են հաշվի առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են լուծելիությունը, մաքրման դյուրինությունը, թունավորությունը և ակտիվությունը։

10.11. Մաքրման վալիդացման արձանագրությունները պետք է նկարագրեն նմուշառման կետերը կամ պարունակեն դրանց հղումները, հիմնավորեն տվյալ կետերի ընտրության պատճառները, ինչպես նաև սահմանեն յուրաքանչյուր ընտրված կետի համար ընդունելիության չափանիշները:

10.12. Նմուշները պետք է ընտրվեն մակերեսներից լվացուկներ և (կամ) ողողումից հետո հեղուկի նմուշներ վերցնելու մեթոդով կամ այլ մեթոդներով՝ պայմանավորված սարքավորումների տեսակով։ Նմուշառման նյութերն ու մեթոդները չպետք է ազդեն ստացվող արդյունքների վրա: Անհրաժեշտ է ցուցադրել արտադրանքի հետ շփում ունեցող սարքավորումների բոլոր նյութերից նյութերի ստացման հնարավորությունը՝ նմուշառման բոլոր նախատեսված մեթոդներն օգտագործելիս:

10.13. Մաքրման մեթոդի վալիդացված լինելն ապացուցելու համար մաքրման ընթացակարգը պետք է կատարվի ռիսկերի գնահատման հիման վրա որոշված համապատասխան անգամ, և համապատասխանի մաքրման համար արտադրողի կողմից սահմանված ընդունելիության չափանիշներին:

10.14. Եթե մաքրման գործընթացն արդյունավետ չէ կամ պիտանի չէ որևէ սարքավորման համար, ապա անհրաժեշտ է օգտագործել դեղապատրաստուկի արտադրության համար հատուկ նախատեսված սարքավորումը կամ համապատասխան միջոցներ կիրառել արտադրանքի յուրաքանչյուր տեսակի համար՝ կանոնների I մասի 3-րդ և 5-րդ գլուխների ցուցումների համաձայն:

10.15. Սարքավորումը ձեռքով մաքրելու դեպքում անհրաժեշտ է հաստատել նման մաքրման արդյունավետությունը՝ ստացված փորձարարական տվյալների հիման վրա սահմանված պարբերականությամբ:

 

11. Արտադրության գործընթացի փոփոխությունների հսկողությունը

 

11.1. Արտադրության գործընթացի փոփոխություններով աշխատանքի գործընթացը գիտելիքների կառավարման գործընթացի կարևոր բաղադրիչ է և պետք է իրականացվի որակի դեղագործական համակարգի շրջանակներում:

11.2. Պետք է փաստաթղթավորված լինեն այն գործողությունների բնույթը նկարագրող ընթացակարգերը, որոնք կատարվում են ելանյութերի, արտադրանքի բաղադրիչների, սարքավորումների, սենքերի, թողարկվող արտադրանքի ցանկի, արտադրության գործընթացի կամ թեստավորման մեթոդիկայի, արտադրանքի սերիայի չափի, նախագծային չափերի տիրույթի պլանային փոփոխության կամ արտադրանքի որակի կամ արտադրանքի կենսական պարբերաշրջանի ընթացքում արտադրանքի որակի կամ արտադրության գործընթացի վերարտադրելիության վրա հնարավոր ազդեցություն ունեցող այլ փոփոխության առաջարկության դեպքում:

11.3. Նախագծային պարամետրերի տարածության հայեցակարգն օգտագործելու դեպքում արտադրողին անհրաժեշտ է՝

գնահատել նախագծային պարամետրերի տարածության փոփոխությունները՝ գրանցման դոսյեի տվյալների հետ համեմատելու միջոցով.

գնահատել համապատասխան կարգավորող գործողությունների ընդունման անհրաժեշտությունը:

11.4. Պլանավորված փոփոխությունների գնահատման. մասնավորապես՝ արտադրանքի որակի, որակի դեղագործական համակարգերի, փաստաթղթերի, վալիդացման, կարգավորիչ կարգավիճակի, ստուգաճշտման, սպասարկման, ինչպես նաև ցանկացած այլ համակարգի վրա հնարավոր ազդեցությունն որոշելու համար, չնախատեսված հետևանքների կանխման և արտադրության գործընթացի վալիդացման, վերիֆիկացման կամ կրկնակի որակավորման վերաբերյալ անհրաժեշտ գործողությունների պլանավորման համար պետք է օգտագործվի որակի համար ռիսկերի կառավարման գործընթացը:

11.5. Փոփոխությունները պետք է համաձայնեցված և հաստատված լինեն պատասխանատու անձանց կամ համապատասխան գործառույթներ կատարող անձնակազմի կողմից՝ որակի դեղագործական համակարգի համաձայն:

11.6. Անհրաժեշտ է կատարել հաստատող տեղեկատվության և փաստաթղթերի գնահատում՝ փոփոխության ազդեցությունը բացահայտելու նպատակով՝ նախքան այն գործողության մեջ դնելը:

11.7. Փոփոխությունը ներդնելուց հետո պետք է իրականացվի դրա հաջողված արդյունքի փորձարարական գնահատումը՝ փոփոխության հաջող ներդրումը հաստատելու համար (եթե կիրառելի է):

 

Սահմանումները

 

Սույն պահանջների նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

մաքրման վալիդացում՝ այն բանի փաստաթղթերով ձևակերպված ապացույց, որ մաքրման հաստատված ընթացակարգը կապահովի սարքավորումների այնպիսի վերարտադրելի արդյունքով մաքրություն, որի ժամանակ սարքավորումով արտադրված նախորդ արտադրանքի կամ սարքավորումները մաքրելու ժամանակ օգտագործվող լվացող միջոցների մնացորդների քանակը գիտականորեն հիմնավորված փոխանցման առավելագույն թույլատրելի մակարդակից ցածր կլինի.

մաքրման վերիֆիկացում՝ ապացույցների հավաքագրում, որոնք ստացվել են արտադրանքի յուրաքանչյուր սերիայի արտադրությունից հետո քիմիական թեստավորման միջոցով կամ կամպանիա անցկացնելուց հետո և հաստատում են, որ մաքրում անցկացնելուց հետո նախորդ արտադրանքի կամ լվացող միջոցների մնացորդների քանակը գիտականորեն հիմնավորված փոխանցման առավելագույն թույլատրելի մակարդակից ցածր է.

եզրային տարբերակների ընտրություն (բրեքեթինգ)՝ գիտական գիտելիքների և որակի համար ռիսկերի վերաբերյալ գիտելիքների, նախապես որոշված և հիմնավորված գործոնների եզրային արժեքների դեպքում (օրինակ՝ դեղապատրաստուկի դոզավորման, սերիայի չափի և (կամ) փաթեթվածքի չափի) վալիդացման հետազոտությունների արդյունքների վրա հիմնված՝ վալիդացման համար այնպիսի մոտեցում, որով գործոնների բոլոր միջանկյալ արժեքների վալիդացումը հաստատվում է միայն դրանց եզրային արժեքների վալիդացում անցնելով.

որակը դիզայնի միջոցով՝ համակարգված մոտեցում, որը նախատեսում է նպատակների սահմանում՝ նախքան արտադրանքի մշակումն սկսելը, արտադրանքի և դրա արտադրության գործընթացի ճշգրիտ գնահատումը, ինչպես նաև արտադրության գործընթացի հսկողությունը՝ հիմնվելով գիտական տվյալների և որակի համար ռիսկերի կառավարման սկզբունքների վրա

փոփոխությունների հսկողություն՝ ձևայնացված համակարգ, որի միջոցով համապատասխան փորձագետները կատարում են առաջարկվող կամ փաստացի կատարված այն փոփոխությունների ստուգումը, որոնք կարող են ազդել սենքերի, համակարգերի, սարքավորումների կամ գործընթացների վալիդացման կարգավիճակի վրա այնպես, որ որոշվի գործողությունների կատարման անհրաժեշտությունը՝ վալիդացված վիճակում համակարգի պահպանումն ապահովելու և փաստաթղթային կարգով ձևակերպելու համար։

գործընթացի կրիտիկական պարամետր (СРР)՝ արտադրության գործընթացի պարամետր, որի փոփոխականությունը ազդում է որակի կրիտիկական ցուցանիշների վրա և որի մասով անհրաժեշտ է իրականացնել մշտադիտարկում և հսկողություն՝ արտադրանքի պահանջվող որակն ապահովելու համար.

որակի կրիտիկական ցուցանիշ (CQA)՝ ֆիզիկական, քիմիական, կենսաբանական կամ մանրէաբանական հատկություն կամ բնութագիր, որոնք սահմանվել են տրված սահմանի, ընդգրկույթի կամ արժեքի տրված բաշխման մեջ՝ արտադրանքի պահանջվող որակի ապահովման համար․

մոդելային արտադրանք՝ նյութեր, որոնք ֆիզիկական և (անհրաժեշտության դեպքում) քիմիական բնութագրերով (մածուցիկության, մասնիկների չափի, pH-ի և այլնի) մոտ են վալիդացում անցնող արտադրանքին․

վատագույն դեպք՝ պայման կամ պայմանների հավաքակազմ, որոնք իրենց մեջ են ներառում արտադրության գործընթացի պարամետրերի վերին և ստորին սահմանային արժեքները, և դրանց հետ կապված գործոններ (ստանդարտ գործառնական ընթացակարգերի շրջանակներում), որոնք ամենամեծ հավանականությամբ կարող են հանգեցնել արտադրանքի անհամապատասխանությանը կամ գործընթացի խափանմանը՝ իդեալական պայմանների հետ համեմատած։ Այդպիսի պայմանները պարտադիր չէ հանգեցնեն արտադրանքի անհամապատասխանությանը կամ գործընթացի խափանմանը․

գործընթացի շարունակական վերիֆիկացում՝ արտադրության գործընթացի վալիդացման նկատմամբ այլընտրանքային մոտեցում, որի ժամանակ իրականացվում է արտադրության գործընթացի ընթացքի անընդհատ գնահատում և մշտադիտարկում։

հեռանկարային վալիդացում՝ վալիդացում, որը կատարվում է մինչև իրացման համար նախատեսված արտադրանքի սերիական արտադրության մեկնարկը.

արտադրության գործընթացի շարունակական վերիֆիկացում (արտադրության գործընթացի հետագա վերիֆիկացում)՝ այն բանի՝ փաստաթղթերով ձևակերպված ապացույցը, որ արտադրության գործընթացը արտադրանքի արդյունաբերական սերիայի արտադրության ժամանակ գտնվում է հսկողության տակ.

ուղեկցող վալիդացում՝ վալիդացում, որը կատարվում է բացառիկ դեպքերում՝ պացիենտի համար այդպիսի արտադրանքի օգուտը հիմնավորելու դեպքում, որի ժամանակ վալիդացման վերաբերյալ արձանագրությունը կատարվում է Միության շուկայում արտադրանքի վալիդացված սերիան շրջանառության մեջ դնելու հետ միաժամանակ։

օգտատիրոջ պահանջների մասնագիր (URS)՝ տիրապետողի, օգտատիրոջ պահանջների, ինչպես նաև տեխնիկական պահանջների ամբողջությունը, որոնք անհրաժեշտ և բավարար են համակարգի նախատեսված նշանակությանը համապատասխան ընդունելի նախագծի ստեղծման համար.

ավանդական մոտեցում՝ արտադրանքի մշակման նկատմամբ այնպիսի մոտեցում, որի ժամանակ թողարկվող արտադրանքի որակի վերարտադրելիությունն ապահովելու համար օգտագործվում են տրված արժեքները և պարամետրերի աշխատանքային ընդգրկույթները։

Սույն պահանջներում գործածվող այլ հասկացություններ կիրառվում են կանոններով սահմանված իմաստներով։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: