ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 2023 թվականի |
թիվ 89 |
քաղ. Մոսկվա |
2023 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ 2023 թվականի և 2024-2026 թվականների ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների նախապատրաստման համար կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 5-ի թիվ 89 որոշմամբ |
2023 թվականի և 2024-2026 թվականների ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների նախապատրաստման համար կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները
Չափման միավորը |
Կանխատեսում | ||||
2023 թվական |
2024 թվական |
2025 թվական |
2026 թվական | ||
1. Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների միջակայքային քանակական արժեքները (հաշվարկ՝ ըստ գնողունակության պարիտետի) |
Տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ |
1,6-3,0 |
2,4-3,3 |
2,6-3,4 |
2,6-3,5 |
2. «Brent» ապրանքանիշի նավթի գների կանխատեսումների միջակայքային քանակական արժեքները |
ԱՄՆ դոլար՝ բարելի դիմաց |
73,1-98,0 |
68,9-100,0 |
65,0-88,0 |
53,0-85,0 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: