ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 11-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 31,334,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին արագ արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 11-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1245 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերություն |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն Բնագավառը` սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
31,334,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1245 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ համագործակցության արդյունքում։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) սննդային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 4,473,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում. 2) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,033,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում. 3) անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,450,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում. 4) արկղերի ձեռքբերում՝ 378,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում. 5) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 500,000 դրամ, 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում. 6) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 1,500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում: |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) սննդային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 4,473,000 դրամ արժողությամբ. 2) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,033,000 դրամ արժողությամբ. 3) անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,450,000 դրամ արժողությամբ. 4) արկղերի ձեռքբերում՝ 378,000 դրամ արժողությամբ. 5) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 500,000 դրամ արժողությամբ. 6) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 1,500,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր՝ 500,000 դրամ արժողությամբ, որը ներառում է ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 500,000 դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմերի հետ սերտ համագործակցությամբ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համագործակցում է նաև Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
09.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|