Գլխավոր տեղեկություն
Номер
N 11-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
09.01.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.01.2024
Дата вступления в силу
10.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 11-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 31,334,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին արագ արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

09.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 11-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1245 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերություն

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն

Բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

31,334,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1245 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ

համագործակցության արդյունքում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

1) սննդային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 4,473,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024

թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում.

2) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,033,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում.

3) անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,450,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում.

4) արկղերի ձեռքբերում՝ 378,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում.

5) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 500,000 դրամ, 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում.

6) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 1,500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում:

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) սննդային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 4,473,000 դրամ արժողությամբ.

2) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,033,000 դրամ արժողությամբ.

3) անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,450,000 դրամ արժողությամբ.

4) արկղերի ձեռքբերում՝ 378,000 դրամ արժողությամբ.

5) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 500,000 դրամ արժողությամբ.

6) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 1,500,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր՝ 500,000 դրամ արժողությամբ, որը ներառում է ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 500,000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմերի հետ սերտ համագործակցությամբ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համագործակցում է նաև Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

09.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ