ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 18-Ա
«ՌԵՆԵՍԱՆՍ» ՀՈՒՄԱՆԻՏԱՐ-ՏՆՏԵՍԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Հանրապետության «Ռենեսանս Արմենիա» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անհատույց բաշխելու նպատակով «Ռենեսանս» հումանիտար-տնտեսաիրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (9,020 կգ ընդհանուր քաշով, 61,134.20 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 4,950 եվրո փոխադրման ծախսը, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Ռենեսանս» հումանիտար-տնտեսաիրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
12.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 18-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՌԵՆԵՍԱՆՍ» ՀՈՒՄԱՆԻՏԱՐ-ՏՆՏԵՍԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
Ապրանքի անվանումը |
Քանակը |
Արժեքը (եվրո) |
Ապուրի տարա |
8,578 |
7,085.34 |
Ափսե |
903 |
460.53 |
Գլխարկ |
2,552 |
4,549.66 |
Պայուսակ |
6,174 |
7,831.32 |
Հողաթափ |
1,974 |
5,428.50 |
Գրենական պիտույքներ |
16,496 |
6,272.80 |
Բաժակ |
4,879 |
3,105.97 |
Ծածկոց |
1,020 |
1,754.40 |
Սրբիչ |
1,088 |
1,131.52 |
Գնդակ |
1,200 |
2,520 |
Պոնչո |
504 |
1,814.40 |
Սկուտեղ |
1,200 |
936 |
Լամպ |
416 |
811.20 |
Դրամապանակ |
2,736 |
2,410.56 |
Բաճկոն |
800 |
10,072 |
Ընդհանուր՝ |
56,184.20 եվրո |
Փոխադրման ծախս՝ |
4,950 եվրո |
(հավելվածը խմբ. 05.02.24 N 66-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
12.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |