Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-233-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2009-09.04.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1416
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.12.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2008
Дата вступления в силу
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 19-րդ հոդվածում`

 

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:».

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 40-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասից հանել «Առաջին ատյանի դատարանում և վերաքննիչ» բառերը.

2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 3. Օրենսգրքի 3.1-րդ բաժնում «դիմում» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «բողոք» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով, իսկ «դիմող» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «բողոք ներկայացրած անձ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 204.9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Նոր երևան եկած հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 204.14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4) մինչև նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 204.19-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 3.2-րդ բաժնում «դիմում» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «բողոք» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով, իսկ «դիմող» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «բողոք ներկայացրած անձ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 204.20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Նոր հանգամանքներով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանի, ինչպես նաև վճռաբեկ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 204.26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 204.26.  Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու իրավասություն ունեցող դատարանները

 

Նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ մասը «էությունը» բառից հետո լրացնել «, կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «հիմնավորումները» բառից հետո լրացնել «կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «` վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով» բառերը:

 

Հոդված 13. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 14. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 15. Օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 226. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը

 

Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

1) դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 231-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 4-րդ կետը «հիմնավորումները,» բառից հետո լրացնել «, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վճռաբեկ բողոքն ստորագրում է բողոք ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 233-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «կամ վճռաբեկ դատարանի սահմանած» բառերը.

2) 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

 

«4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 241-րդ հոդվածում՝

 

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա oգտին քվեարկել է նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:».

2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո փոխանցվում են համապատասխանաբար վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-233-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան