ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 2024 թվականի N 2-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ ՀԿԴ/0094/02/23 վճռի հիմքով Հայաստանի Հանրապետության սեփականություն գրանցված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Արարատ, գյուղ Արմաշ, Երևանյան խճուղի 1/4գ Երասխ-2 հասցեում գտնվող 212,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով շտաբի շենքը, 34,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունը, 110,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով ճաշարանը, 43,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով պահեստը, 32,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով սանհանգույցը, 80,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շվաքարանը, 479,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով շվաքարանը, 90,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով (135,6 խոր. մ ծավալով) պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,9 հեկտար հատուկ նշանակության հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) (սեփականության վկայական N 18092023-03-0051) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում, հիմք ընդունելով ուսումնասիրության արդյունքները՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունքի պետական գրանցման ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված հասցեում գտնվող առկա շենք-շինությունների և հողամասի հատակագծերը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո ապահովել նշված անշարժ գույքի հաշվառումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |