ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 966-Ա
«ՈՒՐԲԱՆ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱՐԳԱՌ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 45,908,177 դրամ ընդհանուր արժողությամբ «Գարգառ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի և հանրակրթական դպրոցի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01549618) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Իջևանի Բետոնիտշին ԲԲԸ և Հարշին ՍՊԸ-ի առաջատար գործընկեր Հարշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07627323) 2023 թվականի հուլիսի 12-ին կնքված` N UF-/23/-3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գարգառ բնակավայրում ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի վերակառուցման աշխատանքների իրականացում` 10,796,752 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Իջևանի Բետոնիտշին ԲԲԸ և Հարշին ՍՊԸ-ի առաջատար գործընկեր Հարշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07627323) 2023 թվականի հուլիսի 12-ին կնքված՝ N UF-/23/-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գարգառ բնակավայրում ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի վերակառուցման աշխատանքների իրականացում` 4,310,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Իջևանի Բետոնիտշին ԲԲԸ և Հարշին ՍՊԸ-ի առաջատար գործընկեր Հարշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07627323) 2023 թվականի հուլիսի 12-ին կնքված՝ N UF-/23/-5 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 2-րդ հարկի կառուցման աշխատանքների իրականացում` 27,175,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Իջևանի Բետոնիտշին ԲԲԸ և Հարշին ՍՊԸ-ի առաջատար գործընկեր Հարշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07627323) 2023 թվականի հուլիսի 12-ին կնքված՝ N UF-/23/-6 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 2-րդ հարկի ջեռուցման համակարգի կառուցման և տեղադրման աշխատանքների իրականացում` 1,117,175 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Սոլար Էյ Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 03554615) 2023 թվականի նոյեմբերի 30-ին կնքված՝ N DC_S.A.M._41/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի կառուցման և տեղադրման աշխատանքների իրականացում` 1,709,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00040569) 2023 թվականի հուլիսի 12-ին կնքված` N AT-AU-083-23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 966-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԳԱՐԳԱՌ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքին՝ Գարգառ բնակավայրում իրականացնելով՝ 1. խմելու ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի մի ճյուղի կառուցում, արդյունքում խմելու ջուր մատակարարելով հասարակական կառույցներին, ներառյալ գյուղի դպրոցը: 2. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի արևելյան մասնաշենքի 2-րդ հարկի կառուցում՝ որի արդյունքում դպրոցը կունենա լրացուցիչ չորս դասասենյակ, հարկն ապահովելով ջեռուցման համակարգով և արևային ֆոտովոլտային կայանով, բարելավելու սույն դպրոց հաճախող երեխաների կրթական միջավայրը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1. Ճապոնիայի կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետությունում դեսպանատանը միջոցով, հասցեն՝ Բաբայան փ. 23/4, 0037, Երևան, Հայաստանի Հանրապետություն 2. Իզմիրլյան հիմնադրամ, հասցեն Մելիք-Ադամյան փող., շ. 2/1, 0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն 3. «Կոկա-Կոլա» հիմնադրամ, հասցեն՝ Ատլանտա, Ջորջիա նահանգ 30301, ԱՄՆ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, ՀՎՀՀ՝ 01549618, հասցեն՝ Ալեք Մանուկյան 9, 0070 Երևան |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայր, բնագավառը՝ համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
45,908,177 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայր |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հունվարի 25-ից դեկտեմբերի 21-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Խմելու ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի նոր ճյուղի կառուցում, որը սկսվում է Օրվա կարգավորիչ ջրամբարից և բնակավայրի արևելյան մասով անցնում է դեպի նոր թաղամաս՝ միացնելով գոյություն ունեցող ցանցին՝ 15,107,002 դրամ արժողությամբ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ 2. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 2-րդ հարկի կառուցում (թվով 4 դասասենյակ)՝ 27,175,000 դրամ արժողությամբ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը։ 3. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 2-րդ հարկի 4 դասասենյակներում ջեռուցման համակարգի տեղադրում՝ 1,117,175 դրամ արժողությամբ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ 4. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,709,000 դրամ արժողությամբ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 2-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ 5. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև դեկտեմբերի 21-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Խմելու ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի նոր ճյուղի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 15,107,002 դրամ, 2. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 2-րդ հարկի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 27,175,000 դրամ, 3. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 2-րդ հարկի 4 դասասենյակներում ջեռուցման համակարգի տեղադրում՝ 1,117,175 դրամ, 4. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,709,000 դրամ, 5. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ արժեքով։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն իրականացվում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի, Լոռու մարզպետի աշխատակազմի, Լոռու մարզի Գյուլագարակի համայնքապետարանի համագործակցությամբ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն կիրականացնի Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանությունը, Իզմիրլյան հիմնադրամը, Կոկա-Կոլա հիմնադրամը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |