Գլխավոր տեղեկություն
Номер
N 491-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.02.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 09.02.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
08.02.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
08.02.2024
Дата вступления в силу
10.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 491-Ա

«08» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 08.12.2023 թվականին ԵՔ-ԲՄԽԾՁԲ-24/5 ծածկագրով հայտարարված Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների հաշվեքննության (աուդիտի) խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «Ֆոր Էյ Քնսալթինգ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Մասնակցի կողմից ներկայացված հայտում առկա են եղել անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ. ներկայացված թիվ 3 հավելվածը չի համապատասխանել հրավերով սահմանված պահանջներին, լրացված չի եղել «Գործատուի անվանումը» սյունակը, ինչպես նաև բացակայել է հավելվածի վերջին պարբերությունը, հրավերով պահանջվող առնվազն 7 մասնագետի փոխարեն ներկայացվել է 4 մասնագետ, հայտում բացակայել է ներկայացված աշխատակազմի վերաբերյալ հրավերով պահանջվող տեղեկատվությունը, ներկայացված նախկինում կատարված պայմանագիրը չի համապատասխանել հրավերով սահմանված պահանջներին, պայմանագիրը կատարվել է 2017 թվականին, հրավերով սահմանվել է «մասնակիցը պետք է հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրած լինի նմանատիպ առնվազն մեկ պայմանագիր:»:

Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ 08.01.2024 թվականին Մասնակցին ծանուցվել է հրավերով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունները, Մասնակցի կողմից սահմանված ժամկետում գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները շտկվել են մասնակի, մասնավորապես, Մասնակցի կողմից չի ներկայացվել հրավերի պահանջներին համապատասխանող նախկինում կատարված նմանատիպ պայմանագիր, ներկայացված աշխատակազմում բացակայել է հրավերով պահանջվող միջազգային սերտիֆիկատ ունեցող 2-րդ մասնագետը:

Գնահատող հանձնաժողովը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 42-րդ կետով՝ Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել է:

Կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 05.02.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «Ֆոր Էյ Քնսալթինգ» ՓԲ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

 3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան