ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«27» դեկտեմբերի 2023 թ. |
|
թիվ 105-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի և 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 և թիվ 6 հավելվածների:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումները կատարել 50%-ի չափով՝ չգերազանցելով բյուջետային տարվա ընթացքում տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակների հանրագումարը:
3. Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքի ղեկավարի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ. հունվարի 1-ից:
Հ/ՀԱզգանուն Անուն |
Կողմ | Դեմ | Ձեռնպահ | Հ/ՀԱզգանուն Անուն | Կողմ | Դեմ | Ձեռնպահ |
1. Արսեն Պետրոսյան |
__ |
__ |
11. Աղասի Բաղդասարյան |
__ |
__ | ||
2. Էդվարդ Ափոյան |
__ |
__ |
12. Սևակ Խաչատրյան |
__ |
__ | ||
3. Արամայիս Միրզոյան |
__ |
__ |
13. Վահրամ Ղարիբջանյան |
__ |
__ | ||
4. Գևորգ Ղազարյան |
__ |
__ |
14. Նաիրա Գրիգորյան |
__ |
__ | ||
5. Լիլիթ Միրզախանյան |
__ |
__ |
15. Կարեն Գևորգյան |
__ |
__ | ||
6. Ներսես Մելիքյան |
__ |
__ |
16. Էմմա Պատուրյան |
__ |
__ | ||
7. Վարդան Գրիգորյան |
__ |
__ |
17. Էդգար Թամազյան |
__ |
__ | ||
8. Կարեն Մովսիսյան |
__ |
__ |
18. Արմեն Դավթյան |
__ |
__ | ||
9. Գոհար Նիկողոսյան |
__ |
__ |
19. Ռուբիկ Ենոքյան |
__ |
__ | ||
10. Աննա Կիրակոսյան |
__ |
__ |
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ, ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Հաստատված է
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 105-Ն որոշմամբ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: