Գլխավոր տեղեկություն
Номер
N 957-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
29.12.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
29.12.2023
Дата вступления в силу
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 957-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,424,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2023 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված թիվ ՀՀ/ԱՖՎ-03/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,424,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 957-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Էներգախնայողությունն ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի համայնքապետարանի տանիքին արևային

ֆոտովոլտային կայանի տեղադրում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով

օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին

Կարմիրաղբյուր բնակավայր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

2,424,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի

համայնքապետարան

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունվարի 15-ից մինչև 2024 թվականի մարտի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի համայնքապետարանի տանիքին 8 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային /ON GRID/ կայանի տեղադրում։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 15-ից մինչև 2024 թվականի մարտի

15-ը ընկած ժամանակահատվածում, արժեքը՝ 2,424,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Համայնքապետարանի տանիքի ամրակցման, արևային ֆոտովոլտային կայանի ոտնակների և ֆոտովոլտային կայանի տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխների միացում ֆոտովոլտային

կայանին աշխատանքների իրականացում՝ 2,424,000 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան, Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված

կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան