Գլխավոր տեղեկություն
Номер
N 138-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Принят
Արմավիր համայնքի ավագանի
Дата принятия
21.12.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
21.12.2023
Дата вступления в силу
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 թվականի N 138-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 217-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝

ա. Բյուջետային տող 1121՝ «Գույքահարկ փոխադրամիջոցների համար», եկամտատեսակը պակասեցնել 18710.0 հազար դրամով,

բ. Բյուջետային տող 13510՝ «Ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպությունների սպասարկման տարածքներում», եկամտատեսակը պակասեցնել 3000.0հազար դրամով,

գ. Բյուջետային տող 1261՝ «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» եկամտատեսակը ավելացնել 210526,7 հազար դրամով.

2) Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 96755.2 հազար դրամով, սուբվենցիոն ծրագրերով համայնքի ճանապարհների վերանորոգման նպատակով,

բ. 04 բաժին 9 խումբ 1 դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածն ավելացնել -17952.3 հազար դրամով,

գ. 05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրի ծախսերի 4112 հոդվածը պակասեցնել 8000.0 հազար դրամով, 4212 հոդվածը պակասեցնել 1500.0 հազար դրամով, 4241 հոդվածը պակասեցնել 1900.0 հազար դրամով,

դ. 06 բաժին 3 խումբ 1 դաս` «Ջրամատակարարում» ծրագրի ծախսերի 4212 հոդվածը պակասեցնել 6310.0 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 17953.5 հազար դրամով, սուբվենցիոն ծրագրերով համայնքի ջրամատակարարման ցանցերի վերակառուցման աշխատանքների համար,

ե. 06 բաժին 4 խումբ 1 դաս` «Փողոցների լուսավորում» ծրագրի ծախսերի 4511 հոդվածը պակասեցնել 4000.0 հազար դրամով,

զ. 08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի ծախսերի 4511 հոդվածն ավելացնել 800.0 հազար դրամով,

է. 09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի 4511 հոդվածը պակասեցնել 800.0 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 158583,3 հազար դրամով, Արմավիր համայնքի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար,

2. Փոփոխությունները կատարել համաձայն 1, 2, 3, 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Կողմ-18

 

ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ
 

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ
 

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

 

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ
 

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ
 

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ
 

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ
 

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ
 

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ
 

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ
 

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ
 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ
 

ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ
 

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ
 

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ
 

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ
 

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ
 

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2023 թ. դեկտեմբերի 21

ք. Արմավիր

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ Արմավիրի մարզի

Արմավիր համայնքի ավագանու

2023 թ. ԴԵԿՏեմբերի 21-ի

թիվ 138-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ Արմավիրի մարզի

Արմավիր համայնքի ավագանու

2023 թ. ԴԵԿՏեմբերի 21-ի

թիվ 138-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ Արմավիրի մարզի

Արմավիր համայնքի ավագանու

2023 թ. ԴԵԿՏեմբերի 21-ի

թիվ 138-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ Արմավիրի մարզի

Արմավիր համայնքի ավագանու

2023 թ. ԴԵԿՏեմբերի 21-ի

թիվ 138-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան