Գլխավոր տեղեկություն
Номер
N 474-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
27.12.2023
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
27.12.2023
Дата вступления в силу
30.12.2023

600.0474.27.12.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 դեկտեմբերի 2023 թվականի

N 474-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 494-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով․

«6.1. Սույն որոշմամբ սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն՝ ցանցի լիցենզիայի կամ ծանուցում ներկայացրած անձի գործունեության կասեցման ժամանակահատվածի ընթացքում Հանձնաժողով չեն ներկայացվում:».

2) Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲաղրամՅԱՆ

 

ք. Երևան

27 դեկտեմբերի 2023 թ.

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2023 թվականի դեկտեմբերի 27-ի

N 474-Ն որոշմամբ

 

«Հավելված N 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 29-ի

N 494-Ն որոշմամբ»:

 

Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձև

 

_____________________________________________________________________________________________

(տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիություն ծառայություն մատուցող անձի անվանումը)

 

______ թվականի ______ կիսամյակ

 

N

Անվանումներ

Բաժանորդների քանակը

Ծառայությունների մատուցման դիմաց գոյացած հասույթ (հազ. դրամ, ներառյալ ԱԱՀ)

Բաժանորդների քանակն ըստ ինտերնետ արագության հոսքի

ֆիզիկա-կան անձինք

իրավա-բանա-կան ան-ձինք

ֆիզիկա-կան անձինք

իրավա-
բանա-
կան անձինք

256 կբիթ/վ-2Մբիթ/վ

2Մբիթ/վ-10Մբիթ/վ

10Մբիթ/վ-30Մբիթ/վ

30Մբիթ/վ-100Մբիթ/վ

100Մբիթ/վ-ից ավելի

1.

Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցված տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ՝ ըստ գործող տեխնոլոգիաների, ընդամենը

                 

1)

Ամրակցված ինտերնետ կապի օգտագործմամբ, ընդամենը, այդ թվում՝

        Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494

ա.

xDSL տեխնոլոգիայով (բաժանորդային գծերի օգտագործում)

                 

բ.

Օպտիկամանրաթելային ցանցով (FTTx)

                 

գ.

Ethernet լարային ցանցով (ETTH)

                 

դ.

Wi-Fi (IEEE802.11) ամրակցված անլար ցանցով

                 

ե.

Այլ տեխնոլոգիայով (թվարկելով օգտագործվող տեխնոլոգիաները)

                 

2)

Ամրակցված լայնաշերտ ինտերնետի օգտագործված ծավալը (ներբեռնված և վերբեռնված ծավալների), ԳԲ

   

3)

Շարժական ինտերնետ կապի օգտագործմամբ, ընդամենը, այդ թվում՝

     

 

Ներմուծեք նկարագրությունը_21494  Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494

ա.

USB մոդեմներով, երթուղիչ սարքերով և պլանշետներով

        Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494

բ.

Հեռախոսասարքերով (3G)

        Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494

գ.

Հեռախոսասարքերով (4G և 4G+)

        Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494

դ.

Հեռախոսասարքերով (5G)

        Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494

ե.

Այլ տեխնոլոգիայով (թվարկելով օգտագործվող տեխնոլոգիաները)

        Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494 Ներմուծեք նկարագրությունը_21494

4)

Շարժական լայնաշերտ ինտերնետի օգտագործված ծավալը (երկրի ներսում ներբեռնված և վերբեռնված ծավալների), ԳԲ

   
 

2.

Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռք բերված «ԱՅՓԻ» տարանցման կապուղիներ՝ ըստ փոխկապակցման եղանակի (օպտիկամանրաթելային, արբանյակային, այլ) և ընկերությունների

փոխ-կապակ-ցման կետերի քանակը

կապուղու թողունակությունը (Մբիթ/վ)

1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ, առանց ԱԱՀ)

փոխանակված տեղեկատվության ծավալը (ԳԲ)

մուտքային

ելքային

1)

           

2)

           

3.

Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (տարանցիկ) իրացված «ԱՅՓԻ» տարանցման կապուղիներ՝ ըստ միացման եղանակի (օպտիկամանրաթելային, արբանյակային, այլ) և ընկերությունների

փոխ-կապակ-ցման կետերի քանակը

կապուղու թողունակու-թյունը (Մբիթ/վ)

1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ, առանց ԱԱՀ)

փոխանակված տեղեկատվության ծավալը (ԳԲ)

մուտքային

ելքային

1)

           

2)

           

4.

Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց ցանցերի հետ փոխկապակցում (պիրինգ)` ըստ ընկերությունների

փոխկապակցման կետերի քանակը

կապուղու թողունակությունը (Մբիթ/վ)

(կետ-կետ) միացումով

տրաֆիկի փոխանակման կենտրոնի միջոցով

(կետ-կետ) միացումով

տրաֆիկի փոխանակման կենտրոնի միջոցով

1)

         

2)

         

3)

Տեղական ինտերնետ կապի միջոցով փոխանակված տեղեկատվության ծավալը, ԳԲ

մուտքային

ելքային

մուտքային

ելքային

       

5.

Ամրակցված կապի միջոցով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման փաստացի տարածքն ըստ մարզերի և բնակավայրերի

Ամրակցված կապի միջոցով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների գործող տեխնոլոգիան

Բաժանորդների քանակը

Մարզ

Բնակավայր

1)

       

2)

       

1. Սույն հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության ցուցանիշը ներառում է այն բաժանորդներին, որոնք ձեռք են բերում ինտերնետ հասանելիության ծառայությունը որպես առանձին՝ «Սթենդ-էլոն» (Stand-alone) ծառայություն:

2. Սույն հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության ցուցանիշը ներառում է 256 կբիթ/վրկ և ավելի արագությամբ տվյալների հաղորդման հնարավորություն ունեցող բաժանորդներին, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ օգտվել են ինտերնետ հասանելիության ծառայությունից:

 

________________________________

/իրավասու անձի ստորագրություն/

________________________________

/անուն, ազգանուն/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: