Գլխավոր տեղեկություն
Номер
N 921-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
25.12.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
25.12.2023
Дата вступления в силу
26.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 921-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԿԱՐԻՆԱ» ՔԱՂՑԿԵՂԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՆԱԽԱՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամի կողմից իրականացվող` 20,842,066.66 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն «Կարինա» քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկային» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 06960088) «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00010235) և «Կոնցեռն- Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01210095) 2023 թվականի նոյեմբերի 13-ին կնքած՝ N ԿԷ-ՀՀԵՀ-2023/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գենետիկ հետազոտությունների համար անհրաժեշտ նյութերի մատակարարում` 20,842,066.66 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 921-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԿԱՐԻՆԱ» ՔԱՂՑԿԵՂԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՆԱԽԱՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայտնաբերել քաղցկեղի հանդեպ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող երեխաներին և ապահովել ընդլայնված, շարունակաբար կատարելագործվող բուժծառայությամբ՝ նվազեցնելով վաղաժամ մահացությունը՝ դրանց կանխարգելման և բուժման միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրա- պետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով

արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամ (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ազատության 24/17, ՀՎՀՀ` 06960088)՝ կլինիկայի համար հանրային դրամահավաքի արդյունքում

հավաքված միջոցներով

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամ (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ազատության 24/17, ՀՎՀՀ` 06960088)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախա- րարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ներսիսյան փողոց 7, ՀՎՀՀ՝ 00010235), բնագավառը՝

առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

20,842,066.66 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ներսիսյան փողոց 7, ՀՎՀՀ՝ 00010235)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունվարի 20-ից մինչև 2024 թվականի մարտի 29-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

«Կարինա» քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկային գենետիկ հետազոտության համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 20,842,066.66 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող գինը

Գենետիկ հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում, որի գումարը կազմում է շուրջ՝

20,842,066.66 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին հաշվետվությունների ներկայացում։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ