ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2023 թվականի ք. Երևան |
թիվ 113-Ա |
«ԻՔՍ-ԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ԻՔՍ-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) թիվ 255 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2023 թվականի դեկտեմբերի 25-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է`
1. Բավարարել «ԻՔՍ-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել 2018 թվականի ապրիլի 9-ին տրամադրված թիվ 255 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՔՍ-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
28 դեկտեմբերի 2023 թ. ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|