ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2023 թվականի ք. Երևան |
թիվ 112-Ա |
«ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասը, «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2023 թվականի դեկտեմբերի 22-ի դիմումը և հաշվի առնելով, որ «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության 11.01.2014թ. թիվ 194 լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է 2024 թվականի հունվարի 11-ին` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է`
1. Բավարարել «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության դիմումը և 2024 թվականի հունվարի 11-ից տրամադրել ՀՀ Լոռու մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
28 դեկտեմբերի 2023 թ. ք. Երևան |