ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2015 թվական |
թիվ 30 |
քաղ. Մոսկվա |
Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 132 որոշմամբ սահմանված` ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցները (1-ին հավելվածի համաձայն կազմված ցանկում ընդգրկված ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք և 2-րդ հավելվածի համաձայն կազմված ցանկում ընդգրկված ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ) կիրառվում են սույն Որոշմանը համապատասխան։
2. Սահմանել, որ սույն Որոշման 1-ին կետում նշված այն ապրանքները, որոնց նկատմամբ սահմանված են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ընդգրկվում են այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, և որը նախատեսված է «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 4-րդ կետով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելված) և հրապարակվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցում։
3. Սույն Որոշման 1-ին կետում նշված թույլատրման կարգն իրագործվում է լիցենզավորման և (կամ) արտաքին առևտրային գործունեության կարգավորման այլ վարչական միջոցների կիրառման միջոցով, որոնք սահմանված են՝
3-րդ հավելվածով նախատեսված՝ մարդու օրգանները և հյուսվածքները, արյունը և դրա բաղադրիչները, մարդու կենսաբանական նյութերի նմուշները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.
4-րդ հավելվածով նախատեսված հանքային հումքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.
5-րդ հավելվածով նախատեսված կենդանի վայրի կենդանիներին, առանձին վայրի բույսերը և վայրի դեղահումքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.
6-րդ հավելվածով նախատեսված կենդանի վայրի կենդանիների և վայրի բույսերի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում ներառված հազվագյուտ ու անհետացման եզրին գտնվող տեսակները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.
7-րդ հավելվածով նախատեսված վտանգավոր թափոնները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.
8-րդ հավելվածով նախատեսված մշակութային արժեքները, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերը և արխիվային փաստաթղթերի բնօրինակները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.
9-րդ հավելվածով նախատեսված ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.
10-րդ հավելվածով նախատեսված թմրամիջոցները, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերը և դրանց պրեկուրսորները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան։
4. Արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաները, ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման եզրակացությունները (թույլատրման փաստաթղթերը), այլ փաստաթղթերը, որոնք սույն Որոշման ուժի մեջ մտնելը տրամադրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համապատասխան մարմինների կողմից մինչև՝ ոչ սակագնային միջոցների իրականացման նպատակով, ինչպես նաև այն ծանուցումները, որոնց վերաբերյալ տեղեկությունները ներառված են ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցների և ապրանքների բնութագրերի, դրանք պարունակողների մասին ծանուցումներում, մինչև սույն Որոշման ուժի մեջ մտնելը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
5. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ ըստ 11-րդ հավելվածի համաձայն սահմանված ցանկի։
6. Սույն Որոշումը ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակումից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
(հավելվածները խմբ. ԵՏՀԿ 16.06.15 թիվ 67)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|