Գլխավոր տեղեկություն
Номер
N 124-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.01.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2024
Дата вступления в силу
27.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2024 թվականի N 124-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ և 21-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «զ» ենթակետի, 10-րդ հոդվածի, 19-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների, 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․«Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին 2024 թվականի պետական բյուջեից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 3,500,000,000 (երեք միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամ բյուջետային վարկ` տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 (չորս) տարի` սկսած երրորդ տարվանից մարման ժամկետով:

2. Սահմանել, որ «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին տրամադրված վարկի համար գրավի առարկա է համարվում «ՋԻ ԹԻ ԲԻ ՓՐՈՓՐԹԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Արարատի մարզի Երասխ բնակավայրում գտնվող գույքը (վկայական N 24022023-03-0086) և «ՅՈՒՆԻՈՆ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ քաղ. Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 53, 53/9 և 53/10 հասցեներում գտնվող անշարժ գույքերը (վկայականներ N 10012022-01-0095, N 10012022-01- 0091 և N 10012022-01-0089):

3․ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում, N 3 հավելվածի NN 1, 1.1, 1.1.1 և 1.1.1.1 աղյուսակներում և 2-րդ հոդվածի աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 4, 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ և NN 3, 4, 5, 9 և 9․1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

26.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 124-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան