Գլխավոր տեղեկություն
Номер
N 881-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 31.08.2023
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.08.2023
Дата вступления в силу
10.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 881-Ն

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասով, ինչպես նաև 1950 թվականի նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 21-րդ հոդվածով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավորի բարձր բարոյական և մասնագիտական հատկանիշները, Եվրոպայի խորհրդի համապատասխան փաստաթղթերով դատավորին ներկայացվող բոլոր պահանջները լավագույնս ապահովելու, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը միասնական և կանխատեսելի դարձնելու նպատակով hաստատել՝

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների հավակնորդների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2. ընտրությանը մասնակցելու դիմումի նմուշը՝ համաձայն N 2 հավելվածի.

3. ինքնակենսագրականը՝ համաձայն N 3 հավելվածի.

4. հայտարարության նմուշը, որով հավաստվում է, որ հավակնորդը չի դրսևորել որևէ վարքագիծ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կարող է առերևույթ վարկաբեկել դատական իշխանության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ, կամ հայտարարության նմուշը նման ցանկացած վարքագծի դրսևորման վերաբերյալ՝ համաձայն N 4 հավելվածի.

5. հայտարարության նմուշը, որով հավաստվում է Մարդու իրավունքների եվրոպական դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի հանգամանքների բացակայության վերաբերյալ՝ համաձայն N 5 հավելվածի.

6. հայտարարության նմուշը, որով հավակնորդը պատրաստակամություն է հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում պաշտոնավարության ժամկետի ընթացքում չիրականացնել որևէ գործունեություն, որն անհամատեղելի է նրա անկախության, անաչառության կամ նրա աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ՝ համաձայն N 6 հավելվածի.

7. իր վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու մասին համաձայնության նմուշը՝ համաձայն N 7 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 881-Ն որոշման

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուի հավակնորդը (այսուհետ՝ հավակնորդ) 65 տարին չլրացած վերջին 10 տարում միայն Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին, պետք է ներկայացնի սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

2. Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հայերեն՝ բացառությամբ ինքնակենսագրականի, որը բացի հայերենից ներկայացվում է անգլերեն կամ ֆրանսերեն: Օտար լեզուներով փաստաթղթերը հայերեն են թարգմանվում նոտարական գործողություններին մասնակցող որակավորման վկայական ունեցող թարգմանչի կողմից:

3. Հավակնորդների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1) ընտրությանը մասնակցելու դիմումը (համաձայն N 2 հավելվածով սահմանված նմուշի).

2) ինքնակենսագրությունը՝ հայերեն և անգլերեն (կամ ֆրանսերեն) (համաձայն N 3 հավելվածով սահմանված նմուշի)՝ Եվրոպական դատարան ներկայացված գանգատներով դիմումատուի ներկայացուցչություն կատարելու դեպքում ինքնակենսագրականի «Մարդու իրավունքների բնագավառում կատարած գործունեությունը և փորձը» բաժնում նշելով գործերի ամբողջական ցանկը, հայտարարությունը՝ մարդու իրավունքների ոլորտում փորձառության և ձեռքբերումների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր դառնալու շարժառիթների մասին (ազատ շարադրանք).

3) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

4) այլ երկրների քաղաքացիության բացակայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տեղեկանքը.

5) Հայաստանի Հանրապետությունում իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ստացած լինելու առկայությունը հաստատող փաստաթուղթը կամ համապատասխան աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերելը հավաստող փաստաթուղթը, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով.

6) դատավորի պաշտոնում կամ դատախազի կամ փաստաբանի կամ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի կամ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում առնվազն 10 տարվա փորձառությունը կամ առնվազն 10 տարվա դասավանդման փորձի առկայությունը հաստատող փաստաթուղթը.

7) Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներին կամ դրանցից մեկին ազատ տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում).

8) հայտարարությունը, որով հավաստվում է, որ հավակնորդը չի դրսևորել որևէ վարքագիծ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կարող է առերևույթ վարկաբեկել դատական իշխանության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ, կամ հայտարարությունը նման ցանկացած վարքագծի դրսևորման վերաբերյալ (համաձայն N 4 հավելվածով սահմանված նմուշի).

9) հայտարարությունը, որով հավաստվում է սույն որոշման 4-րդ կետով նախատեսված հանգամանքների բացակայությունը (համաձայն N 5 հավելվածով սահմանված նմուշի).

10) հայտարարությունը, որով հավակնորդը պատրաստակամություն է հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում պաշտոնավարության ժամկետի ընթացքում չիրականացնել որևէ գործունեություն, որն անհամատեղելի է նրա անկախության, անաչառության կամ նրա աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ (համաձայն N 6 հավելվածով սահմանված նմուշի).

11) (ենթակետն ուժը կորցրել է 11.01.24 N 22-Ն)

12) իր վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ ստանալու մասին համաձայնությունը (համաձայն N 7 հավելվածով սահմանված նմուշի):

(3-րդ կետը փոփ. 11.01.24 N 22-Ն)

4. Փաստաթղթեր չի կարող ներկայացնել այն անձը՝

1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

2) ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ արդարացնող հիմքով.

3) ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում.

4) (ենթակետն ուժը կորցրել է 11.01.24 N 22-Ն)

5) ով չի անցել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն կամ օրենքով նախատեսված կարգով չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

(4-րդ կետը փոփ. 11.01.24 N 22-Ն)

(հավելվածը փոփ. 11.01.24 N 22-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 881-Ն որոշման

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

 _________________________________ ին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի

դատավորի պաշտոնում

Հայաստանի Հանրապետության կողմից

առաջադրվող թեկնածուի հավակնորդ

________________________________ ից

 

Դիմում

 

Հարգելի՛                           ,

 

Ցանկություն ունեմ մասնակցելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը:

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝

□ ինքնակենսագրություն՝ հայերեն, անգլերեն (կամ ֆրանսերեն).

□ հայտարարություն՝ մարդու իրավունքների ոլորտում փորձառության և ձեռքբերումների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր դառնալու շարժառիթների մասին.

□ անձնագրիս պատճենը.

□ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճանի առկայությունը հաստատող փաստաթուղթ.

□ մասնագիտական գործունեության կամ դասավանդման փորձի առկայությունը հաստատող փաստաթուղթ.

□ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներին ազատ տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում).

□ հայտարարություն, որով հավաստում եմ, որ չեմ դրսևորել որևէ վարքագիծ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կարող է առերևույթ վարկաբեկել դատական իշխանության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ, կամ հայտարարություն նման ցանկացած վարքագծի դրսևորման վերաբերյալ.

□ հայտարարություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի հանգամանքների բացակայության վերաբերյալ.

□ հայտարարություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում սահմանափակումների ենթարկվելու հանձնառության վերաբերյալ.

□ հայտարարություն անհատական տվյալներ ստանալու համաձայնության վերաբերյալ.

□ դիմումը.

□ այլ վերաբերելի փաստաթղթեր (թվարկել):

 

Հայտնում եմ նաև, որ ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի N 882-Ա որոշմանը, ինչպես նաև սույն որոշմամբ սահմանված պահանջներին և ընթացակարգերին:

 

Առդիր՝ _________ էջ:

 

Ստորագրությունը _____________________

 

Ամսաթիվը ___________________________

(հավելվածը փոփ. 11.01.24 N 22-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

N 881-Ն որոշման

 

ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ

 

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

I. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Անունը, ազգանունը

Սեռը

Ծննդյան ամսաթիվը և վայրը

Քաղաքացիությունը

 

II. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ա) դատական գործունեության նկարագրությունը

բ) ոչ դատական իրավաբանական գործունեության նկարագրությունը

գ) ոչ իրավական մասնագիտական գործունեության նկարագրությունը

(Խնդրում ենք ընդգծել ներկայում զբաղեցրած պաշտոնը)

 

IV. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈՐՁԸ

 

V. ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ա) պետական պաշտոնը

բ) ընտրովի պաշտոնները

գ) քաղաքական կուսակցություններում կամ շարժումներում զբաղեցրած պաշտոնները

(Խնդրում ենք առանձին նշել ներկայում զբաղեցրած պաշտոնը կամ իրականացվող գործունեությունը)

 

VI. ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ա) ոլորտը

բ) ժամկետները

գ) գործառույթները

(Խնդրում ենք ընդգծել ներկայում գործունեությունը)

 

VII. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

(Կարող եք նշել գրքերի և հոդվածների ընդհանուր թիվը, սակայն խնդրում ենք թվարկել միայն 10 առավել կարևոր աշխատությունների անվանումները)

 

VIII. ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ

(Անհրաժեշտ պահանջ. Եվրոպայի խորհրդի լեզուներից մեկի ակտիվ և մյուսի պասիվ իմացություն)

 

Լեզուն

Կարդալու

ունակությունը

Գրելու

ունակությունը

Հաղորդակցվելու

ունակությունը

ա) մայրենի լեզու

____________

ա. գերազանց

բ. լավ

գ. բավարար

ա. գերազանց

բ. լավ

գ. բավարար

ա. գերազանց

բ. լավ

գ. բավարար

բ) պաշտոնական

լեզուներ

- անգլերեն

 

 

- ֆրանսերեն

 

 

ա. գերազանց

բ. լավ

գ. բավարար

ա. գերազանց

բ. լավ

գ. բավարար

 

 

ա. գերազանց

բ. լավ

գ. բավարար

ա. գերազանց

բ. լավ

գ. բավարար

 

 

ա. գերազանց

բ. լավ

գ. բավարար

ա. գերազանց

բ. լավ

գ. բավարար

գ) այլ լեզուներ

____________

____________

ա. գերազանց

բ. լավ

գ. բավարար

ա. գերազանց

բ. լավ

գ. բավարար

ա. գերազանց

բ. լավ

գ. բավարար

 

IX. Եթե չունեք դատավորի պաշտոնի համար նախատեսված պասիվ լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակը, խնդրում ենք հաստատել Ձեր մտադրությունը մասնակցելու լեզվի դասընթացներին մինչև պաշտոնն զբաղեցնելը, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև՝ պաշտոնն զբաղեցնելու սկզբնական ժամանակահատվածում:

 

X. ԱՅԼ ՎԵՐԱԲԵՐԵԼԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

XI. Խնդրում ենք հաստատել, որ Դուք մշտական բնակություն կհաստատեք Ստրասբուրգում, եթե ընտրվեք դատավոր:

 

XII. ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

(ներառյալ էլ. փոստի հասցեն)

 

                NAME, FORENAME               

 

Curriculum vitae

For a candidate seeking election to the European Court of Human Rights

(With respect to the Republic of Armenia)

 

I. Personal details

Name, forename

Sex

Date and place of birth

Nationality

 

II. Education and academic and other qualifications

 

III. Relevant professional activities

a. Description of judicial activities

b. Description of non-judicial legal activities

c. Description of non-legal professional activities

(Please underline the post(s) held at present)

 

IV. Activities and experience in the field of human rights

 

V. Public activities

a. Public office

b. Elected posts

c. Posts held in a political party or movement

(Please underline the post(s) held at present)

 

VI. Other activities

a. Field

b. Duration

c. Functions

(Please underline your current activities)

 

VII. Publications and other works

(You may indicate the total number of books and articles published, but mention only the most important titles (maximum 10))

 

VIII. Languages

(Requirement: an active knowledge of one of the official languages of the Council of Europe and a passive knowledge of the other)

 

Language

Reading

Writing

Speaking

very

good

good

fair

very

good

good

fair

very

good

good

fair

a. First

language:

..........................

(Please specify)

b. Official

languages:

– English

– French

c. Other

languages:

..........................

..........................

..........................

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

IX. In the event that you do not meet the level of language proficiency required for the post of judge in an official language [the second], please confirm your intention to follow intensive language classes of the language concerned prior to, and if need be also at the beginning of, your term of duty if elected a judge on the Court.

 

X. Other relevant information

 

XI. Please confirm that you will take up permanent residence in Strasbourg if elected a judge on the Court.

 

INFORMATION FOR ADMINISTRATIVE USE ONLY BY THE PARLIAMENTARY ASSEMBLY:

 

Complete address (No, Street, Postal Code, Town, Country):

 

Telephones:

Professional:

Personal (optional):

Mobile (optional):

 

E-mail:

 

Fax (optional):

 

                NOM, PRÉNOM               

 

Curriculum vitae

Pour un candidat à l'élection à la Cour européenne des droits de l'homme (Au titre de la République d'Arménie)

 

I. Etat civil

Nom, prénom

Sexe

Date et lieu de naissance

Nationalité

 

II. Etudes et diplômes, et autres qualifications

 

III. Activités professionnelles pertinentes

a. Description des activités judiciaires

b. Description des activités juridiques non judiciaires

c. Description des activités professionnelles non juridiques

(Veuillez souligner le(s) poste(s) occupé(s) actuellement)

 

IV. Activités et expérience dans le domaine des droits de l’homme

 

V. Activités publiques

a. Postes dans la fonction publique

b. Mandats électifs

c. Fonctions exercées au sein d’un parti ou d’un mouvement politique

(Veuillez souligner le(s) poste(s) occupé(s) actuellement)

 

VI. Autres activités

a. Domaine

b. Durée

c. Fonctions

(Veuillez souligner les activités menées actuellement)

 

VII. Travaux et publications

(Vous pouvez indiquer le nombre total d’ouvrages et d’articles publiés, mais ne citez que les titres les plus importants – 10 au maximum)

 

VIII. Langues

(Condition: connaissance active de l’une des langues officielles du Conseil de l’Europe et connaissance passive de l’autre)

 

Langue

Lu

Ecrit

Parlé

tr

és

bien

bi

en

as

sez

bien

tré

s

bien

bi

en

as

sez

bien

tré

s

bien

bi

en

as

sez

bien

a. Premiére

langue:

..........................

(veuillez préciser)

b. Langues

officielles:

– anglais

– français

c. Autres

langues:

..........................

..........................

..........................

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

 

¨

 

 

¨

¨

 

 

¨

¨

¨

 

IX. Au cas où vous n’auriez pas le niveau de compétence linguistique requis pour exercer la fonction de juge dans [la deuxiéme] langue officielle, veuillez confirmer votre intention, si vous êtes élu(e) juge à la Cour, de suivre des cours de langue intensifs dans la langue concernée avant de prendre vos fonctions ainsi que, si besoin est, au début de votre mandat.

 

X. Autres éléments pertinents

 

XI. Veuillez confirmer que vous vous installeriez de maniére permanente à Strasbourg au cas où vous seriez élu(e) juge à la Cour.

 

INFORMATIONS DESTINEES A L’ADMINISTRATION DE L’ASSEMBLEE PARLEMENTAIRE UNIQUEMENT:

 

Adresse compléte (n0, voie, code postal, ville, pays):

Téléphones:

Professionnel:

Privé (facultatif):

Mobile (facultatif):

 

E-mail:

 

Fax (facultatif):

(հավելվածը փոփ. 11.01.24 N 22-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 4

ՀՀ վարչապետի

N 881-Ն որոշման

 

Հայտարարություն

 

Վարքագծի վերաբերյալ

 

Հավակնորդի անունը և ազգանունը                                                                    

 

Հավակնորդի անունը և ազգանունը

Հավակնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնին՝ հայտարարում եմ՝

(նշել տարբերակներից մեկը)

 

☐ երբևէ չեմ դրսևորել այնպիսի վարքագիծ, որը կարող է առերևույթ վարկաբեկել դատական իշխանության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ,

☐ դրսևորել եմ վարքագիծ, որը կարող է առերևույթ վարկաբեկել դատական իշխանության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ: Մասնավորապես, __________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

________________________________________________________________________

 

(հստակեցնել դրսևորված վարքագիծը, դրա իրավական հետևանքները, ինչպես նաև Ձեր վերաբերմունքն այդ վարքագծին)

 

Ստորագրությունը _____________________

 

Ամսաթիվը ___________________________

(հավելվածը փոփ. 11.01.24 N 22-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 5

ՀՀ վարչապետի

N 881-Ն որոշման

 

Հայտարարություն

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի հանգամանքների բացակայության վերաբերյալ

 

Հավակնորդի անունը և ազգանունը                                                                                           

 

Հավակնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնին՝ հայտարարում եմ՝

(նշել իրականությանը համապատասխանող տարբերակները)

 

□ երբևէ չեմ դատապարտվել հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից,

□ իմ նկատմամբ երբեք քրեական հետապնդում չի դադարեցվել ոչ արդարացնող հիմքով,

□ ներկայում իմ նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում,

□ անցել եմ պարտադիր զինվորական ծառայություն,

□ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել եմ օրենքով նախատեսված կարգով ու հիմքով,

□ պարտադիր զինվորական ծառայությունից ունեմ տարկետում՝ օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:

 

Ստորագրությունը _____________________

 

Ամսաթիվը ___________________________

(հավելվածը փոփ. 11.01.24 N 22-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 6

ՀՀ վարչապետի

N 881-Ն որոշման

 

Հայտարարություն

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում սահմանափակումների ենթարկվելու հանձնառության վերաբերյալ

 

Հավակնորդի անունը և ազգանունը                                                                                           

 

Հավակնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնին՝ հայտնում եմ իմ պատրաստակամությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում պաշտոնավարության ժամկետի ընթացքում չիրականացնել որևէ գործունեություն, որն անհամատեղելի է Եվրոպական դատարանի դատավորի անկախության, անաչառության կամ այդ աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ:

 

Ստորագրությունը _____________________

 

Ամսաթիվը ___________________________

(հավելվածը փոփ. 11.01.24 N 22-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 7

ՀՀ վարչապետի

N 881-Ն որոշման

 

Հայտարարություն

 

Հավելյալ տեղեկություններ ստանալու համաձայնության վերաբերյալ

 

Հավակնորդի անունը և ազգանունը                                                                                           

Հավակնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնին՝ տալիս եմ իմ համաձայնությունը, որ իմ ներկայացրած տվյալներն ստուգելու կամ իմ թեկնածությունը գնահատելու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության անցկացման ընթացքում ընտրության հանձնաժողովն իր որոշմամբ կարող է ստանալ իմ մասին հավելյալ տեղեկություններ:

 

Ստորագրությունը _____________________

 

Ամսաթիվը ___________________________

(հավելվածը փոփ., լրաց. 11.01.24 N 22-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2023 թվական: