Գլխավոր տեղեկություն
Номер
N 125-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.01.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2024
Дата вступления в силу
27.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2024 թվականի N 125-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.

«12) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ընկուզավորների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 12 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր՝ N 12 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

26.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 25-ի N 125-Ն որոշման

 

«Հավելված N 12

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման

 

Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԸՆԿՈՒԶԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ընկուզավորների (նուշ, շագանակ, պնդուկ, պիստակ, ընկույզ, գետնընկույզ և այլ ուտելի ընկույզներ՝ բացառությամբ կոկոսյան ընկույզի) բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են պահպանման ժամանակ դրանցում պարունակվող ջրի գոլորշիացման:

2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներ չեն համարվում այն կորուստները, որոնք առաջանում են պահման պահանջները խախտելու հետևանքով ապրանքի փչանալու կամ տարայի վնասվելու պատճառով, ինչպես նաև ապրանքի ստացման, կարճաժամկետ պահպանման, վերամշակման և փաթեթավորման հետևանքով առաջացող խոտանը և թափոնները:

3. Սույն հավելվածով սահմանված բնական կորուստների չափերը տարածվում են ընկուզավորների վրա, որոնք գտնվում են տարաներում կամ առանց տարաների պահեստներում կամ բազաներում:

4. Սույն հավելվածով սահմանված բնական կորուստների չափերը կիրառելի չեն, երբ ընկուզավորներն ստացվում և հանձնվում են առանց կշռման։

 

II. ԸՆԿՈՒԶԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)

 

5. Ընկուզավորների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)՝

 

Անվանումը

Կորստի չափը

(տոկոս)

Ընկուզավորներ (նուշ, շագանակ, պնդուկ, պիստակ, ընկույզ,

գետնընկույզ և այլ ուտելի ընկույզներ՝ բացառությամբ կոկոսյան ընկույզի)

0.1

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

26.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական: