Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-221-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1411
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
02.12.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.12.2008
Дата вступления в силу
09.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 2-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 219.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները
 

Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 152.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ և 21-րդ մասերի), 162-րդ և 169.16-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154.1-րդ, 180-րդ, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները (Երևանի քաղաքապետը), իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասը «43,» թվից հետո լրացնել «43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով,» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 305-րդ հոդվածի ութերորդ մասը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «43.1-րդ,» բառով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 25

Երևան

ՀՕ-221-Ն