9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգում, ամրակայում, բակի բարեկարգման աշխատանքներ, ծիսական պարագաների համալրում, որի ընդհանուր գումարը՝ 4.123.794.000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2017 թվականի հուլիսի 11-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը՝
1. Վերնաշերտային տեխնածին գրունտային ջրերից Մայր Տաճարի պաշտպա- նության և ամրակայման շին աշխատանքներ – 145,965,570 դրամ,
2. Արտաքին պատերի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ – 63,400,000 դրամ,
3. Կենտրոնական գմբեթի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ – 278,030,000 դրամ,
4. Զանգաշտարակի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ – 502,334,430 դրամ,
5. Ներքին ամրակայման, նորոգման և հարդարման շին. աշխատանքներ - 668,266,000 դրամ,
6. Ներարկման աշխատանքներ - 148,232,000 դրամ,
7. Ներքին էլեկտրամատակարարում - 146,280,320 դրամ,
8. Արտաքին և ներքին լուսավորություն - 207,042,000 դրամ
9. Թույլ հոսանքներ, ակուստիկ համակարգ, տեսանկարահանման համակարգ, ներքին ցանց, հեռարձակման կայանի միացում - 184,482,000 դրամ
10. Հակակողոպուտային և հակահրդեհային համակարգ- 25,834,000 դրամ,
11. Բակի ամբողջական բարեկարգում և լանդշաֆտային աշխատանքներ - 914,525,720 դրամ,
12. Արտաքին մալուխագծի անցկացման աշխատանքներ - 35,540,000 դրամ,
13. Օդափոխություն, սառնամատակարարում և ջեռուցում - 269,232,000 դրամ,
14. Անկյունային սրահների, թաղերի և տանիքների նորոգում և ամրակայում - 262,159,960 դրամ,
15. Գոյություն ունեցող թանգարանի մի մասի ձևափոխումը ավանդատան - 103,908,000 դրամ,
16. Ներքին կահավորում (նստարաններ, ջահեր, պահարաններ, գրադարակներ և այլն) և ծիսական պարագաներ (գրակալներ, մոմակալներ, Սուրբ Խորանի վարագույրներ, քշոցներ, բուրվառներ և այլն) - 118,562,000 դրամ:
Կատարվելիք շին. աշխատանքների գումարը կազմում է՝ 3,523,794,000 դրամ՝ ներառյալ չնախատեսված ծախսերը՝ 50,000,000 դրամ, իսկ 600,000,000 դրամ գումարի չափով նախատեսվում է նյութերի և սարքավորումների ներմուծում: Ընդհանուր աշխատանքների գումարից (որը կազմում է՝ 3,523,794,000 դրամ) 1,608,959,710 դրամ գումարի չափով շին. աշխատանքները կատարվում են Հորիզոն 95 ՍՊԸ-ի հետ կնքված՝ 10Շ/ 017 պայմանագրի հիման վրա։ Հորիզոն 95-ի կատարած փաստացի աշխատանքի գումարը ըստ 09.10.2023 թվականի ներկայացված կատարողական ակտի կազմում է՝ 1,425,107,025 դրամ։ |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգում, ամրակայում, ներքին հարդարում, բակի բարեկարգում, որի ընդհանուր գումարը՝ 4,123,794,000 դրամ:
Կատարվելիք շին. աշխատանքների գումարը կազմում է՝ 3,523,794,000 դրամ՝ ներառյալ չնախատեսված ծախսերը՝ 50,000,000 դրամ
Նյութերի և սարքավորումների ներմուծում՝ 600,000,000 դրամ գումարի չափով: |