Գլխավոր տեղեկություն
Номер
N 924-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
25.12.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
25.12.2023
Дата вступления в силу
26.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 924-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Եվրոշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00810471) 2023 թվականի նոյեմբերի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է չժանգոտվող մետաղից հենասյուների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 432,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արդեսկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06956323) 2023 թվականի նոյեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի ապահովման ծառայությունների մատուցում՝ 1,458,838.40 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ԼանԱր Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01843373) 2023 թվականի նոյեմբերի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպիչի ձեռքբերում՝ 949,872 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ