Գլխավոր տեղեկություն
Номер
N 50-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.01.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.01.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.01.2024
Дата вступления в силу
31.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 50-Ա

 

«ՇԵՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 64,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ճանապարհաշինություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 50-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի բնակավայրերում գյուղական ճանապարհների, հեղեղատարների և կամուրջների, փոքր ջրամբարների վերանորոգում՝ գյուղական բնակչության սոցիալ տնտեսական պայմանների բարելավման նպատակով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1) «Շէն-Ֆրանսիա» բարեգործական կազմակերպություն, հասցե` 24 րյու դը Մոբյուժ, 75009, Փարիզ, Ֆրանսիա

2) Հաց աշխարհին - Գերմանիայի Եկեղեցիների Ընկերակցություն, հասցե` Կարոլին Միշլեզ փողոց 1, 10115, Բեռլին, Գերմանիա

3) Շվեյցարիայի Միջեկեղեցական աջակցություն (ՀԷԿՍ-ԷՊԵՌ), հասցե՝ Սեմինարշտրասսե 28, 8042 Ցյուրիխ, Շվեյցարիա

4) «Յալկեզյան հիմնադրամ», հասցե՝ 1005 Էլջին ստթրիթ Ուեսթ, Սուիթ 200, Քոբուրգ, Օնտարիո, Կանադա

4.

Ծրագիրը կատարողը

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպություն, (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նալբանդյան 110, ՀՎՀՀ` 01503283)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի բնակավայրեր, բնագավառը` ճանապարհաշինություն

6.

Ծրագրի բյուջեն

64,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառուներն են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի համայնքները:

Բնակավայրերը, որտեղ կիրագործվեն ճանապարհաշինական ծրագրեր, կընտրվեն «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ուսումնասիրությունների միջոցով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 3.2 գլուխը:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Գյուղական ճանապարհների, hեղեղատարների, գյուղական կամուրջների և փոքր ջրամբարների վերանորոգում՝ 64,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի

դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) գյուղական ճանապարհների, հեղեղատարների, կամուրջների և փոքր ջրամբարների վերանորոգման համար շինանյութերի և ճանապարհաշինական սարքավորումների ձեռքբերում՝ 28,000,000 դրամ արժողությամբ.

2) վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 36,000,000 դրամ արժողությամբ։

Ծրագրի շրջանակներում ձեռք բերված սարքավորումները կօգտագործվեն ապագայում նմանատիպ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցությունը նախատեսված է նշված մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Համաձայն պայմանագրերում նշված ժամկետների՝ շնորհատու կազմակերպությունները կիրականացնեն ծրագրերի անկախ վերահսկում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան