Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 484
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.08.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.08.1999
Дата вступления в силу
16.08.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 1999 թվականի թիվ 484

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 371 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 371 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետը հետևյալ խմբագրությամբ.

«1. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Ա. Հովհաննիսյանի անվան ձեռնարկատերերի միության նախագահ (համաձայնությամբ)

«Զարգացման հայկական գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի օգոստոսի 6-ի N 371 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 186 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան