ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2024 թվականի N 77-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին» N 24-Ն որոշումը։
3. Հավաստագրված տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1087-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի N 77-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրող, ներկրող ու արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ՝ հայտատու) հաշվառման գրանցամատյանի վարման ընթացակարգը:
2. Հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանը (այսուհետ՝ գրանցամատյան) «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի և սույն կարգի համաձայն վարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին):
2. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
3. Հայտատուն գրանցամատյանում հաշվառվելու նպատակով լիազոր մարմին ներկայացնում է`
1) հայտ՝ համաձայն ձևի.
2) անձնագրի պատճեն (ֆիզիկական անձինք).
3) պետական գրանցման վկայականի պատճեն (իրավաբանական անձինք):
4. Հայտը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հաշվառման մասին՝ նշելով գրանցամատյանում հաշվառման համարը, հաշվառման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը։
5. Լիազոր մարմինը հայտատուին գրանցամատյանում հաշվառում է 2 տարի ժամկետով։
6. Գրանցամատյանում հաշվառման ժամկետը երկարաձգելու համար հայտատուն մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետի լրանալը՝ 15 աշխատանքային օր առաջ, լիազոր մարմին է ներկայացնում հաշվառման ժամկետը երկարաձգելու հայտ։
7. Հայտատուն գրանցամատյանում հաշվառումից հանվում է՝
1) գրանցամատյանում հաշվառման պահից 2 տարին լրանալու դեպքում.
2) սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտ չներկայացնելու դեպքում.
3) լիազոր մարմին ներկայացված իր դիմումի հիման վրա։
8. Գրանցամատյանում հաշվառումից հանելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը դիմումատուին գրավոր տեղեկացնում է հաշվառումից հանելու մասին:
9. Հայտատուն գրանցամատյանում առկա տեղեկություններում փոփոխություններ կատարելու համար` գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին:
3. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
10. Լիազոր մարմինը վարում է գրանցամատյանի էլեկտրոնային տարբերակը:
11. Գրանցամատյանում հայտատուի հաշվառման համարն այլ հայտատուի չի տրամադրվում:
Ձև
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ (ՀԱՇՎԱՌՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
1. Հայտատուի ազգանունը, անունը կամ անվանումը
________________________________________________________________
2. Բնակության վայրը կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը, հեռախոսահամարը
________________________________________________________________
________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը
________________________________________________________________
(սերմնադաշտի կամ տնկարանի հասցեն)
________________________________________________________________
4. Հայտատուի գործունեության տեսակը/ոլորտը
________________________________________________________________
5. Մշակաբույսի տեսակը
________________________________________________________________
6. Հայտատուի հաշվառման ժամկետը երկարաձգելու դեպքում` հաշվառման գրանցամատյանում հայտատուի հաշվառման համարը__________
Հայտատու ________________________________________________________________
(ստորագրությունը,
________________________________________________________________
ազգանունը, անունը կամ անվանումը)
_________ __________________ 20 թ.
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
18.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի N 77-Լ որոշման |
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ, ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN ը/կ |
Հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
Հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը |
Բնակության վայրը կամ իրավաբա-նական անձի գտնվելու վայրը, հեռախոսա-համարը |
Սերմնա-դաշտի կամ տնկարանի գտնվելու վայրը |
Հայտա-տուի գործունե-ության տեսակը/ ոլորտը |
Մշակա-բույսի տեսակը |
Հաշվա-ռումից հանելու տարեթիվը, ամիսը, ամսա- թիվը |
Ծանոթա-գրություն |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
18.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունվարի 2024 թվական: