Գլխավոր տեղեկություն
Номер
N 79-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 18.01.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.01.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.01.2024
Дата вступления в силу
19.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2024 թվականի N 79-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 998-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի «Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը և ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը սահմանելու մասին» N 998-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

18.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 18-ի N 79-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 22-ի N 998-Ն որոշման

 

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ուղևորափոխադրման համար օգտագործվող ավտոմեքենաներ

1.

Քառանիվ մոտոցիկլ

2.

Ամենագնաց մեքենաներ (ներառյալ պիկապ)

3.

Միկրոավտոբուսներ

4.

Ավտոբուսներ

Բեռնատար ավտոմեքենաներ

5.

Բեռնաուղևորատար

ա. Կողավոր

6.

Մինչև 5 տոննա՝ ներառյալ բեռնատարողությամբ

7.

6-ից մինչև 10 տոննա՝ ներառյալ բեռնատարողությամբ

8.

11 և ավելի տոննա բեռնատարողությամբ

 

բ․ Ինքնաթափ

9.

Մինչև 5 տոննա՝ ներառյալ բեռնատարողությամբ

10.

6-ից մինչև 10 տոննա՝ ներառյալ բեռնատարողությամբ

11.

11 և ավելի տոննա բեռնատարողությամբ

գ. Լծաթմբիկավոր

12.

Մինչև 5 տոննա՝ ներառյալ բեռնատարողությամբ

13.

6-ից մինչև 10 տոննա՝ ներառյալ բեռնատարողությամբ

14.

11 և ավելի տոննա բեռնատարողությամբ

15.

Քարշակ

16.

Թամբային քարշակ

17.

Կողային կցորդ

դ. Հեղուկ տեղափոխելու համար օգտագործվող ավտոմեքենաներ

18․

Բենզատար

19․

Ջրատար

20․

Սննդային հեղուկատար

21․

Սպիրտատար

22․

Ցիստեռն

23․

Կաթատար

24․

Գինետար

Հատուկ թափքերով ավտոմեքենաներ

25.

Ֆուրգոն

26.

Վագոն

27.

Սառնարան

28.

Ավտոկրպակ

29.

Տեխնիկական օգնություն

30.

Շարժական կրպակ

31.

Կոնտեյներ

32.

Կոնտեյներատար

33.

Հացատար

34.

Ավտոփոխադրող

35.

Ջրցան

Հատուկ ավտոմեքենաներ և սարքեր

36.

Հրշեջ

37.

Ծանրաքարշ

38.

Վթարային

39.

Սանիտարական

40.

Շտապ օգնություն

41.

Իզոթերմիկ

42.

Ձյունահավաք

43.

Բենզալից

44.

Ավտոտարհանիչ

45.

Ավտոարհեստանոց

46.

Հորատող սարք

47.

Կոմպրեսորային կայաններ` կցասայլերի վրա

48.

Ուժային էլեկտրակայաններ` կցասայլերի վրա

Ամբարձիչներ

49.

Ինքնաթափ ամբարձիչ

50.

Ինքնաթափ մանիպուլյատոր

51.

Տարհանող ամբարձիչ

52.

Հարթակ-ամբարձիչ

53.

Մանիպուլյատոր

54.

Ավտոկռունկ մինչև 5 տոննա՝ ներառյալ բարձրացնող հզորությամբ

55.

Ավտոկռունկ 6-ից մինչև 10 տոննա՝ ներառյալ բարձրացնող հզորությամբ

56.

Ավտոկռունկ 11-ից մինչև 16 տոննա՝ ներառյալ բարձրացնող հզորությամբ

57.

Ավտոկռունկ 17 և ավելի տոննա բարձրացնող հզորությամբ

58.

Ավտոաշտարակ

Ճանապարհաշինարարական տեխնիկա

59.

Կցասայլին ավտոուղեհարթիչ և ուղեհարթիչ (գրեյդերներ)

60.

Բուլդոզերներ

61.

Շարժիչային և կցասայլային ցլանիվ մեքենաներ

62.

Ռոտորային ձյունամաքրիչ

63.

Ինքնագնաց և կցասայլային սկեպերներ

64.

Քարաջարդ շարժական սարքավորումներ

65.

Բետոնախառնիչ

66.

Ձյութապատող մեքենաներ

67.

Մեկ շերեփանի էքսկավատորներ

68.

Բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ)

»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունվարի 2024 թվական: