ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 917-Ա
«ԱՐՏՆԱՍՏ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արտնաստ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 88,988,878 դրամ ընդհանուր արժողությամբ «Դպրոցի մարզահրապարակի կառուցում և բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արտնաստ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 02304973) «Լ 7 Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04242921) 2023 թվականի նոյեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 88,988,878 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Արտնաստ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 917-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակավայրի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզահրապարակի կառուցում և բարեկարգում, որն ուղղված է դպրոցի աշակերտների սոցիալական, կրթական և այլ պահանջմունքների բավարարմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում դպրոցը կունենա նորարարական չափանիշներին համապատասխան, նորագույն սպորտային տեխնիկայով հագեցած մարզահրապարակ, ինչը կնպաստի աշակերտների ֆիզիոլոգիական բազմակողմանի և համաչափ զարգացմանը, թիմային հատկանիշների ձևավորմանը և կյանքին անհրաժեշտ շարժողական ունակությունների և հմտությունների ձևավորմանը։ Ֆինանսավորումը իրականացվում է «ԱՐՏՆԱՍՏ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, հասարակական կազմակերպության ֆինանսավորման աղբյուրը հասարակական կազմակերպության անդամ Հովնան Լալայանի կողմից վճարված ներդրումներից գոյացած ֆինանսական միջոցներն են։ Մարզահրապարակի կառուցման և վերանորոգման աշխատանքների ավարտից հետո այն անհատույց տրամադրվելու է համայնքին՝ որպես սեփականություն: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«ԱՐՏՆԱՍՏ» բարեգործական հասարակական կազմակերպություն Հասցե՝ քաղ. Երևան, Մանթաշյան փողոց, շենք՝ 27 Ա, բնակարան 51, ՀՎՀՀ՝ 02304973 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՐՏՆԱՍՏ» բարեգործական հասարակական կազմակերպություն Հասցե՝ քաղաք Երևան, Մանթաշյան փողոց, շենք՝ 27 Ա, բնակարան 51, ՀՎՀՀ՝ 02304973 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Արտաշատ համայնք, Քաղցրաշեն բնակավայր, բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
88,988,878 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 04206431) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականից դեկտեմբերի 16-ից մինչև 2024 թվականից մայիսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մարզահրապարակի կառուցման համար հատկացված տարածքի բարեկարգում, վազքուղու և խաղահրապարակի կառուցում, մայթերի կառուցում, կանաչապատման աշխատանքների իրականացում, աշխատուժ։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2024 թվականի մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում` 88,988,878 դրամի չափով։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Մարզահրապարակի կառուցման համար տարածքի բարեկարգման, վազքուղու, խաղահրապարակի կառուցման, մայթերի կառուցման, կանաչապատման, շինարարական և այլ աշխատանքների, ինչպես նաև կազմակերպական աշխատանքների իրականացում` 88,988,878 դրամի չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցությունը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու «ԱՐՏՆԱՍՏ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրների ընդհանուր ժողովի կողմից՝ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար ստացման միջոցով, ինչպես նաև լիազորված մարմնին՝ ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացման միջոցով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
22.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|