ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 107 |
քաղ. Մոսկվա |
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշման խմբագրությամբ)
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 6-րդ կետին, 260-րդ հոդվածի 11-րդ կետին, 266-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, որոշվում են թիվ 1 հավելվածի համաձայն.
բ) անձնական օգտագործման ապրանքների մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերը, ինչպես նաև դրանց այն կատեգորիաները, որոնց համար ենթակա են վճարման միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր, հարկեր, որոշվում են թիվ 2 հավելվածի համաձայն.
գ) անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու դեպքերը և պայմանները որոշվում են թիվ 3 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
դ) օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու կարող են ներմուծվել սահմանված քանակությամբ՝ անկախ այդ ապրանքների արժեքից և (կամ) քաշից, որոշվում են թիվ 4 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
ե) հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող ու մաքսային ներկայացուցիչ չհանդիսացող անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքերը սահմանվում են թիվ 5 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
զ) անձնական օգտագործման ապրանքներին չդասվող ապրանքների կատեգորիաները որոշվում են թիվ 6 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
է) սույն որոշման թիվ 1 հավելվածի 1-4-րդ կետերում նշված՝ անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց սահմաններում անձնական օգտագործման այդ ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման.
ը) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ սույն որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմերը, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, կիրառվում են այն անդամ պետությունում անձնական օգտագործման ապրանքներն ազատ շրջանառության մեջ դնելու դեպքում, որի օրենսդրությամբ սահմանված են այդ նորմերը.
թ) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ սույն որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ այն նորմերի գերազանցման մասով, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, կիրառվում են մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափեր, որոնք նշված են սույն որոշման թիվ 2 հավելվածի 1-4-րդ կետերում.
ժ) (ենթակետը հանվել է ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
Հավելված թիվ 1 |
ԱՐԺԵՔԱՅԻՆ, ՔԱՇԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՆԱԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ, ՈՐՈՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ*
(վերնագիրը լրաց. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշման խմբագրությամբ)
Անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաները և դրանց ներմուծման եղանակները |
Ներմուծման արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը |
1. Անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների` սպիրտի 0.5% ծավալային բաժնից ավելի խտությամբ), որոնք ներմուծվում են ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում օդային տրանսպորտով՝ ներառյալ |
արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, և քաշը չի գերազանցում 50 կգ-ը |
ծխախոտը, ծխախոտային արտադրատեսակները, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանքը |
200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարելլա) կամ տաքացվող ծխախոտով 200 արտադրատեսակներ («ստիկներ») կամ 250 գրամ ծխախոտ կամ 250 գրամից ոչ ավելի ընդհանուր քաշով արտադրատեսակների տեսականի |
2. Անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների` սպիրտի 0.5% ծավալային բաժնից ավելի խտությամբ), որոնք ներմուծվում են ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում, տրանսպորտի այլ՝ օդային տրանսպորտից տարբեր տեսակներով, կամ հետիոտնային կարգով՝ ներառյալ |
Հայաստանի Հանրապետության համար արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը չի գերազանցում 25 կգ-ը Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1արժեքը չի գերազանցում 1,000 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը չի գերազանցում 31 կգ-ը. 2022 թվականի հոկտեմբերի 1-ից՝ արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը չի գերազանցում 25 կգ-ը |
Հայաստանի Հանրապետության համար արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը չի գերազանցում 25 կգ-ը Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1արժեքը չի գերազանցում 1,000 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը չի գերազանցում 31 կգ-ը. 2023 թվականի հոկտեմբերի 1` արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը չի գերազանցում 25 կգ-ը | |
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշման խմբագրությամբ, փոփ. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 59) | |
ծխախոտը, ծխախոտային արտադրատեսակները, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանքը |
200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարելլա) կամ տաքացվող ծխախոտով 200 արտադրատեսակներ («ստիկներ») կամ 250 գրամ ծխախոտ կամ 250 գրամից ոչ ավելի ընդհանուր քաշով արտադրատեսակների տեսականի |
3. Անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների), որոնք փոխադրողի կողմից առաքվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք՝ ներառյալ |
Փոխադրողի կողմից առաքվող՝ անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների)՝ ներառյալ ծխախոտը, ծխախոտային արտադրատեսակները, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանքը |
Փոխադրողի կողմից առաքվող՝ անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների)՝ ներառյալ ծխախոտը, ծխախոտային արտադրատեսակները, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանքը | |
մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1`արժեքը չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը, և քաշը չի գերազանցում 31 կգ-ը. 2023 թվականի հոկտեմբերի 1՝ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և քաշը չի գերազանցում 31 կգ-ը | |
ծխախոտը և ծխախոտային արտադրանքը |
200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարելլա) կամ տաքացվող ծխախոտով 200 արտադրատեսակներ («ստիկներ») կամ 250 գրամ ծխախոտ. կամ 250 գրամից ոչ ավելի ընդհանուր քաշով արտադրատեսակների տեսականի |
4. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներ |
մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1 արժեքը չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը, և բրուտտո քաշը չի գերազանցում 31 կգ-ը. 2023 թվականի հոկտեմբերի 1՝ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և բրուտտո քաշը չի գերազանցում 31 կգ-ը |
2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, և միջազգային փոստային առաքանիների համաքաշը 1 օրացուցային ամսվա ընթացքում չի գերազանցում 31 կգ-ը՝ մեկ ֆիզիկական անձի հասցեով | |
2020 թվականի հունվարի 1-ից արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և միջազգային փոստային առաքանու համաքաշը չի գերազանցում 31 կգ-ը | |
5. Ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում ներմուծվող ալկոհոլային խմիչքներ` սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ |
3 լիտր՝ |
6.Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից դուրս պարգևատրված անձանց կողմից և (կամ) այդ անձանց հասցեով ցանկացած եղանակով ներմուծվող՝ շքանշանների, մեդալների, գավաթների տեսքով պարգևները՝ այդ պարգևների ստացումը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու պայմանով |
անկախ արժեքից և քաշից |
7. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող մասնագիտական գործունեության մեջ՝ Միության անդամ պետությունների տարածքներում անցկացվող պաշտոնական միջազգային սպորտային, մշակութային, գիտահետազոտական, կրթական և նման այլ միջոցառումներում մասնակցելու համար Միության անդամ պետություններում հավատարմագրված ֆիզիկական անձանց կողմից օգտագործվող մարզական գույք, լուսանկարչական և տեսասարքավորումներ, այլ ապրանքներ, որոնք ներմուծվում են այդ անձանց կողմից ցանկացած եղանակով և (կամ) այդ անձանց հասցեով |
Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ՝ անկախ արժեքից և քաշից |
8. Ցանկացած եղանակով ներմուծվող՝ մահացածների մարմիններով (աճյուններով) դագաղներ և աճյունափոշով (մոխրով) աճյունասափորներ |
անկախ արժեքից և քաշից |
9. Ցանկացած եղանակով ներմուծվող կանխիկ դրամական միջոցներ և (կամ) դրամական գործիքներ |
անկախ արժեքից և քաշից |
Ծանոթագրություններ՝ |
1. Սույն փաստաթղթի նպատակներով՝ ալկոհոլային խմիչքներ ասելով հասկանում ենք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2203 00-2206 00 և 2208 ապրանքային դիրքերում ընդգրկված սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքները՝ բացառությամբ էթիլային սպիրտի, կվասի 2. Ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքները՝ Միության մաքսային տարածք ներմուծելու նորմերը սահմանվում են առանց հաշվի առնելու օգտագործման մեջ եղած և ընթացուղում և (կամ) նշանակման վայրում անհրաժեշտ՝ անձնական օգտագործման ապրանքները՝ ելնելով հետևյալ չափորոշիչներից՝ ընթացուղում և (կամ) նշանակման վայրում օգտագործման համընդհանուր ընդունված (ավանդական) փորձը, այդ թվում՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, ուղևորության նպատակը, տրանսպորտի տեսակը, Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը հատելու հաճախականությունը. մաշվածության (այդ թվում՝ քերծվածքների, փոսվածքների, այլ մեխանիկական վնասումների), լվացման, այլ կերպ օգտագործման նշանների առկայությունը. հաշվեպիտակների, ապրանքանիշների, պիտակների, առաջնային փաթեթվածքի, այդ թվում՝ առանձին տեղափոխվող հաշվեպիտակների, ապրանքանիշների, պիտակների, առաջնային փաթեթվածքի, բացակայությունը՝ բացառությամբ տնտեսապես շահավետ եղանակով դրա սկզբնական վիճակի վերականգնումը բացառող եղանակով վնասված փաթեթվածքի. միավոր քանակով կամ այդ ապրանքի օգտագործման համընդհանուր (ավանդական) փորձի համար անհրաժեշտ այլ քանակով ներմուծումը, այդ թվում՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, ուղևորության նպատակը, տրանսպորտի տեսակը, ընթացուղում և (կամ) նշանակման վայրում օբյեկտիվ անհրաժեշտությունը։
3. Սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, ծխախոտային արտադրատեսակները, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանքը Միության մաքսային տարածք ներմուծելու նորմերը կիրառվում են 21 տարին լրացած ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Ղազախստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս, 18 տարին լրացած ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Միության անդամ պետություններ մուտք գործելիս: |
* Բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8903 ապրանքային դիրքում դասակարգվող և Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ոչ ենթակա անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի, ինչպես նաև նավերի, նավակների և այլ լողացող միջոցների:
(հավելվածը փոփ., խմբ. ԵՏՀԽ 17.03.22 թիվ 35, փոփ. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 59, խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123, փոփ. ԵՏՀԽ 23.09.22 թիվ 151, ԵՏՀԽ 30.03.23 թիվ 30)
Հավելված թիվ 2 |
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԱՅՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՎՃԱՐՄԱՆ ՄԻԱԳՈՒՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՁԵՎՈՎ ԳԱՆՁՎՈՂ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐ, ՀԱՐԿԵՐ
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշման խմբագրությամբ)
Աղյուսակ 1
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքներ*
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
Անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաները և դրանց ներմուծման եղանակները |
Ներմուծման արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը |
Մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերը |
1. Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների ՝ սպիրտի 0.5% ծավալային բաժնից ավելի խտությամբ), որոնք ներմուծվում են ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում՝ օդային տրանսպորտով |
արժեքը գերազանցում է 10 000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 50 կգ-ը |
արժեքի 30 տոկոսը, արժեքային նորմի գերազանցման մասով, սակայն ոչ պակաս, քան 4 եվրո 1 կգ քաշի համար՝ քաշային նորմերի գերազանցման մասով |
2. Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների` սպիրտի 0.5% ծավալային բաժնից ավելի խտությամբ, որոնք ներմուծվում են ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում տրանսպորտի այլ՝ օդային տրանսպորտից տարբեր տեսակներով, կամ հետիոտնային կարգով |
Հայաստանի Հանրապետության համար արժեքը գերազանցում է 500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը գերազանցում է 25 կգ-ը Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 1,000 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը գերազանցում է 31 կգ-ը. 2023 թվականի հոկտեմբերի 1-ը՝ արժեքը գերազանցում է 500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը գերազանցում է 25 կգ-ը |
արժեքի 30 տոկոսը, արժեքային նորմի գերազանցման մասով, սակայն ոչ պակաս, քան 4 եվրո 1 կգ քաշի համար՝ քաշային նորմերի գերազանցման մասով |
Հայաստանի Հանրապետության համար արժեքը գերազանցում է 500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը գերազանցում է 25 կգ-ը Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 1,000 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը գերազանցում է 31 կգ-ը. 2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը գերազանցում է 25 կգ-ը | ||
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշման խմբագրությամբ, խմբ. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 59) | ||
3.Փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների) |
մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 31 կգ-ը. 2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 31 կգ-ը |
(պարբերությունը հանվել է ԵՏՀԽ 17.03.22 թիվ 35) |
մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 31 կգ-ը. 2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 31 կգ-ը |
(պարբերությունը հանվել է ԵՏՀԽ 17.03.22 թիվ 35) | |
մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 31 կգ-ը. 2023 թվականի հոկտեմբերի 1-ը՝ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 31 կգ-ը |
արժեքի 15 տոկոսը, արժեքային նորմի գերազանցման մասով, սակայն ոչ պակաս, քան 2 եվրո 1 կգ քաշի համար՝ քաշային նորմի գերազանցման մասով | |
4. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներ |
մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) բրուտտո քաշը գերազանցում 31 կգ-ը.2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) բրուտտո քաշը գերազանցում է 31 կգ-ը |
արժեքի 15 տոկոսը, արժեքային նորմի գերազանցման մասով, սակայն ոչ պակաս, քան 2 եվրո 1 կգ քաշի համար՝ քաշային նորմի գերազանցման մասով |
մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) բրուտտո քաշը գերազանցում 31 կգ-ը. 2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) բրուտտո քաշը գերազանցում է 31 կգ-ը |
արժեքի 15 տոկոսը, սակայն միջազգային փոստային առաքանու 1 կգ համաքաշի դիմաց 2 եվրոյից ոչ պակաս՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով | |
մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) բրուտտո քաշը գերազանցում 31 կգ-ը. 2023 թվականի հոկտեմբերի 1-ը` արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) բրուտտո քաշը գերազանցում է 31 կգ-ը |
արժեքի 15 տոկոսը, սակայն միջազգային փոստային առաքանու 1 կգ համաքաշի դիմաց 2 եվրոյից ոչ պակաս՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով | |
5.(կետը հանվել է ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123) |
| |
6. Էթիլ սպիրտ, որը ներմուծվում է ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում, ինչպես նաև փոխադրողի կողմից առաքվում է |
մինչև 5 լ քանակությամբ ներառյալ |
22 եվրո՝ 1 լիտրի դիմաց |
7. Ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում ներմուծվող ալկոհոլային խմիչքներ` սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ |
3 լիտրից ավելի, բայց 5 լիտրից ոչ ավելի քանակությամբ |
10 եվրո 1 լ-ի դիմաց՝ 3 լ քանակական նորմի գերազանցման մասով |
8.Փոխադրողի կողմից առաքվող՝ սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքներ |
մինչև 5 լ քանակությամբ ներառյալ |
10 եվրո՝ 1 լիտրի համար |
9. Անձնական օգտագործման ապրանքներ, որոնք ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետության անձի կողմից՝ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշված ժամկետում օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակվելու փաստը հաստատվելու դեպքում |
արժեքը գերազանցում է 5 000 եվրոյին համարժեք գումարը |
արժեքի 30 տոկոսը, սակայն 1 կգ քաշի դիմաց 4 եվրոյից ոչ պակաս՝ 5 000 եվրոյին համարժեք գումարով արժեքային նորմի գերազանցման մասով |
* Բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8903 ապրանքային դիրքում դասակարգվող և Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ոչ ենթակա անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի, ինչպես նաև նավերի, նավակների և այլ լողացող միջոցների:
(աղյուսակը փոփ., խմբ. ԵՏՀԽ 17.03.22 թիվ 35, խմբ. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 59, խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123, փոփ. ԵՏՀԽ 23.09.22 թիվ 151, ԵՏՀԽ 30.03.23 թիվ 30)
Աղյուսակ 2
Միության մաքսային տարածք ցանկացած եղանակով ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքեր
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի կատեգորիաները |
Վճարման ենթակա մաքսատուրքերը, հարկերը |
1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում դասակարգվող քվադրոցիկլեր, ձյունագնացներ, ձյունաճահճագնացներ, մոտոամենագնացներ և այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված չեն ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկության համար (բացառությամբ ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկության համար չնախատեսված մրցարշավային ավտոմեքենաների) |
միագումար մաքսային վճարի ձևով |
Մոտոցիկլներ, մոպեդներ, մոտոռոլլերներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքում |
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքում դասակարգվող՝ 12-ից ոչ ավելի մարդ՝ ներառյալ վարորդին, փոխադրելու համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցները |
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 21 և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 31, 8704 41 և 8704 51՝ բացառությամբ բարձր ակտիվությամբ ռադիոակտիվ նյութերի փոխադրման համար հատուկ նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցների ենթադիրքերում դասակարգվող՝ մինչև 5 տոննան ներառյալ լրիվ զանգվածով բեռների փոխադրման համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցներ |
|
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ |
|
2. Նավեր, օդանավեր, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքում դասակարգվող և Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ոչ ենթակա նավեր, նավակներ և այլ լողացող միջոցներ |
միագումար մաքսային վճարի ձևով |
3. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում դասակարգվող թեթև մարդատար ավտոմեքենաներ (բացառությամբ բժշկական նպատակների համար հատուկ նախատեսված ավտոմեքենաների) և գլխավորապես մարդկանց փոխադրելու համար նախատեսված այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ (բացառությամբ սույն աղյուսակի 1-ին և 4-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների) |
|
այն ավտոմեքենաների մասով, որոնց թողարկման պահից անցել է 3 տարուց ոչ ավելի՝ |
|
որոնց արժեքը չի գերազանցում 8 500 եվրոն՝ համարժեք արժույթով |
արժեքի 54 տոկոսի չափով , բայց շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 2,5 եվրոյից ոչ պակաս միասնական դրույքաչափով |
որոնց արժեքը գերազանցում է 8 500 եվրոն՝ համարժեք արժույթով, բայց չի գերազանցում 16 700 եվրոն՝ համարժեք արժույթով |
արժեքի 48 տոկոսի չափով, բայց շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 3,5 եվրոյից ոչ պակաս միասնական դրույքաչափով |
որոնց արժեքը գերազանցում է 16 700 եվրոն՝ համարժեք արժույթով, բայց չի գերազանցում 42 300 եվրոն՝ համարժեք արժույթով |
արժեքի 48 տոկոսի չափով, բայց շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 5,5 եվրոյից ոչ պակաս միասնական դրույքաչափով |
որոնց արժեքը գերազանցում է 42 300 եվրոն՝ համարժեք արժույթով, բայց չի գերազանցում 84 500 եվրոն՝ համարժեք արժույթով |
արժեքի 48 տոկոսի չափով, բայց շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 7,5 եվրոյից ոչ պակաս միասնական դրույքաչափով |
որոնց արժեքը գերազանցում է 84 500 եվրոն՝ համարժեք արժույթով, բայց չի գերազանցում 169 000 եվրոն՝ համարժեք արժույթով |
արժեքի 48 տոկոսի չափով, բայց շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 15 եվրոյից ոչ պակաս միասնական դրույքաչափով |
որոնց արժեքը գերազանցում է 169 000 եվրոն՝ համարժեք արժույթով |
արժեքի 48 տոկոսի չափով, բայց շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 20 եվրոյից ոչ պակաս միասնական դրույքաչափով |
այն ավտոմեքենաների մասով, որոնց թողարկման պահից անցել է 3 տարուց ավելի, բայց 5 տարուց ոչ ավելի՝ |
|
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 1 000 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 1,5 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1 000 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 1 500 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 1,7 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1 500 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 1 800 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 2,5 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1 800 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 2 300 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 2,7 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 2 300 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 3 000 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 3 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 3 000 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար 3,6 եվրո միասնական դրույքաչափով |
այն ավտոմեքենաների մասով, որոնց թողարկման պահից անցել է 5 տարուց ավելի՝ |
|
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 1 000 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 3 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1 000 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 1 500 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 3,2 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1 500 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 1 800 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 3,5 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 1 800 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 2 300 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 4,8 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 2 300 խոր. սմ-ը, բայց չի գերազանցում 3 000 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 5 եվրո միասնական դրույքաչափով |
որոնց շարժիչի աշխատանքային ծավալը գերազանցում է 3 000 խոր. սմ-ը |
շարժիչի՝ 1 խոր. սմ աշխատանքային ծավալի համար՝ 5,7 եվրո միասնական դրույքաչափով |
4. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 ենթադիրքում դասակարգվող թեթև մարդատար ավտոմեքենաներ և այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք գլխավորապես նախատեսված են մարդկանց փոխադրելու համար և որոնց ընթացային մասը բացառապես էլեկտրաշարժիչն է (մեկ կամ մի քանի) |
միագումար մաքսային վճարի ձևով |
5. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքեր |
միագումար մաքսային վճարի ձևով |
Ծանոթագրություններ. |
1. Սույն փաստաթղթի նպատակներով՝ ալկոհոլային խմիչքներ ասելով հասկանում ենք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2203 00-2206 00 և 2208 ապրանքային դիրքերում ընդգրկված սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքները՝ բացառությամբ էթիլային սպիրտի, կվասի:
2. Սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքների, էթիլային սպիրտի համար մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերը կիրառվում են 21 տարին լրացած ֆիզիկական անձանց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս, 18 տարին լրացած ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Միության այլ անդամ պետություններ մուտք գործելիս: |
(աղյուսակը փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
(հավելվածը փոփ., խմբ. ԵՏՀԽ 17.03.22 թիվ 35, խմբ. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 59, փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123, փոփ. ԵՏՀԽ 23.09.22 թիվ 151, ԵՏՀԽ 30.03.23 թիվ 30)
Հավելված թիվ 3 |
ՑԱՆԿ
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն)՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը, անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի անդամը, անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կամ հյուպատոսական այլ պաշտոնատար անձ, անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված հյուպատոսական հիմնարկի հյուպատոսական ծառայողը, անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված՝ միջազգային կազմակերպությանը կից ներկայացուցչության աշխատակիցը (այսուհետ համապատասխանաբար՝ արտասահմանյան հիմնարկ, աշխատակիցներ), ինչպես նաև Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս աշխատակցի հետ բնակվող նրա ընտանիքի անդամները կարող են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ցանկացած եղանակով ինքնուրույն Միության մաքսային տարածք ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ՝ անկախ դրանց արժեքից և քաշից (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի), կամ աշխատակցին կամ նրա ընտանիքի անդամին պատկանող այդպիսի ապրանքները կարող են ներմուծվել աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի անունից և հանձնարարությամբ գործող այլ անձի կողմից՝ ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում՝ հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝
ա) անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի) ներմուծվում են օրացուցային տարվա ընթացքում 1 անգամից ոչ հաճախ՝ արտասահմանյան հիմնարկում աշխատակցի աշխատանքի ժամկետի սահմաններում՝ հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝
աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված այն փաստաթուղթը, որով հավաստվում է այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կարգավիճակը և հաստատվում է, որ ընթացիկ օրացուցային տարվա ընթացքում այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ չեն ներմուծվել Միության մաքսային տարածք.
աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի անունից կամ հանձնարարությամբ գործող այլ անձի կողմից՝ հետևյալ փաստաթղթերը՝
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված այն փաստաթուղթը, որով հավաստվում է այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կարգավիճակը և հաստատվում է, որ ընթացիկ օրացուցային տարվա ընթացքում այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ չեն ներմուծվել Միության մաքսային տարածք.
անձնական օգտագործման ապրանքների ցուցակը, որը կազմվել է այն աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից, որի ստորագրության իսկությունը հաստատվել է արտասահմանյան հիմնարկի լիազորված պաշտոնատար անձի կամ նոտարի կողմից,
աշխատակցին կամ նրա ընտանիքի անդամին պատկանող անձնական օգտագործման ապրանքների ներմուծում և դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու՝ արտասահմանյան հիմնարկի լիազորված պաշտոնատար անձի կամ նոտարի կողմից հաստատված լիազորագիրը.
բ) անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի) ներմուծվում են արտասահմանյան հիմնարկում աշխատակցի աշխատանքի դադարեցման, այդ թվում՝ այլ պետությունում աշխատանքի անցնելու կամ վաղաժամկետ հետկանչի հետ կապված՝ հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝
աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված այն փաստաթուղթը, որով հավաստվում է այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կարգավիճակը և հաստատվում է արտասահմանյան հիմնարկում այդ աշխատակցի աշխատանքի դադարեցումը.
աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի անունից կամ հանձնարարությամբ գործող այլ անձի կողմից՝ հետևյալ փաստաթղթերը՝
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված այն փաստաթուղթը, որով հավաստվում է այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կարգավիճակը և հաստատվում է արտասահմանյան հիմնարկում այդ աշխատակցի աշխատանքի դադարեցումը.
անձնական օգտագործման ապրանքների ցուցակը, որը կազմվել է այն աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից, որի ստորագրության իսկությունը հաստատվել է արտասահմանյան հիմնարկի լիազորված պաշտոնատար անձի կամ նոտարի կողմից,
աշխատակցին կամ նրա ընտանիքի անդամին պատկանող անձնական օգտագործման ապրանքների ներմուծում և դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը։
(1-ին կետը խմբ., փոփ., ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
2. Աշխատակցին պատկանող անձնական օգտագործման ապրանքները (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի) կարող են փոխադրողի կողմից այդ աշխատակցի ընտանիքի անդամի հասցեով ներմուծվել այն դեպքում, եթե այդպիսի ներմուծումը չի կարող աշխատակցի կողմից ինքնուրույն իրականացվել նրա մահվան, ծանր հիվանդության կամ այլ օբյեկտիվ պատճառով՝ հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու պայմանով՝
ա) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված փաստաթուղթ, որով հավաստվում է այն աշխատակցի կարգավիճակը, որի անձնական օգտագործման ապրանքներն են ներմուծվում, և հաստատվում է աշխատակցի մահը, ծանր հիվանդությունը կամ այլ օբյեկտիվ պատճառ.
բ) անձնական օգտագործման ապրանքների՝ արտասահմանյան հիմնարկի ղեկավարի կողմից ստորագրված ցուցակը։
3. Անդամ պետությունների պետական մարմինների կողմից աշխատանքի (ծառայություն անցնելու) համար օտարերկրյա պետություն ուղարկված՝ անդամ պետության ֆիզիկական անձը կարող է ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի)՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝
ա) այդ օտարերկրյա պետությունում գտնվելու ժամկետը կազմել է 11 ամսից ոչ պակաս.
բ) այդ ապրանքների ներմուծումն իրականացվում է օրացուցային տարվա ընթացքում 1 անգամից ոչ հաճախ՝ այդ օտարերկրյա պետությունում գտնվելու ժամանակահատվածում, այդ թվում՝ աշխատանքի (ծառայության) ավարտի հետ կապված անդամ պետություն վերադառնալու դեպքում.
գ) ներկայացվել են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրվող այն փաստաթղթերը, որոնցով, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հաստատվում է օտարերկրյա պետությունում աշխատանքի (ծառայության) փաստը և ժամկետը։
4. Օտարերկրյա պետությունում 12 ամսից ոչ պակաս ժամանակավորապես բնակվող՝ անդամ պետության ֆիզիկական անձը կարող է ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում մաքսատուրքերի, հարկերի ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ, որոնց արժեքը չի գերազանցում 5 000 եվրոյին համարժեք գումարը (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան նշված ժամանակահատվածում օտարերկրյա պետությունում ժամանակավոր բնակության փաստը հաստատվելու պայմանով։
5. Անդամ պետության ֆիզիկական անձի կողմից՝ (անկախ նրանից, թե այդ անձը միակ ժառանգն է, թե ժառանգության մեջ մասնաբաժին ունի) ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում Միության մաքսային տարածք և փոխադրողի կողմից՝ այդ անձի հասցեով մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ կարող են ներմուծվել ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ, որոնք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ են՝ յուրաքանչյուր տեսակի 1 միավորից ոչ ավելի քանակությամբ, անձնական օգտագործման այլ ապրանքներ, որոնք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ չեն և որոնք Միության մաքսային տարածքից դուրս ձեռք են բերվել որպես ժառանգություն (ճանաչվել են որպես ժառանգվող գույք)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այդ ապրանքները որպես ժառանգություն ձեռք բերելու (ժառանգվող գույք ճանաչելու) փաստը փաստաթղթերով հաստատվելու պայմանով։
(5-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
6. Օտարերկրյա ֆիզիկական անձը, որն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ճանաչվել է մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ, կարող է մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ցանկացած եղանակով Միության մաքսային տարածք ներմուծել՝
ա) օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների) ապրանքներ՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝
նախորդ բնակության, անդամ պետություն չհանդիսացող երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է ոչ ուշ, քան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից 18 ամսվա ընթացքում.
այդ ֆիզիկական անձը նախկինում չի իրականացրել այդ անդամ պետությունում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անդամ պետության տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծում, այն դեպքում, երբ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, այդ անձը նախկինում ճանաչվել է մշտական բնակության համար այդ անդամ պետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու կամ նրա կողմից փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու հետ կապված՝ Միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքների ներմուծումն այդ ֆիզիկական անձի կողմից նախկինում չի իրականացվել.
բ) ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ, որոնք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ են՝ յուրաքանչյուր տեսակի 1 միավորից ոչ ավելի քանակությամբ՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝
նախորդ բնակության, անդամ պետություն չհանդիսացող երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է ոչ ուշ, քան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից 18 ամսվա ընթացքում.
անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող՝ ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդները գրանցված են եղել և գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո (կամ ձեռք են բերվել վարկային կամ լիզինգային պայմանագրի հիման վրա և գտնվել են տիրապետման տակ), որը ճանաչվել է որպես մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ, անդամ պետություն չհանդիսացող՝ նախկին բնակության երկրում առնվազն 6 ամսվա ընթացքում կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ավելի երկարատև այլ ժամկետում՝ օտարերկրյա այդպիսի ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդպիսի ֆիզիկական անձի կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ։ Ընդ որում, վարկային կամ լիզինգային պայմանագրի հիման վրա ձեռք բերված՝ նշված տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության մեջ դնելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման պահի դրությամբ նշված տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն այդպիսի անձի սեփականության ներքո.
(6-րդ կետը լրաց., խմբ. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123, խմբ. ԵՏՀԽ 22.05.23 թիվ 59)
7. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված գործունեության ոլորտներում անդամ պետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը կարող է Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում, մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծել օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման ապրանքներ՝ աշխատանքի այդ թույլտվությունը ներկայացնելու պայմանով։
8. Ֆիզիկական անձը կարող է ցանկացած եղանակով՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծել այն մշակութային արժեքները, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերը և արխիվային փաստաթղթերի բնօրինակները, որոնք ներառված են «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված՝ այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ դրանք այդ ապրանքների շարքին դասելու փաստն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հաստատվելու պայմանով։
9. Ֆիզիկական անձինք կարող են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ցանկացած եղանակով Միության մաքսային տարածք ներմուծել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրով դասակարգվող էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցներ (այսուհետ՝ էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցներ) այն քանակությամբ, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 39 որոշմամբ, համապատասխան տարում՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար, հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում.
նշված անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացիության առկայությունը.
այն անդամ պետությունում մշտական բնակության վայրը, որի քաղաքացին է նա.
նշված անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրամադրված և այդպիսի ապրանքների ներմուծում իրականացնող անձի, այդ անձի կողմից ներմուծվող ապրանքների քանակության և դրանց արժեքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթը համապատասխան անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելը։
Չի թույլատրվում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքները փոխանցել այն անձանց, որոնք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն և (կամ) Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակության վայր ունեն։
Էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն թույլատրվում է բացառապես այն անձանց, որոնք միաժամանակ բավարարում են սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված պայմանները, այն դեպքում, երբ այդպիսի տրանսպորտային միջոցները գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում կամ Ղրղզստանի Հանրապետությունում։
Էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումը գործում է մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի 4-րդ կետով նախատեսված չափով մաքսատուրքերը, հարկերը վճարելը, սակայն երեք տարուց ոչ ավելի ժամանակահատվածով, այն ուղևորային մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվանից, որին համապատասխան ապրանքները բաց են թողնվել ազատ շրջանառության մեջ։
(9-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 17.03.22 թիվ 39)
(հավելվածը լրաց. ԵՏՀԽ 17.03.22 թիվ 39, խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123, խմբ. ԵՏՀԽ 22.05.23 թիվ 59)
Հավելված թիվ 4 |
ՑԱՆԿ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԵՂԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԵՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ՝ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐ, ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ՝ ԱՆԿԱԽ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻՑ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՇԻՑ
1. Հագուստ, կոշկեղեն, գլխի հարդարանքներ, հովանոցներ, ոսկերչական իրեր, անձնական հիգիենայի պարագաներ, անձնական բնույթի այլ ապրանքներ՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
2. Դյուրակիր ձայնագրող, տեսագրող, վերարտադրող ապարատուրա, ֆոտոապարատուրա՝ յուրաքանչյուր անվանման 1 միավորից ոչ ավելի քանակությամբ, ինչպես նաև այդ ապարատուրայի պարագաներ, տեսագրության կրիչներ, ձայնագրության կրիչներ՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
3. Բջջային հեռախոսներ, սմարթֆոններ և կապի նույնանման սարքվածքներ՝ 2 միավորից ոչ ավելի քանակությամբ։
4. Դյուրակիր անձնական համակարգիչներ, պլանշետներ, խաղային կցուրդներ՝ յուրաքանչյուր անվանման 1 միավորից ոչ ավելի քանակությամբ, և դրանց պարագաներ՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
5. Շարժական երաժշտական գործիքներ՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
6. Մշակութային արժեքներ (Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրանց շարքին դասելու փաստը հաստատվելու դեպքում)՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
7. Մանկական սայլակներ, ավտոմեքենաների նստատեղերին ամրացված մանկական նստատեղեր՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
8. Հաշմանդամների սայլակներ՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
9. Սպորտի, զբոսաշրջության և որսի համար նախատեսված գույք և պարագաներ, օդապարիկներ՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
10. Ընտանի կենդանիներ, այդ թվում՝ որսի, սպորտի, զբոսաշրջության համար օգտագործվող ՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ թվով։
11. Դյուրակիր դիալիզորդներ, նույնանման այլ բժշկական սարքեր և դրանց վրա ծախսվող նյութեր՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ։
Հավելված թիվ 5 |
ՑԱՆԿ
ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՆՐԱ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ
1. Միության անդամ պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին, դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի անդամին, Միության անդամ պետության հյուպատոսական հիմնարկի ղեկավարին և այլ հյուպատոսական պաշտոնատար անձի, հյուպատոսական ծառայողին, Միության անդամ պետության՝ միջազգային կազմակերպությանը կից՝ Միության մաքսային սահմաններից դուրս գտնվող ներկայացուցչության աշխատակցին (այսուհետ համապատասխանաբար՝ արտասահմանյան հիմնարկ, աշխատակիցներ), աշխատակցի հետ միասին բնակվող նրա ընտանիքի անդամին պատկանող՝ և այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի անունից կամ հանձնարարությամբ գործող ֆիզիկական անձի կողմից՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի)՝ ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծումը։
Այս դեպքում այդ ապրանքների, այդ թվում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է աշխատակցին կամ նրա ընտանիքի անդամին պատկանող անձնական օգտագործման ապրանքների ներմուծում իրականացնող ֆիզիկական անձի կողմից։
Մաքսային հայտարարագրման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ մաքսային մարմին են ներկայացվում, այդ թվում՝
անձնական օգտագործման ապրանքների ցուցակը, որը կազմվել է այն աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից, որի ստորագրության իսկությունը հաստատվել է արտասահմանյան հիմնարկի լիազորված պաշտոնատար անձի կամ նոտարի կողմից.
աշխատակցին կամ նրա ընտանիքի անդամին պատկանող անձնական օգտագործման ապրանքների ներմուծում և դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու՝ արտասահմանյան հիմնարկի լիազորված պաշտոնատար անձի կամ նոտարի կողմից հաստատված լիազորագիրը.
մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը հաստատող փաստաթուղթը։
Աշխատակցի և նրա ընտանիքի անդամի անունից ու հանձնարարությամբ գործող ֆիզիկական անձի մոտ մաքսային հայտարարագրման ենթակա՝ անձնական օգտագործման սեփական ապրանքների առկայության դեպքում այդ ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է այդ անձի կողմից առանձին հայտարարագիր լրացնելու միջոցով։
(1-ին կետը խմբ., փոփ. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
2. Աշխատակցին պատկանող անձնական օգտագործման ապրանքների (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի)՝ փոխադրողի կողմից այդ աշխատակցի ընտանիքի անդամի հասցեով Միության մաքսային տարածք ներմուծումը, եթե այդպիսի ներմուծումը չի կարող աշխատակցի կողմից ինքնուրույն իրականացվել նրա մահվան, ծանր հիվանդության կամ այլ օբյեկտիվ պատճառով։
Այս դեպքում այդ ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է աշխատակցի ընտանիքի այն անդամի կողմից, որի հասցեով իրականացվում է աշխատակցին պատկանող անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը։
Մաքսային հայտարարագրման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ մաքսային մարմին են ներկայացվում, այդ թվում՝
Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված փաստաթուղթը, որով հավաստվում է այն աշխատակցի կարգավիճակը, որի անձնական օգտագործման ապրանքներն են ներմուծվում, և որով հաստատվում է աշխատակցի մահը, ծանր հիվանդությունը կամ այլ օբյեկտիվ պատճառ.
անձնական օգտագործման ապրանքների ցուցակը՝ ստորագրված արտասահմանյան հիմնարկի ղեկավարի կողմից։
(հավելվածը լրաց., խմբ., փոփ. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
Հավելված թիվ 6 |
ՑԱՆԿ
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
1. Թառափազգի ձկնատեսակների ձկնկիթ՝ 250 գ-ից ավելի քանակությամբ։
2. Ձուկ, խեցգետնակերպեր (կենդանի, պաղեցրած, սառեցրած)՝ 5 կգ-ից ավելի քանակությամբ։
3. 5 լիտրից ավելի ընդհանուր ծավալով, 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ էթիլային սպիրտ, ալկոհոլային խմիչքներ, որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետություն 21 տարին լրացած անձի կողմից, ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) այլ անդամ պետությունններ 18 տարին լրացած անձի կողմից: ։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 28.05.19 թիվ 53, խմբ. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
4. 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ էթիլային սպիրտ, ալկոհոլային խմիչքներ, որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետություն 21 տարին չլրացած անձի կողմից, ներմուծվում են Միության այլ անդամ պետությունններ 18 տարին չլրացած անձի կողմից:
(4-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
5. Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանք՝ 200-ից ավելի սիգարետի կամ 50 սիգարի (սիգարիլլայի) կամ տաքացվող ծխախոտով 200 արտադրատեսակների («ստիկների») կամ 250 գ ծխախոտի քանակությամբ կամ 250 գրամից ոչ ավելի ընդհանուր քաշով արտադրատեսակների տեսականի, որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետություն 21 տարին լրացած անձի կողմից, ներմուծվում են Միության այլ անդամ պետություններ 18 տարին լրացած անձի կողմից:
(5-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 28.05.19 թիվ 53, խմբ. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
6. Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանք, որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետություն 21 տարին չլրացած անձի կողմից, ներմուծվում են Միության այլ անդամ պետություններ 18 տարին չլրացած անձի կողմից:
(6-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
7. Միության մաքսային տարածքից արտահանվող այն ապրանքները, որոնց նկատմամբ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանվել են արտահանման մաքսատուրքեր (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի սովորական բաքերում և առանձին տարայում 10 լ-ից ոչ ավելի քանակությամբ գտնվող վառելիքի):
(7-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
8. Բնական ալմաստներ (բացառությամբ Միության մաքսային տարածքից արտահանվող՝ 75 հազար ԱՄՆ դոլարից ոչ ավելի արժողությամբ ադամանդների)։
9. Ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ և ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ, որոնք ներառված չեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 74 որոշմամբ հաստատված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների ու ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդների առանձին տեսակների ցանկում։
(9-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
10. Ներքին այրման շարժիչներ (բացառությամբ նավակի կախովի շարժիչների)։
11. Կենտրոնական ջեռուցման կաթսաներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8403 10 ենթադիրքում։
12. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8426-8430, 8433-8442, 8444 00-8449 00 000 0, 8453 -8464, 8465-ից, 8466, 8468, 8474-8480, 8486, 8514, 8530, 8534 00, 8535, 8545, 8548, 9024, 9027, 9030 և 9031 դիրքերում դասակարգվող մեքենաներ, մեխանիզմներ, սարքավորումներ (բացառությամբ սիզամարգերի, զբոսայգիների կամ սպորտային հրապարակների համար նախատեսված հնձիչ մեքենաների, կենցաղային սկավառակային սղոցի)։
13. Արևաբուժարաններ արևայրուքի համար։
14. Բժշկական տեխնիկա և սարքավորումներ (բացառությամբ ներարկիչների, ասեղների, կաթետերների, փողակների, նույնանման գործիքների, արյան ճնշումը, ջերմաստիճանը չափելու համար նախատեսված սարքավորումների, ինչպես նաև բժշկական ցուցումներով օգտագործման համար անհրաժեշտ ապարատուրայի):
15. Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական կահույք (բացառությամբ բժշկական ցուցումներով օգտագործման համար անհրաժեշտ՝ մեխանիկական հարմարանքներով հիվանդանոցային մահճակալների)։
16. Վարսավիրական բազկաթոռներ և նույնանման բազկաթոռներ, դրանց մասեր։
17. Ֆոտոլաբորատորիաների համար նախատեսված ապարատուրա և սարքավորումներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9010 ապրանքային դիրքում։
18. Ցուցադրության նպատակների համար նախատեսված սարքեր, ապարատուրա և մոդելներ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9023 00 ապրանքային դիրքում։
19. Մանրադրամով, թղթադրամով, բանկային քարտերով, ժետոններով կամ վճարման նույնանման միջոցներով գործողության մեջ դրվող խաղեր։
20. Ապրանքներ, որոնց նկատմամբ կիրառվում են արտահանման հսկողության միջոցներ՝ Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում և կարգով։
Ծանոթագրություն: |
Սույն փաստաթղթի նպատակներով՝ ալկոհոլային խմիչքներ ասելով հասկանում ենք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2203 00-2206 00 և 2208 ապրանքային դիրքերում ընդգրկված սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքները՝ բացառությամբ էթիլային սպիրտի, կվասի: |
(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 28.05.19 թիվ 53, խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 123)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: