Գլխավոր տեղեկություն
Номер
N 908-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
21.12.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
21.12.2023
Дата вступления в силу
22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 908-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 118-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 14-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզ, Իջևան համայնքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագրի մասին» N 118-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2009 թվականի հուլիսի 31-ին կնքված՝ N 015817 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված՝ N 09108137520 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 12,636,122 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված՝ N 520099949 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 2,328,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2023 թվականի նոյեմբերի 17-ին կնքված՝ N 17/11/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 5,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 638,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

21.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ