Գլխավոր տեղեկություն
Номер
N 80-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.01.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 18.01.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.01.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.01.2024
Дата вступления в силу
19.01.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2024 թվականի N 80-Լ

 

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-748-20.12.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

18.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-748-20.12.2023-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը․

1. Առաջարկում ենք գործող օրենքի 6-րդ հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ ներկայացված փոփոխությունները հիմնականում վերաբերում են ըստ արժևորման չափանիշների հուշարձանների դասակարգմանը, իսկ ըստ ներկայացվող առաջարկի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված բոլոր հուշարձանները կարող են լինել համամարդկային նշանակության:

Բացի այդ, հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների սահմանումների փոփոխությունները որևէ կերպ հիմնավորված չեն և կրում են այլընտրանքային (տեխնիկական) բնույթ:

2. Նախագծի 2-րդ հոդվածով՝ նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ հոդվածի 2-րդ մասի անհրաժեշտությունը չկա, քանի որ ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է՝ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության շրջանակներում 1954 թ. մայիսի 14-ի «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիան, որն ունի բազմաթիվ կարգավորումներ և դրանք բոլորը հնարավոր չէ նույնությամբ արտացոլել բնագավառի գործող օրենսդրության մեջ, իսկ առանձին հոդվածների բառացի ներառումը հիմնավորված չէ:

Վերոգրյալով պայմանավորված նախագծի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է:

3. Օրենքի նախագծի 5-րդ հոդվածով՝ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը առաջարկում ենք խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«Հուշարձաններն զբոսաշրջության նպատակով օգտագործելու դեպքում զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք համապատասխան պայմանագրեր են կնքում սեփականատերերի հետ»:

4. Նկատի ունենալով, որ նախագծի ընդունման պարագայում անհրաժեշտություն է առաջանալու այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարել, ուստի նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթ՝ դրանում նախատեսելով համապատասխան մարմինների կողմից ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջները: