Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 23-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.231
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
19.10.2018
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
19.10.2018
Дата вступления в силу
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 23-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ԲԱՑԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ) ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ՄՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) գործարկման մասին» Ձև ՄՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) գործարկման մասին» Ձև ՄՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի ««Բնակչության միջոցների հաշվին կառուցվող տարբեր նշանակության օբյեկտների վրա (բացի բնակելի շենքերից) իրականացված շինարարական աշխատանքների ծավալների մասին» Ձև ՄՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 48-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի թիվ 23-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_23162

 

Բաժին 1. Բնակչության միջոցների հաշվին տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) գործարկումը

Օբյեկտների անվանումը

Գործարկված շենքի և շինության մակերեսը՝ քառակուսի մետր

Իրականացված շինարարության արժեքը, հազար դրամ (առանց ավելացված արժեքի հարկի)

1

2

3

     
     
     
     
     
     
     

Ղեկավար՝

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝


__________________

 


__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

    

«__ __»___________ 20__թ.

(հավելվածը խմբ. 11.12.23 թիվ 63-Ն)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի թիվ 23-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ԲԱՑԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ) ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ՄՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակչության միջոցների հաշվին տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) գործարկման մասին» Ձև ՄՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, իսկ Երևան քաղաքում ըստ վարչական շրջանների քաղաքապետարանը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

 3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

 4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ԲԱՑԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ) ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

5. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների հաշվին գործարկված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) վերաբերյալ տվյալները:

6. Հաշվետվության սյունակ 1-ում լրացվում են յուրաքանչյուր օբյեկտի համար շինարարության վերաբերյալ տվյալներն առանձին-առանձին ըստ տնտեսական գործունեության տեսակների (առցանց ներկայացման դեպքում ընտրել):

7. Հաշվետվության սյունակներ 2-ում և 3-ում համապատասխանաբար լրացվում են գործարկված շենքի և շինության մակերեսը՝ քառակուսի մետրով և իրականացված շինարարության արժեքը, հազար դրամ (առանց ավելացված արժեքի հարկի):

(հավելվածը խմբ. 11.12.23 թիվ 63-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.12.2023, թիվ 63-Ն 19.12.2023, թիվ 23-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան