ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 80-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 06/27.1/29541-2020 գրությամբ պետական փորձագիտական եզրակացությունը և ամփոփաթերթը.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև։
3. Սահմանել,որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել չափաքանակների 50 %-ը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ-6 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԱՐՏԱՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՆԱԶԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2020թ. դեկտեմբերի 29 գ. Գրիբոյեդով |
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության
Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի |
(հավելվածը փոփ., լրաց. 19.01.21 N 2-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.11.2021, N 98-Ն | 29.11.2021, N 80-Ն | |
27.09.2021, N 82-Ն | 14.10.2021, N 80-Ն | |
19.01.2021, N 2-Ն | 25.05.2021, N 80-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|