Գլխավոր տեղեկություն
Номер
N 65-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2021
Принят
Ակունք համայնքի ավագանի
Дата принятия
16.12.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
16.12.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 65-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, համայնքի ավագանին որոշում է՝

1. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը համաձայն 1-2 հավելվածների։

2. Սույն որոշման հավելված 1-ի.

1) 1-ին կետով սահմանված դրույքաչափերի նկատմամբ Ակունք համայնքի Կապուտան, Հատիս, Զովաշեն, Զառ և Սևաբերդ բնակավայրերի համար կիրառել 0.5 գործակից,

2) 4-րդ, 4.1-4.5 կետերով սահմանված դրույքաչափերի նկատմամբ կիրառել 0.5 գործակից,

3) 5-րդ, 7-րդ կետերով, 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափերի նկատմամբ կիրառել 0.3 գործակից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ -6
 

Դեմ -0
 

Ձեռնպահ -0
 

ԱՎԱԳՅԱՆ ԱՎԱԳ

   

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

   

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

   

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՂՎԱՆ

   

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ

   

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ

   

 

Համայնքի ղեկավար

Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ

 

Հավելված 1

Ակունք համայնքի ավագանու

2021 թվականի դեկտեմբերի 16-ի

N 65-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2021 թվական: