Գլխավոր տեղեկություն
Номер
N 347-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2021
Принят
Ալավերդի համայնքի ղեկավար
Дата принятия
13.11.2020
Подписан
Համայնքի ղեկավարի տեղակալ
Дата подписания
13.11.2020
Дата вступления в силу
22.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 347-Ն

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով որոշում եմ՝

 

1. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

Օրենսդիր և գործադիր մարմինների պահպանման ծախսերի նախահաշվի (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038) հոդված 4221-ում նախատեսված գումարը նվազեցնել 162.00 հազար դրամով, հոդված 4234-ում նախատեսված գումարն ավելացնել 12.00 հազար դրամով և հոդված 4212-ում նախատեսված գումարն ավելացնել 150.0 հազար դրամով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝

 

2020 թ. նոյեմբերի 13

ք. Ալավերդի

ԱՐԹՈՒՐ ՎԱՐՈՍՅԱՆ

 

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական: