Գլխավոր տեղեկություն
Номер
N 245-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2021
Принят
Ալավերդի համայնքի ղեկավար
Дата принятия
15.07.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
15.07.2021
Дата вступления в силу
12.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ՀՈՒԼԻՍԻ 2021 թվականի N 245-Ն

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով որոշում եմ՝

1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերը պակասեցնել 222.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113), նույն բնագավառի տրանսպորտի գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 222.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 8, դաս 5, ծրագիր 51, հ/հ 900262121305, հոդված 5134)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

 

2021 թ. հուլիսի 15

ք. Ալավերդի

ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

 

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2021 թվական: