ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2023 թ. N 103-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ ավագանին որոշում է`
1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձն ընդունել ի գիտություն և հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի (Հատված 1-ից Հատված 4)․
1․1․ Եկամուտների գծով` 828,637 հազար դրամ.
1․2․ Ծախսերի գծով՝ 828,637 հազար դրամ
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
Կողմ -10
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -2
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ |
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 27 ք. Ջերմուկ |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ
Համայնքի 2024 թվականի բյուջեն մշակվել է` հիմք ունենալով համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման և միջնաժամկետ ծախսերի ծրագրերը 2023-2025 թթ համար:
Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից:
Համայնքի 2024 թվականի բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝
բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով անշարժ գույքի հարկերի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները,
բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը,
արձրացնել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակը և որակը,
կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, բարեկարգման և ճանապարհային տնտեսության բնագավառներում,
աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը,
իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր:
Համայնքի 2024 թվականի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:
Ես դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման ուղղություններով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.01.2024, N 3-Ն | 13.01.2024, N 103-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|