ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2022 թվականի N 31-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով՝ 2100376,0 հազար դրամ,
2) ծախսերի գծով՝ 2245376,0 հազար դրամ,
3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 145000,0 հազար դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն N1-ի հավելվածի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն N2-ի հավելվածի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N3-ի հավելվածի:
5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N4-ի հավելվածի:
6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն N5-ի հավելվածի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N6-ի հավելվածի:
8. Սահմանել, որ`
1) Ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով մուտքերի համամասնությունները.
2) Ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումների չափաքանակը համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի բյուջեի կատարման ընթացքում սահմանել 20% չափով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Կողմ -13 Ռ. ԱՎԴԱԼՅԱՆ Է. ԱՐՇԱԿՅԱՆ Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ Հ. ՄԱՐԴՈՅԱՆ Ս. ՄԱՐԴՈՅԱՆ Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ Ա. ՍՈԼՈՅԱՆ Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ |
Դեմ -0
|
Ձեռնպահ -4 Ջ. ՊՈՂՈՍՅԱՆ Մ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ Ի. ՏՈՄԵՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Է. ԱՐՇԱԿՅԱՆ |
2022 դեկտեմբերի 28 ք. Տաշիր |
ք. Տաշիր
(հավելվածները խմբ. 20.01.23 N 2-Ն, 09.10.23 N 98-Ն, 09.11.23 N 120-Ն, 27.12.23 N 141-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունվարի 2023 թվական: