Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 135
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.10.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
05.09.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
05.09.2023
Дата вступления в силу
06.10.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 135

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ 2.12 ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ԿԱՐԳ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Այն ապրանքների ցանկի 2.12 բաժնում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված), կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի սեպտեմբերի 5-ի

թիվ 135 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

այն ապրանքների ցանկի 2.12 բաժնում կատարվող, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ

 

1. I ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37913-37923 կետերով՝

 

«37913. Իզոտոնիտազեն

 

2-(5-Նիտրո-2- ((4-(պրոպան-2-իլ) օքսիֆենիլ) մեթիլ)-1Н- բենզիմիդազոլ- 1-իլ)-N,N- դիէթիլէթան-1 -ամին

2933 99 800 8

37914. CUMYL-PEGACLONE

ВzСВМ-01 նյութի ածանցյալը

 

2933 99 800 8

37915. МDМВ-4еn-PINАСА

քացախաթթվի 2-(1 -բութիլ- 1Н- ինդազոլ-3- կարբօքսամիդո) նյութի ածանցյալը

 

2933 99 800 8

37916. 3-մեթօքսիֆենցիկլիդին

1-Ֆենիլ ցիկլոհեքսիլամին նյութի ածանցյալը

 

2933 39 980 0

37917. Դիֆենիդին

N-մեթիլ-1,2-դիֆենիլէթիլամին նյութի ածանցյալը

 

2933 39 980 0

37918. Կլոնազոլամ

 

37919. Դիկլազեպամ

 

37920. Ֆլուբրոմազոլամ

 

37921. Բրորֆին

 

37922. Մետոնիտազեն

   

2933 99 800 1

 

2933 99 800 1

 

2933 99 800 1

 

2933 39 980 0

 

2933 39 980 0

37923. Էուտիլոն

FLEA նյութի ածանցյալը 2932 99 000 0»:

 

 

2. II ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 242-244 կետերով՝

 

«242.4-АР

243.l-boc-4-AP

244. Նորֆենտանիլ

 

2933 39 980 0

2933 39 980 0

2933 39 980 0»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: