Գլխավոր տեղեկություն
Номер
N 199-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.23
Принят
Աբովյան համայնքի ավագանի
Дата принятия
22.12.2023
Подписан
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Дата подписания
22.12.2023
Дата вступления в силу
01.01.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2023 թվականի N 199-Ն

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է`

1. Սահմանել Աբովյան համայնքում հասցեների տրամադրման ծառայության վճար՝ 10000 (տասը հազար) դրամ։

2. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ յուրաքանչյուր հենասյան 1 լարանցման համար՝ ամսական 300 (երեք հարյուր):

3. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում մալուխային գետնանցումների համար՝ 1 գծամետրի համար 50 (հիսուն) դրամ։

4. Սահմանել տաքսիների, միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու ծառայության վճար՝ ամսական 3 000 (երեք հազար) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:

5. Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վճարները՝ համաձայն հավելված 1-ի։

6. Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» և «Երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա վճարը սահմանել 30 000 (երեսուն հազար) դրամ:

7. Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը օգտագործման տրամադրելու համար՝ 1 օրվա վճարը սահմանել 20 000 (քսան հազար) դրամ։

8. «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան քաղաքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը յուրաքանչյուր հուղարկավորության համար սահմանել ՝ 15 000 (տասնհինգ հազար) դրամ:

9. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման ամսական վճարների չափը` համաձայն հավելված 2-ի:

10. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների տեխնիկական զննման տարեկան վճարների չափը` համաձայն հավելված 3-ի:

11. «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության վճարը սահմանել հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ սեզոնում 20 (քսան) դրամ:

12. Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար՝ համաձայն հավելված 4-ի։

13. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար` համաձայն հավելված 5-ի:

14. Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական մեքենաները օգտագործման տրամադրելու վճար՝ համաձայն հավելված 6-ի։

15. Սույն որոշման 5-8-րդ կետերով սահմանված վճարների համար կիրառել դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ վճարի 50-ից 100 տոկոսի չափով:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

Կողմ-23

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ
 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ
 

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ
 

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ
 

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ
 

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ
 

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ
 

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ
 

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ
 

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ
 

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ
 

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ
 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ
 

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ
 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ
 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ
 

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ
 

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ
 

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ
 

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ
 

ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ
 

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ
 

ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ

1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Դ. ԶԱՐՈՅԱՆ

 

2023 թ. դեկտեմբերի 22

ք. Աբովյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2023 թվականի

դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2023 թվականի

դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2023 թվականի

դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2023 թվականի

դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման

 

Հավելված 5

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2023 թվականի

դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման

 

Հավելված 6

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2023 թվականի

դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: