Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 120
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.09.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
22.08.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
22.08.2023
Дата вступления в силу
23.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2023 թվականի

թիվ 120

քաղ. Մոսկվա

 

ՎՍՏԱՀՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ) ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ) ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 11-րդ և 30-րդ կետերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 5.2.3 կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ վստահված երրորդ կողմի ծառայությունն օգտագործելով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման կանոնները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի

թիվ 120 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

վստահված երրորդ կողմի ծառայությունն օգտագործելով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները մշակվել են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքը կազմող հետևյալ միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան.

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրություն («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված).

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 9-ի «Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգի մասին» թիվ 7 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի «Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջների մասին» թիվ 96 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի «Միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ սերվիսների և իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործման հայեցակարգի մասին» թիվ 73 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մասին հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 125 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների ծրագրի մասին» թիվ 4 կարգադրություն։

2. Սույն կանոնները սահմանում են՝ վստահված երրորդ կողմի ծառայությունն օգտագործելով՝ Միության անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման կարգը։

3. Սույն կանոնները կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի հունվարի 25-ի թիվ 8 կարգադրությամբ հաստատված ցանկով նախատեսված ոլորտներում։

Սույն կանոնների դրույթները նաև թույլատրվում է կիրառել այլ ոլորտներում, եթե դրանց համար Հանձնաժողովը չի հաստատել անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման հատուկ կանոններ։

4. Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցությունն իրագործվում է անդամ պետությունների օրենսդրությանը և Միության իրավունքին համապատասխան։

5. Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) (այսուհետ՝ ԷԹՍ) ճանաչման և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման մեխանիզմը հիմնվում է իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) էլեկտրոնային փաստաթղթերի և ԷԹՍ-ի օրինականացման (իսկության հաստատման) խնդրի իրագործման վրա, որը կատարվում է սույն կանոններին համապատասխան վստահված երրորդ կողմի ծառայությունն օգտագործելով։

6. Ժամանակի ֆիքսված պահին իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) էլեկտրոնային փաստաթղթերի և ԷԹՍ-ի օրինականացման (իսկության հաստատման) խնդրի կատարման շրջանակներում վստահված երրորդ կողմերը, որոնց սերվիսները ներառվում են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) վստահված երրորդ կողմի ծառայության կազմի մեջ, միմյանց հետ փոխգործակցելով, անդամ պետությունների լիազորված մարմինների և Հանձնաժողովի համար իրականացնում են էլեկտրոնային փաստաթղթերում իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) ԷԹՍ-ի ստուգման ընթացակարգը՝ որպես այդպիսի ստուգման արդյունք ձևավորելով վստահված երրորդ կողմի անդորրագիր (այսուհետ՝ իսկության հաստատման ընթացակարգ)։

7. Էլեկտրոնային փաստաթուղթը, որի իսկությունը հաստատվել է ստուգման դրական արդյունքով վստահված երրորդ կողմի անդորրագրով, անդամ պետության լիազորված մարմնի և Հանձնաժողովի իրավազորության շրջանակում ճանաչվում է իրավաբանական անձի (տնտեսավարող սուբյեկտի) ԷԹՍ-ով ստորագրված էլեկտրոնային փաստաթղթին հավասարազոր։

8. Իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) հետ վստահված երրորդ կողմերի, անդամ պետությունների լիազորված մարմինների և Հանձնաժողովի, ինչպես նաև սույն կանոնների II բաժնով սահմանված՝ իսկության հաստատման ընթացակարգի այլ մասնակիցների անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթի իրավաբանական ուժն ապահովվում է այդ մասնակիցների նկատմամբ Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանն ու գործունեությանը ներկայացվող միասնական պահանջներ կիրառելու միջոցով։

 

II. Իսկության հաստատման ընթացակարգի մասնակիցները

 

9. Իսկության հաստատման ընթացակարգի մասնակիցներն են՝

ա) էլեկտրոնային փաստաթղթերն անդամ պետությունների լիազորված մարմիններ կամ Հանձնաժողով ներկայացնող իրավաբանական անձինք (տնտեսավարող սուբյեկտները).

բ) իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) հետ փոխգործակցող և իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) էլեկտրոնային փաստաթղթերի և ԷԹՍ-ների իսկության հաստատման մեջ շահագրգռված՝ անդամ պետությունների լիազորված մարմինները և Հանձնաժողովը.

գ) տեղեկատվությունն էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի պետական բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմի մեջ մտնող՝ վստահության անդրսահմանային տարածքի տարրերը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջների թիվ 1 հավելվածին համապատասխան (այսուհետ՝ վստահության անդրսահմանային տարածքի տարրեր)։

 

III. Էլեկտրոնային փաստաթղթում ԷԹՍ-ի ճանաչման ընթացակարգի իրագործման և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման նկատմամբ ընդհանուր մոտեցումները

 

10. Իրավաբանական անձը (տնտեսավարող սուբյեկտը) (այսուհետ՝ ուղարկող) անդամ պետության լիազորված մարմին կամ Հանձնաժողով է (այսուհետ՝ ստացող) ներկայացնում ԷԹՍ-ով ստորագրված էլեկտրոնային փաստաթուղթը, որը ձևավորվել է ստացողի տեղակայման իրավազորությունից դուրս։

11. Ստացողը ձևավորում և վստահված երրորդ կողմի ծառայություն է փոխանցում էլեկտրոնային փաստաթղթի իսկության հաստատման վերաբերյալ հարցումը՝ դիմելով ինտեգրված համակարգի այն նույն հատվածում գտնվող վստահված երրորդ կողմին, ինչ ստացողը։

Էլեկտրոնային փաստաթղթի իսկության հաստատման վերաբերյալ հարցումը տվյալների կառուցվածք է, որի կազմի մեջ են մտնում ուղարկողից ստացված էլեկտրոնային փաստաթուղթը, տվյալների տարրերը, որոնք թույլ են տալիս նույնականացնել ուղարկողին, ինչպես նաև տվյալների տարրերը, որոնք վստահված երրորդ կողմի ծառայության կազմի մեջ մտնող վստահված երրորդ կողմերին թույլ են տալիս նույնականացնել ստացողի տեղակայման իրավազորությունը։ Էլեկտրոնային փաստաթղթի իսկության հաստատման վերաբերյալ հարցման ձևաչափին և կառուցվածքին ներկայացվող պահանջները սահմանված են թիվ 1 հավելվածի համաձայն։

12. Վստահված երրորդ կողմերը, որոնց սերվիսները մտնում են վստահված երրորդ կողմի ծառայության կազմի մեջ, միմյանց հետ փոխգործակցելով, ապահովում են էլեկտրոնային փաստաթղթի ԷԹՍ-ի ստուգումը՝ սույն կանոնների IV բաժնի դրույթներին համապատասխան։ ԷԹՍ-ի ստուգման արդյունքը վստահված երրորդ կողմի անդորրագիրն է, որն ստացողին է փոխանցում վստահված երրորդ կողմը, որը նույն իրավազորության մեջ է գտնվում, ինչ ստացողը։ Վստահված երրորդ կողմի անդորրագրի ձևաչափին և կառուցվածքին ներկայացվող պահանջները սահմանված են սույն կանոնների թիվ 1 հավելվածում։

13. Ստացողը, ղեկավարվելով վստահված երրորդ կողմի այն անդորրագրում ներկայացված տեղեկություններով, որն ստացողին է փոխանցում ստացողի հետ նույն իրավազորության մեջ գտնվող վստահված երրորդ կողմը, կա՛մ փաստաթուղթը ճանաչում է որպես իսկական (եթե անդորրագիրը վկայում է ԷԹՍ-ի ստուգման դրական արդյունքի մասին) և կատարում է դրա հետագա մշակումը, կա՛մ (եթե անդորրագիրը վկայում է ԷԹՍ-ի ստուգման բացասական արդյունքի մասին) էլեկտրոնային փաստաթուղթը չի ճանաչում իսկական և կարող է դադարեցնել դրա մշակումը։

Եթե ստացողը դադարեցնում է էլեկտրոնային փաստաթղթի մշակումը, նա դրա մասին ծանուցում է ուղարկողին։

14. Այն էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, որոնց իսկությունը հաստատվում է իսկության հաստատման ընթացակարգի իրականացման շրջանակներում, սահմանված են թիվ 2 հավելվածի համաձայն։

15. Անդամ պետությունների լիազորված մարմինները տեղեկացնում են Հանձնաժողովին հավաստագրման կենտրոնների մասին, որոնց ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերը կարող են օգտագործվել սույն կանոններին համապատասխան։

Նշված հավաստագրման կենտրոնների ամբողջական ցանկը հրապարակվում է Միության տեղեկատվական պորտալում։

16. Ուղարկողի կողմից էլեկտրոնային փաստաթուղթն ստացողին ներկայացվելիս օգտագործվում են այն մեխանիզմները, որոնք նախատեսված են Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 9-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգով։

17. Վստահված երրորդ կողմի հետ ստացողի փոխգործակցությունը կատարվում է՝ օգտագործելով ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններին (այսուհետ՝ Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններ) համապատասխան։ Հաղորդագրությունների կառուցվածքին ներկայացվող պահանջները, որոնց համապատասխան կատարվում է հարցումների և անդորրագրերի փոխանակումը, սահմանված են թիվ 3 հավելվածի համաձայն։

 

IV. Էլեկտրոնային փաստաթղթի ԷԹՍ-ի ստուգման ժամանակ վստահված երրորդ կողմերի տեղեկատվական փոխգործակցության և դրանց կողմից տվյալների մշակման կանոնները

 

18. Վստահված երրորդ կողմերի տեղեկատվական փոխգործակցությունը կատարվում է՝ օգտագործելով ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակը՝ Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններին համապատասխան։

Վստահված երրորդ կողմերի տեղեկատվական փոխգործակցությունը կատարվում է առանց Միության շրջանակներում որևէ ընդհանուր գործընթացի իրագործման՝ օգտագործելով ինտեգրված համակարգի ծառայողական հաղորդագրությունները։

Սխալների մասին ծանուցելու համար օգտագործվում են այն սխալների մասին տեխնոլոգիական հաղորդագրությունները, որոնք ձևավորվում և ուղարկվում են Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններին և սույն կանոնների թիվ 3 հավելվածում նշված պահանջներին համապատասխան։

19. Էլեկտրոնային փաստաթղթի իսկության հաստատման վերաբերյալ հարցումը ստացողից ընդունած վստահված երրորդ կողմը (այսուհետ՝ ստացողի վստահված երրորդ կողմ) կատարում է դրա մշակումը, ձևավորում և իր անունից ուղարկողի հետ նույն իրավազորության մեջ գտնվող վստահված երրորդ կողմին է (այսուհետ՝ ուղարկողի վստահված երրորդ կողմ) ուղղում էլեկտրոնային փաստաթղթի իսկության հաստատման վերաբերյալ հարցումը։

Ուղարկողի վստահված երրորդ կողմին ուղղված հարցման կառուցվածքին ներկայացվող պահանջները սահմանված են սույն կանոնների թիվ 1 հավելվածում։ Հաղորդագրության կառուցվածքին ներկայացվող պահանջները, որոնց համապատասխան հարցումը փոխանցվում է ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակի միջոցով, սահմանված են սույն կանոնների թիվ 3 հավելվածում։

20. Ստացողի վստահված երրորդ կողմից հարցում ստացած՝ ուղարկողի վստահված երրորդ կողմն իրականացնում է հետևյալ գործողությունները.

ա) կատարում է հարցման մեջ նշված էլեկտրոնային փաստաթղթի բոլոր ԷԹՍ-ների ստուգում.

բ) ձևավորում է ուղարկողի վստահված երրորդ կողմի անդորրագիրը, որը պարունակում է հարցման մեջ նշված էլեկտրոնային փաստաթղթի բոլոր ԷԹՍ-ների ստուգման արդյունքները.

գ) ուղարկողի վստահված երրորդ կողմի ձևավորված անդորրագիրը փոխանցում է ստացողի վստահված երրորդ կողմին։

21. ԷԹՍ-ի ստուգումը կայանում է ընդհանուր առմամբ հետևյալ պայմանների կատարման ստուգման մեջ.

էլեկտրոնային փաստաթղթի ամբողջականությունը չի խախտվել, որն ստուգվում է էլեկտրոնային փաստաթղթի հեշ-արժեքի հետ էլեկտրոնային փաստաթղթի՝ վստահված երրորդ կողմի կողմից հաշվարկված հեշ-արժեքի համեմատման եղանակով.

ԷԹՍ-ն ձևավորվել է՝ օգտագործելով ԷԹՍ-ի բանալին, որի ԷԹՍ-ի ստուգման բանալու համապատասխան հավաստագիրը նշված է էլեկտրոնային փաստաթղթի կազմի մեջ.

ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագիրն էլեկտրոնային փաստաթղթի ստորագրման պահի դրությամբ վավեր է (ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագրի գործողության ժամկետը չի լրացել և այդ հավաստագիրը հետ չի կանչվել).

հավաստագրման կենտրոնների ԷԹՍ-ների ստուգման բանալիների հավաստագրերի շղթայից ԷԹՍ-ի ստուգման բանալու յուրաքանչյուր հավաստագիր ստորագրման պահի դրությամբ վավեր է (հավաստագրման կենտրոնների ԷԹՍ-ների ստուգման բանալիների հավաստագրերի գործողության ժամկետը չի լրացել, և այդ հավաստագրերը հետ չեն կանչվել).

ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագիրը նախատեսված է էլեկտրոնային փաստաթղթի ԷԹՍ-ի ստուգման համար.

ԷԹՍ-ն ձևավորել է իրավաբանական անձի (տնտեսավարող սուբյեկտի) ղեկավարը.

էլեկտրոնային փաստաթղթի ժամանակի դրոշմի (առկայության դեպքում) իսկությունն ստուգված է։

Ուղարկողի վստահված երրորդ կողմն իրավունք ունի լրացուցիչ ստուգելու էլեկտրոնային փաստաթղթում ուղարկողի ԷԹՍ-ն, այդ թվում՝ իր անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան։

Յուրաքանչյուր ԷԹՍ ստուգվում է էլեկտրոնային փաստաթղթի մյուս ԷԹՍ-ների ստուգման արդյունքներից անկախ։ Մեկ ԷԹՍ-ի ստուգման բացասական արդյունքը չի նշանակում էլեկտրոնային փաստաթղթի մյուս ԷԹՍ-ների ստուգումների դադարեցում։

Եթե էլեկտրոնային փաստաթղթի բոլոր ԷԹՍ-ների ստուգման ժամանակ բոլոր նշված պայմանները կատարվում են, ապա էլեկտրոնային փաստաթղթի իսկությունը համարվում է հաստատված (ստուգման դրական արդյունք)։ Եթե մեկ ԷԹՍ-ի համար պայմաններից գոնե մեկը չի կատարվում, ապա էլեկտրոնային փաստաթղթի իսկությունը համարվում է չհաստատված (ստուգման բացասական արդյունք)։

ԷԹՍ-ի ստուգման ժամանակ բոլոր նշված ստուգումներն իրականացվում են այն օրվա և ժամի դրությամբ, որոնք նշված են ժամանակի դրոշմում, ժամանակի դրոշմի բացակայության դեպքում ստուգումն իրականացվում է ընթացիկ օրվա և ժամի դրությամբ։

22. Ուղարկողի վստահված երրորդ կողմի անդորրագիրն ստորագրվում է ԷԹՍ-ով, որը ձևավորվել է վստահված երրորդ կողմի ծառայության կրիպտոգրաֆիկ ստանդարտներին համապատասխան։

23. Ուղարկողի վստահված երրորդ կողմն ստացողի վստահված երրորդ կողմին է փոխանցում անդորրագիրը՝ օգտագործելով ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակը։

24. Ուղարկողի վստահված երրորդ կողմի անդորրագիրն ստանալուց հետո ստացողի վստահված երրորդ կողմն ստուգում է ընդհանուր առմամբ հետևյալ պահանջների կատարումը.

ա) ուղարկողի վստահված երրորդ կողմի անդորրագրում զետեղված՝ էլեկտրոնային փաստաթղթի հեշ-արժեքը համընկնում է էլեկտրոնային փաստաթղթի իսկության հաստատման վերաբերյալ հարցման կազմում ստացողի վստահված երրորդ կողմի կողմից ուղարկողի վստահված երրորդ կողմին ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի հեշ-արժեքի հետ.

բ) անդորրագիրն ստորագրվել է ուղարկողի վստահված երրորդ կողմի ԷԹՍ-ով, որը ձևավորվել է՝ օգտագործելով ուղարկողի վստահված երրորդ կողմի ԷԹՍ-ի բանալին, որի ԷԹՍ-ի ստուգման բանալու համապատասխան հավաստագիրը նշված է այդ ԷԹՍ-ի կազմում.

գ) ուղարկողի վստահված երրորդ կողմի ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագիրը թողարկել է վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրման կենտրոնը և վավեր է անդորրագրի ստորագրման պահի դրությամբ.

դ) անդորրագրի ստորագրման պահի դրությամբ վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրման կենտրոնի ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագիրը վավեր է.

ե) անդորրագրի կազմում նշված՝ ուղարկողի վստահված երրորդ կողմի անդորրագրի ձևավորման ժամը տարբերվում է ստացողի վստահված երրորդ կողմի կողմից այդ անդորրագիրն ստանալու ժամից ոչ ավելի, քան 4 ժամով.

զ) ուղարկողի վստահված երրորդ կողմի անդորրագրի կազմում ներառված՝ ստացողի վստահված երրորդ կողմի անվանումը չի տարբերվում ուղարկողի վստահված երրորդ կողմին ուղղված սկզբնական հարցման մեջ ներառված անվանումից։

25. Ստացողի վստահված երրորդ կողմի կողմից ուղարկողի վստահված երրորդ կողմի անդորրագրի ստուգման արդյունքների հիման վրա ձևավորվում է անդորրագիր, որն ստորագրվում է ԷԹՍ-ով՝ ստացողի վստահված երրորդ կողմի իրավազորության կրիպտոգրաֆիկ ստանդարտին համապատասխան։ Վստահված երրորդ կողմի անդորրագրի կառուցվածքին ներկայացվող պահանջները սահմանված են սույն կանոնների թիվ 1 հավելվածում։

26. Ստացողի վստահված երրորդ կողմն ստացողին է փոխանցում անդորրագիրը՝ օգտագործելով ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակը։ Այն հաղորդագրության կառուցվածքին ներկայացվող պահանջները, որի միջոցով փոխանցվում է անդորրագիրը, սահմանված են սույն կանոնների թիվ 3 հավելվածում։

 

V. Արտակարգ իրավիճակների կարգավորումը

 

27. Արտակարգ է ճանաչվում այն իրավիճակը, որի դեպքում տվյալների մշակումը տեխնիկական խափանումների, սահմանված կանոններին էլեկտրոնային փաստաթղթերի, վստահված երրորդ կողմի անդորրագրերի կամ հաղորդագրությունների կառուցվածքի անհամապատասխանության պատճառով կամ այլ հիմունքներով սույն կանոնների դրույթների համաձայն չի կարող կատարվել։

28. Արտակարգ իրավիճակների կարգավորմամբ զբաղվում են վստահության անդրսահմանային տարածքի տարրերի օպերատորների տեխնիկական ստորաբաժանումները:

29. Օպերատիվ փոխգործակցությունն ապահովելու համար վստահության անդրսահմանային տարածքի տարրերի օպերատորների տեխնիկական ստորաբաժանումները պետք է սահմանեն արտակարգ իրավիճակների կարգավորմանը մասնակցող պատասխանատու անձանց ցանկը։

30. Արտակարգ իրավիճակների կարգավորման նպատակներով յուրաքանչյուր վստահված երրորդ կողմ հաղորդագրություններ և էլեկտրոնային փաստաթղթեր ընդունելու, մշակելու, ուղարկելու, ինչպես նաև վստահված երրորդ կողմի անդորրագրերը ձևավորելու մասին տեղեկատվություն պարունակող աուդիտի մատյան է վարում։

31. Վստահված երրորդ կողմն այն դեպքում է ձևավորում սխալի վերաբերյալ տեխնոլոգիական փաստաթուղթը, երբ մուտքային հաղորդագրությունը (էլեկտրոնային փաստաթղթի կամ վստահված երրորդ կողմի անդորրագիր պարունակող հաղորդագրության իսկության հաստատման վերաբերյալ հարցումը) մշակելիս առաջացել է հետևյալ սխալներից ցանկացածը.

ա) հաղորդագրության ձևաչափի կամ կառուցվածքի անհամապատասխանություն սույն կանոնների թիվ 3 հավելվածում սահմանված պահանջներին.

բ) էլեկտրոնային փաստաթղթի իսկության հաստատման վերաբերյալ հարցման ձևաչափի կամ կառուցվածքի անհամապատասխանություն կամ վստահված երրորդ կողմի անդորրագրի անհամապատասխանություն սույն կանոնների թիվ 1 հավելվածում սահմանված պահանջներին.

գ) իսկության հաստատման վերաբերյալ հարցման մեջ զետեղված էլեկտրոնային փաստաթղթի ձևաչափի և կառուցվածքի անհամապատասխանություն սույն կանոնների թիվ 2 հավելվածում սահմանված պահանջներին.

դ) ուղարկողի վստահված երրորդ կողմի իրավազորությունը որոշելու անհնարինության կապակցությամբ ուղարկողի վստահված երրորդ կողմին էլեկտրոնային փաստաթղթի իսկության հաստատման վերաբերյալ հարցումը փոխանցելու անհնարինություն.

ե) ստացողի վստահված երրորդ կողմի կողմից ուղարկողի վստահված երրորդ կողմի անդորրագրի սպասման ժամանակը գերազանցում է 4 ժամը՝ էլեկտրոնային փաստաթղթի իսկության հաստատման վերաբերյալ հարցումն ուղարկելու պահից.

զ) այլ սխալներ, որոնք հանգեցնում են վստահված երրորդ կողմի անդորրագիրը ձևավորելու և ուղարկելու անհնարինությանը։

32. Սխալի վերաբերյալ տեխնոլոգիական հաղորդագրությունները ձևավորվում են սույն կանոնների թիվ 3 հավելվածին համապատասխան:

33. Սխալի վերաբերյալ տեխնոլոգիական հաղորդագրությունն ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակի օգտագործմամբ ուղարկում է՝

ա) ստացողի վստահված երրորդ կողմը՝ ստացողի հասցեին.

բ) ուղարկողի վստահված երրորդ կողմը՝ ստացողի վստահված երրորդ կողմի հասցեին։

34. Ուղարկողի վստահված երրորդ կողմի կողմից համապատասխան անդորրագիրը ձևավորելու անհնարինության մասին ստացողին ծանուցելու համար իրականացվում է ստացողի վստահված երրորդ կողմի կողմից ուղարկողի վստահված երրորդ կողմից ստացված՝ սխալի վերաբերյալ տեխնոլոգիական հաղորդագրության փոխանցում (վերահասցեավորում) ստացողի հասցեին։

35. Այն դեպքում, երբ ստացողն ստացողի վստահված երրորդ կողմից ստանում է սխալի վերաբերյալ այնպիսի տեխնոլոգիական հաղորդագրություն, որը վկայում է ուղարկողի վստահված երրորդ կողմի անդորրագրի սպասման ժամանակը գերազանցելու մասին, ստացողն անհրաժեշտության դեպքում կարող է կատարել էլեկտրոնային փաստաթղթի իսկության հաստատման վերաբերյալ հարցման կրկնակի ուղարկում։

36. Վստահության անդրսահմանային տարածքի տարրերի օպերատորները պետք է վերլուծեն բոլոր առաջացած արտակարգ իրավիճակները, ձևավորեն դրանց առաջացման պատճառների մասին եզրահանգումներ և ձեռնարկեն բոլոր միջոցները՝ դրանք վերացնելու և հետագայում թույլ չտալու համար։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

վստահված երրորդ կողմի ծառայությունն

օգտագործելով՝ Եվրասիական տնտեսական

միության անդամ պետությունների լիազորված

մարմինների և Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի հետ իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային

թվային ստորագրության (էլեկտրոնային

ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային

փաստաթղթերի իրավաբանական ուժի

ապահովման կանոնների

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

վստահված երրորդ կողմին ուղղված հարցման ձևաչափին և կառուցվածքին ու վստահված երրորդ կողմի անդորրագրի ձևավորմանը ներկայացվող

 

1. Սույն փաստաթուղթը սահմանում է այն տվյալների ձևաչափին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, որոնք վստահված երրորդ կողմին որպես հարցում փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) անդրսահմանային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային թվային ստորագրությունների (էլեկտրոնային ստորագրությունների) և էլեկտրոնային փաստաթղթերի իսկությունը հաստատելու նպատակով (այսուհետ՝ հարցում), ինչպես նաև վստահված երրորդ կողմի անդորրագրի ձևավորմանը ներկայացվող պահանջները։

2. Հարցումն ընդունելիս վստահված երրորդ կողմը պետք է ստուգի դրա համապատասխանությունը սույն փաստաթղթի պահանջներին։ Սույն փաստաթղթի պահանջները խախտելու դեպքում հարցման մշակումը պետք է դադարեցվի և հարցումը ձևավորած՝ իսկության հաստատման ընթացակարգի մասնակիցը պետք է այդ մասին ծանուցվի վստահված երրորդ կողմի կողմից։

3. Հարցումը պետք է փոխանցվի RFC 3029 ստանդարտով սահմանված DVCSRequest կառուցվածքի տեսքով (Internet Х.509 Public Key Infrastructure Data Validation and Certification Server Protocols, https://datatracker.ietf.org/doc/html/rfc3029)։

4. DVCSRequest կառուցվածքի դաշտերը պետք է լրացվեն RFC 3029 ստանդարտի պահանջներին համապատասխան՝ «Validation of Digitally Signed Document (vsd)» սերվիսի իրագործման համար՝ 1-ին աղյուսակում նշված ճշգրտումներով։

 

Աղյուսակ 1

 

DVCSRequest կառուցվածքի դաշտերի լրացմանը ներկայացվող պահանջները

 

Դաշտ

Պահանջ

requestInformation.version

դաշտը չի լրացվում

requestInformation.service

լրացվում է «vsd(2)» արժեքով

requestInformation.nonce

դաշտը չի լրացվում

requestInformation.requestTime

դաշտը չի լրացվում

requestInformation.requester

դաշտը լրացվում է հարցումը ձևավորած մարմնի (կազմակերպության) անվանմամբ (նույնականացուցչով)

լիազորված մարմին՝ դաշտի լրացմանը ներկայացվող պահանջները սահմանվում են ազգային մակարդակով.

Հանձնաժողով՝ օգտագործվում է dNSName տարրը, որը լրացվում է «ЕЕС» ֆիքսված արժեքով.

 

ստացողի վստահված երրորդ կողմ (ՎԵԿ)՝ օգտագործվում է dNSName տարրը, որը լրացվում է հարցումը նախաձեռնող ստացողի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) նույնականացուցչով՝ ISO 3166-1 alpha-2 ստանդարտին համապատասխան

requestInformation.requestPolicy

դաշտը չի լրացվում

requestInformation.dvcs

օգտագործվում է dNSNam տարրը, որը լրացվում է ուղարկողի անդամ պետության նույնականացուցչով՝ ISO 3166-1 alpha-2 ստանդարտին համապատասխան. դաշտն օգտագործվում է ստացողի ՎԵԿ-ի կողմից՝ որոշելու համար այն, թե անդամ պետություններից որին է պետք վերահասցեավորել հարցումը

requestInformation.dataLocations

դաշտը չի լրացվում

requestInformation.extensions

դաշտը չի լրացվում

data

օգտագործվում է message տարրը, որի պարունակությունը լրացվում է էլեկտրոնային փաստաթուղթ պարունակող՝ SignedData CMS օբյեկտով

transactionIdentifier

դաշտը չի լրացվում

 

5. Անդորրագիրը պետք է ձևավորվի SignedData օբյեկտի օգտագործմամբ հավաքակազմված և ստորագրված DVCSResponse կառուցվածքի տեսքով՝ RFC 3029 ստանդարտին համապատասխան (Internet Х.509 Public Key Infrastructure Data Validation and Certification Server Protocols, https://datatracker.ietf.org/doc/html/rfc3029)։

6. ԷԹՍ-ի ստուգման դրական կամ բացասական արդյունք պարունակող DVCSResponse կառուցվածքի կազմի մեջ պետք է ներառվի dvCertInfo բլոկը, որի դաշտերը պետք է լրացվեն «Validation of Digitally Signed Document (vsd)» սերվիսի իրագործման համար RFC 3029 ստանդարտի պահանջներին համապատասխան՝ 2-րդ աղյուսակում նշված ճշգրտումներով։

 

Աղյուսակ 2

dvCertInfo բլոկի դաշտերի լրացմանը ներկայացվող պահանջները

 

Դաշտ

Լրացման վերաբերյալ պահանջներ

version

դաշտը չի լրացվում

dvReqInfo

բլոկը DVCSRequest հարցումից պատճենվում է առանց փոփոխությունների

serialNumber

դաշտը լրացվում է անդորրագրի եզակի համարով, որին ներկայացվող պահանջները սահմանվում են ազգային մակարդակով

messageImprint.digestAlgorithm

լրացվում է հեշ-արժեքի հաշվարկման ալգորիթմի OID նույնականացուցչով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 125 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մասին» հիմնադրույթի (այսուհետ՝ Էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մասին հիմնադրույթ) թիվ 8 հավելվածի համաձայն

messageImprint.digest

դաշտը լրացվում է էլեկտրոնային փաստաթղթի հեշ-արժեքի արժեքով՝ ըստ RFC 3029 ստանդարտով սահմանված կանոնների. հեշ-գումարի հաշվարկման օգտագործվող ալգորիթմը պետք է համապատասխանի dvCertInfo.messageImprint.digestAlgorithm դաշտում նշված տեղեկություններին

responseTime

նշվում է անդորրագրի ձևավորման ժամը. լրացվում է RFC 3161 ստանդարտի համաձայն ձևակերպված ժամանակի դրոշմով

 

ժամանակի դրոշմ ձևավորելիս կրիպտոգրաֆիկ ստանդարտների նույնականացուցիչները պետք է նշվեն Էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մասին հիմնադրույթի թիվ 8 հավելվածին համապատասխան

policy

դաշտի լրացմանը ներկայացվող պահանջները սահմանվում են ազգային մակարդակով

reqSignature

դաշտը չի լրացվում

 

7. Այնպիսի կրիտիկական սխալների դեպքում, որոնք թույլ չեն տալիս վստահված երրորդ կողմին մշակել հարցումը, ինչպես նաև եթե Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 120 որոշմամբ հաստատված՝ վստահված երրորդ կողմի ծառայությունն օգտագործելով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման կանոնների 24-րդ կետով նախատեսված ստուգումներից մեկն ավարտվել է անհաջողությամբ, ապա DVCSResponse կառուցվածքի կազմի մեջ պետք է ներառվի dvErrorNote բլոկը, որի դաշտերը պետք է լրացվեն 3-րդ աղյուսակում նշված ճշգրտումներով՝ RFC 3029 ստանդարտի պահանջներին համապատասխան։

 

Աղյուսակ 3

 

dvErrorNote բլոկի դաշտերի լրացմանը ներկայացվող պահանջները

 

Դաշտ

Լրացման վերաբերյալ պահանջներ

transactiоnStatus.status

դաշտը պետք է լրացվի «2» արժեքով, ինչը համապատասխանում է «Մերժված» («REJECTED») կարգավիճակին

transactionStatus.statusString

դաշտը պետք է պարունակի սխալի վերաբերյալ ծանուցման՝ մարդու կողմից ընթեռնելի նկարագրություն

transactionStatus.failInfo

դաշտը լրացվում է RFC 3029-ի պահանջների համաձայն. անհրաժեշտության դեպքում ազգային մակարդակով կարող են սահմանվել կարգավիճակների լրացուցիչ ծածկագրեր

transactionIdentifier

դաշտը չի լրացվում

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

վստահված երրորդ կողմի ծառայությունն օգտագործելով՝ Եվրասիական տնտեսական

միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի հետ իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային

թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային

փաստաթղթերի իրավաբանական ուժի

ապահովման կանոնների

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող

 

1. Սույն փաստաթուղթը սահմանում է այն էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, որոնց իսկությունը կարող է հաստատվել՝ օգտագործելով վստահված երրորդ կողմի ծառայությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 120 որոշմամբ հաստատված՝ վստահված երրորդ կողմի ծառայությունն օգտագործելով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման կանոններին համապատասխան։

2. Էլեկտրոնային փաստաթղթին ներկայացվում են հետևյալ պահանջները.

ա) էլեկտրոնային փաստաթղթի պարունակությամբ ֆայլի չափը պետք է համապատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններով սահմանված պահանջներին.

բ) էլեկտրոնային փաստաթղթի էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրություն) (այսուհետ՝ ԷԹՍ) կառուցվածքը պետք է համապատասխանի RFC 5652 (Cryptographic Message Syntax (CMS) https://datatracker.ietf.org/doc/html/rfc5652) ստանդարտին կամ RFC 5126 (CMS Advanced Electronic Signature (CAdES) https://datatracker.ietf.org/doc/rfc5126) ստանդարտին, նաև թույլատրվում է CMS կամ CAdES բազայի վրա հիմնված կամ դրանց հարմարեցված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային ստանդարտների օգտագործումը.

գ) ԷԹՍ-ի ձևավորման ալգորիթմները, ինչպես նաև ԷԹՍ-ի ձևավորման ժամանակ օգտագործվող հեշ-արժեքների հաշվարկման ալգորիթմները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 125 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մասին» հիմնադրույթի թիվ 8 հավելվածի համաձայն.

դ) ԷԹՍ-ի կազմի մեջ պետք է ներառվի ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագիրը։

3. ԷԹՍ-ով էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման հիմնական ձևաչափը CMS-ն է։ Հիմնական ձևաչափի հետ մեկտեղ կարող են օգտագործվել այնպիսի ստանդարտներ, ինչպիսիք են CAdES-ը, PAdES-ը, XAdES-ը, XMLDSIG-ը։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

վստահված երրորդ կողմի ծառայությունն օգտագործելով՝ Եվրասիական տնտեսական

միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի հետ իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային

թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային

փաստաթղթերի իրավաբանական ուժի

ապահովման կանոնների

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

վստահված երրորդ կողմի հետ փոխգործակցելիս օգտագործվող հաղորդագրությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող

 

1. Սույն փաստաթուղթը պարունակում է այն հաղորդագրությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որոնց փոխանակումը կատարվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 120 որոշմամբ հաստատված՝ վստահված երրորդ կողմի ծառայությունն օգտագործելով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման կանոններին (այսուհետ՝ ԷԹՍ-ի ճանաչման կանոններ) համապատասխան։

2. Հաղորդագրությունները պետք է ձևավորվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններին (այսուհետ՝ Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններ) համապատասխան։

Բոլոր հաղորդագրությունները պատկանում են ծառայողական հաղորդագրությունների դասին։

3. Հաղորդագրությունների նկարագրության ժամանակ օգտագործվում են անվանումների տարածությունները՝ 1-ին աղյուսակի համաձայն։

 

Աղյուսակ 1

 

Փաստաթղթի անվանումների տարածությունների ցանկը

 

Նախածանցը

Անվանումների տարածության նույնականացուցիչը

vsd

urn:ЕЕС:ТТР:VSD:v1.0

soap

Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններին համապատասխան

wsa

Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններին համապատասխան

4. Վստահված երրորդ կողմին ուղղված՝ էլեկտրոնային փաստաթղթի իսկության հաստատման վերաբերյալ հարցում պարունակող հաղորդագրություններին (այսուհետ՝ մուտքային հաղորդագրություններ) ներկայացվում են հետևյալ ընդհանուր պահանջները.

ա) wsa:To վերնագրի տարրը պետք է պարունակի ԷԹՍ-ի ճանաչման կանոններով նախատեսված ընթացակարգերի կատարումն ապահովող՝ վստահված երրորդ կողմի սերվիսի տրամաբանական հասցեն։ Այդ սերվիսը նույնականացնելու համար պետք է օգտագործվի հետևյալ ձևաչափի տրամաբանական հասցեն՝

ЕАЕU://<հատվածի նույնականացուցիչ>/СА/ТТР/VSD,

որտեղ «<հատվածի նույնականացուցիչը>» Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոնների համաձայն ձևավորվող՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հատվածի նույնականացուցիչն է.

բ) wsa:ReplyTo/wsa:Address վերնագրի տարրը պետք է պարունակի հարցման այն նախաձեռնողի (Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի կամ ստացողի վստահված երրորդ կողմի) տրամաբանական հասցեն, որն ապահովում է վստահված երրորդ կողմի անդորրագիրը պարունակող պատասխան հաղորդագրությունների մշակումը.

գ) wsa:Action վերնագրի տարրը պետք է պարունակի հետևյալ արժեքը՝ int://SR/TTP/VSD/ForeignSignature/Check.

դ) կազմության (soap:Body) մեջ ներառվում է վստահված երրորդ կողմին ուղղված հարցման կառուցվածքը՝ 2-րդ աղյուսակի համաձայն։

 

Աղյուսակ 2

 

Վստահված երրորդ կողմին ուղղված հարցման կառուցվածքի վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի նկարագրությունը

Տվյալների տեսակը

Բազմ.

1. Հարցում (vsd:Request)

հարցման շրջափոխող տարր

xs:base64Binагу

1

 

1.1. Հարցման պարունակությունը

հարցման պարունակությունը երկուական ձևաչափով

 

1

 

5. Երկուական ձևաչափով հարցումը փոխանցելու գործընթացն օպտիմալացնելու նպատակով հարցման պարունակությունը պետք է փոխանցվի Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոնների համաձայն ձևակերպված МIМЕ մասի տեսքով։

6. Մուտքային հաղորդագրության մշակման արդյունքներով պայմանավորված՝ վստահված երրորդ կողմն ի պատասխան ուղարկում է՝

ա) պատասխան հաղորդագրություն, որում կազմության (sоар:Воdу) մեջ ներառվել է վստահված երրորդ կողմի անդորրագիրը՝ իսկության հաստատման ընթացակարգերը սովորական ռեժիմով կատարելու դեպքում.

բ) սխալի վերաբերյալ տեխնոլոգիական հաղորդագրություն՝ հաղորդագրության մշակման և (կամ) հարցման պարունակության սխալ առաջանալու դեպքում։

7. Պատասխան հաղորդագրությանը ներկայացվում են հետևյալ պահանջները.

ա) wsa:To վերնագրի տարրը պետք է պարունակի մուտքային հաղորդագրության wsa:ReplyTo/wsa:Address տարրի արժեք.

բ) wsa:From/wsa:Address վերնագրի տարրը պետք է պարունակի վստահված երրորդ կողմի այն սերվիսի տրամաբանական հասցեն, որն ապահովում է ԷԹՍ-ի ճանաչման կանոններով նախատեսված ընթացակարգերի կատարումը. հասցեի ձևաչափը բերված է սույն փաստաթղթի 4-րդ կետի «ա» ենթակետում.

գ) wsa:RelatesTo վերնագրի տարրը պետք է պարունակի մուտքային հաղորդագրության wsa:MessageId տարրի արժեք.

դ) wsa:Action վերնագրի տարրը պետք է պարունակի հետևյալ արժեքը՝ int://SR/TTP/VSD/Receipt.

ե) կազմության (soap:Body) մեջ ներառվում է վստահված երրորդ կողմի անդորրագիր պարունակող կառուցվածքը՝ 3-րդ աղյուսակի համաձայն։

 

Աղյուսակ 3

Վստահված երրորդ կողմի անդորրագիր պարունակող կառուցվածքի վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի նկարագրությունը

Տվյալների տեսակը

Բազմ.

1. Անդորրագիր (vsd:Receipt)

անդորրագրի շրջափոխող տարր

xs:base64Binary

1

 

1.1. Անդորրագրի պարունակությունը

անդորրագրի պարունակությունը երկուական ձևաչափով

 

1

 

8. Երկուական ձևաչափով վստահված երրորդ կողմի անդորրագիրը փոխանցելու գործընթացն օպտիմալացնելու նպատակով անդորրագրի պարունակությունը պետք է փոխանցվի Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոնների համաձայն ձևակերպված МIМЕ մասի տեսքով։

9. Սխալի վերաբերյալ տեխնոլոգիական հաղորդագրությանը ներկայացվում են հետևյալ պահանջները.

ա) wsa:To վերնագրի տարրը պետք է պարունակի մուտքային հաղորդագրության wsa:ReplyTo/wsa:Address տարրի արժեք.

բ) wsa:From/wsa:Address վերնագրի տարրը պետք է պարունակի վստահված երրորդ կողմի այն սերվիսի տրամաբանական հասցեն, որն ապահովում է ԷԹՍ-ի ճանաչման կանոններով նախատեսված ընթացակարգերի կատարումը. հասցեի ձևաչափը բերված է սույն փաստաթղթի 4-րդ կետի «ա» ենթակետում.

գ) soap:Code/soap:Subcode/soap:Value տարրը պետք է պարունակի Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններով նախատեսված տիպային սխալներից մեկի ծածկագիրը կամ 4-րդ աղյուսակում նշված արժեքներից մեկը։

 

Աղյուսակ 4

 

Սխալների ծածկագրերը

 

Սխալի դասը

Սխալի ծածկագիրը

Նկարագրությունը և կիրառման առանձնահատկությունները

soap:Sender

ttp:InvalidSOAPRequest

մուտքային SOAP-հաղորդագրության կազմության կառուցվածքը չի համապատասխանում սահմանված պահանջներին

 

soap:Sender

ttp:InvalidDVCSRequest

DVCSRequest հարցման կառուցվածքը չի համապատասխանում սահմանված պահանջներին

 

soap:Sender

ttp:InvalidDocument

էլեկտրոնային փաստաթղթի կառուցվածքը չի համապատասխանում սահմանված պահանջներին

 

soap:Sender

ttp:TTPNotFound

վստահված երրորդ կողմը չի կարողացել պարզել այն իրավազորությունը, որտեղ պետք է ուղարկել հարցումը

 

soap:Sender

ttp:Timeout

ստացողի վստահված երրորդ կողմն ուղարկողի վստահված երրորդ կողմից ԷԹՍ-ի ճանաչման կանոններով սահմանված ժամանակի ընթացքում չի ստացել ուղարկողի վստահված երրորդ կողմի անդորրագիրը.

դ) soap:Fault/soap:Detail հաղորդագրության կազմության տարրը պետք է պարունակի SOAP-ծրար՝ կազմության պարունակության և Տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոններին համապատասխան ձևակերպված մուտքային հաղորդագրության վերնագրերի հետ միասին։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: