ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1325-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 659-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 13-րդ հավելվածը, ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 699-Լ և N 727-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 659-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 11–րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 144-150-րդ ենթակետերով՝
«144) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մշտադիտարկման իրականացնում.
145) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի կանխարգելիչ միջոցառումների իրականացում.
146) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի միջազգային կառույցների և գործընկերների հետ համագործակցություն․
147) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության նախնական և կազմակերպչական աշխատանքների իրականացնում․
148) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության աշխատանքներին մասնակցություն․
149) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի հաղորդման կամավոր և ոչ պատժիչ գաղտնի համակարգի կառավարում.
150) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության, ինչպես նաև կրթական ծրագրերի միջոցով հանրության վստահության ապահովում ավիացիոն անվտանգության նկատմամբ։»։
2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում ստեղծել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժին՝
1) 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ ենթակետով․
«17) ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը։»։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |