ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 51-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2022թ-ի բյուջեն`
1) եկամուտների գծով - 676526,5 հազ.դրամ
2) ծախսերի գծով - 676526,5 հազ. դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսեր՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսեր՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը՝ /պակասորդ/ ՝ համաձայն հավելված 4-ի
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի /պակասուրդ/ ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի
8. Սահմանել, որ՝
1) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները
2) «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների
3) սահմանել, որ հոդվածների փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում կարող է լինել առանց սահմանափակումների։
2021 թ-ի բյուջեի եկամուտների գերակատարումը ուղղել հնգամյա ծրագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
Կողմ -9 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ | ||
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ | ||
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ | ||
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ | ||
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ | ||
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ | ||
ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ |
2021 թ. Դեկտեմբերի 29, Քաջարան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|