Գլխավոր տեղեկություն
Номер
N 123-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.05.2021-26.06.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.01.2021
Принят
Վանաձոր համայնքի ավագանի
Дата принятия
23.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
23.12.2020
Дата вступления в силу
28.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2020 թվականի N 123-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեի նախագիծը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 3 160 504 400 (երեք միլիարդ հարյուր վաթսուն միլիոն հինգ հարյուր չորս հազար չորս հարյուր) ՀՀ դրամ,

2) ծախսեր` 3 801 927148 (երեք միլիարդ ութ հարյուր մեկ միլիոն ինը հարյուր քսանյոթ հազար հարյուր քառասունութ) ՀՀ դրամ։

(1-ին կետը փոփ. 12.02.21 N 2-Ն)

2. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2021 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք։

3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով և մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԿՈՂՄ (15)

ԴԵՄ (9)

ՁԵՌՆՊԱՀ (0)

Մ. Ասլանյան

Ա. Գրիգորյան

Գ. Քալանթարյան

Խ. Վարդանյան

Ա. Սարգսյան 

Ա. Ափինյան 

Հ. Մովսիսյան

Վ. Ավագյան

Ա. Փելեշյան

Կ. Դավթյան

Ա. Խաչատրյան

Տ. Նազարյան

Ա. Լոքյան

Դ. Սիմոնյան

Ս. Ղամբարյան

Մ.Ապերյան

Հ. Ղամբարյան

Դ. Հակոբյան

Ք. Մարուքյան

Ա. Ավետյան

Ա. Սիրադեղյան

Հ. Սիմիկյան

Ա. Կարապետյան

Վ.Կռոյան

 

 

 

---

 

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբեր 23

ք. Վանաձոր

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու

«23» դեկտեմբերի 2020 թ.

թիվ 123-Ն որոշման

(հավելվածը փոփ. 12.02.21 N 2-Ն, 19.03.21 N 14-Ն, 19.03.21 N 15-Ն, 30.04.21 N 42-Ն, 30.04.21 N 43-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունվարի 2021 թվական: