Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-153-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.10.2008-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.11.24/64(363) Հոդ.983
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.08.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.09.2008
Дата вступления в силу
04.10.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-220-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «հաջորդող» բառից հետո լրացնել «երեք» բառով.

2) 7-րդ մասի «պատճենը» բառը փոխարինել «քաղվածքը» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գործունեության կասեցման ընթացքում գործունեության կասեցման օբյեկտի տարածքի մուտքը (մուտքերը) կամ տարածք մուտք գործելու այլ հնարավոր ուղիները կնքելու, կապարակնքելու, դրոշմելու, թվային, տառային կամ կիրառված այլ դրոշմավորման եղանակը առաջին անգամ վնասելու և կասեցման օբյեկտում կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն առաջին անգամ իրականացնելու դեպքում կասեցման սուբյեկտները տուգանվում են երեք հարյուր հազար դրամի չափով։

Նույն որոշմամբ գործունեության կասեցման ընթացքում սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կասեցման սուբյեկտները տուգանվում են երկու միլիոն դրամի չափով։»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 12

Երևան

ՀՕ-153-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան