ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«26» հոկտեմբերի 2021 թ. |
թիվ 33-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունն.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Արմավիրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» 25-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ավագանու անդամներ՝ |
Կողմ |
դեմ |
ձեռնպահ |
1. Վ. Թովմասյան 2. Վ. Մանուկյան 3. Դ. Դարբինյան 4. Հ. Դարբինյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
նոր արմավիր համայնք |
Ա. Ավետիսյան |
Հավելված ՀՀ Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի ավագանու 2021 թ. հոկտեմբերի «26»-ի N 33-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) Բյուջեի 09 բաժնի 01 խմբի 01 ենթախումբի 5113 հոդվածը պակասեցնել 5.601.300 /հինգ միլիոն վեց հարյուր մեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամով։
2) Բյուջեի 09 բաժնի 01 խմբի 01 ենթախումբի 5134 հոդվածն ավելացնել 220.000 /երկու հարյուր քսան հազար/ ՀՀ դրամով։
3) Բյուջեի 09 բաժնի 01 խմբի 01 ենթախումբի 5129 հոդվածն ավելացնել 2.881.300 /երկու միլիոն ութ հարյուր ութսունմեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամով։
4) Բյուջեի 09 բաժնի 01 խմբի 01 ենթախումբի 5112 հոդվածն ավելացնել 2.500.000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով։
5) Բյուջեի 09 բաժնի 01 խմբի 01 ենթախումբի 4511 հոդվածն ավելացնել 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամով։
6) Բյուջեի 01 բաժնի 06 խմբի 01 ենթախումբի 4251 հոդվածը պակասեցնել 1.000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամով։
7) Բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 ենթախումբի 4729 հոդվածն ավելացնել 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|