Գլխավոր տեղեկություն
Номер
N 2318-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 28.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.2023
Дата вступления в силу
29.12.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2318-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՑԱԾՐ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ՄԻՆՉԵՎ 2050 ԹՎԱԿԱՆ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ և 19-րդ մասերով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը (մինչև 2050 թվական)` համաձայն հավելվածի։

2. Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) նախագահ, շրջակա միջավայրի ոլորտը համակարգող փոխվարչապետին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությամբ (մինչև 2050 թվական) սահմանված գործողությունների կատարման առաջընթացի վերաբերյալ զեկույցների լսումները՝ տվյալ տարում խորհրդի առաջին նիստում՝ նախորդ տարվա արդյունքների մասով:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությամբ (մինչև 2050 թվական) սահմանված գործողությունների կատարման առաջընթացի հաշվետվությունների ներկայացումը խորհրդի նիստում և դրանց հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2318-Լ որոշման