Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 43-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.12.2023
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
01.12.2023
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
01.12.2023
Дата вступления в силу
09.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«01» դեկտեմբեր 2023 թ. 

թիվ 43-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 182-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 37-Ն որոշման.

1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 1-ի թիվ 43-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի թիվ 37-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23111

 

Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Համերգների քանակը, միավոր

Հաճախումների

քանակը, մարդ

Համերգներից ստացված հասույթը, դրամ

Ա

Բ

1

2

3

Համերգներ հանրապետությունում, ընդամենը, այդ թվում`

100

     

ք. Երևանում

100.1

     

ՀՀ մարզերում

100.2

     

Համերգների ընդհանուր քանակից` գյուղական վայրերում

110

     

Համերգների ընդհանուր քանակից` բարեգործական

120

     

Համերգների ընդհանուր քանակից`

130

     

դասական

130.1

     

ազգային, ժողովրդական

130.2

     

էստրադային, ջազային

130.3

     

Համերգների ընդհանուր քանակից` ֆիլհարմոնիկ, դրանցից`

140

     

դպրոցականի ֆիլհարմոնիա, ընդամենը, այդ թվում`

140.1

     

ք. Երևանում

140.1.1

     

ՀՀ մարզերում

140.1.2

     

Համերգներ ինքնազբաղ արվեստագետների մասնակցությամբ

160

     

Համերգ-հյուրախաղեր արտասահմանում, ընդամենը, այդ թվում՝

170

     

ԱՊՀ երկրներում

170.1

     

Եվրոպայում

170.2

     

ԱՄՆ-ում

170.3

     

Լատինական Ամերիկայում

170.4

     

այլ երկրներում

170.5

     

Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

1

Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը, այդ թվում՝

200

 

Մնացորդը տարեսկզբին

210

 

Ֆինանսական մուտքերը, ընդամենը, այդ թվում՝

220

 

բյուջեից (պետական և համայնքային)

220.1

 

բնակչությանը մատուցված ծառայություններից

220.2

 

նվիրատվություններ

220.3

 

վարձակալությունից

220.4

 

այլ եկամուտներ

220.5

 

Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում՝

230

 

նյութական ծախսեր

230.1

 

ոչ նյութական ծառայությունների վճարումներ

230.2

 

գործուղման ծախսեր

230.3

 

աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ

230.4

 

հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման

230.5

 

այլ ծախսեր

230.6

 

Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին

240

 

 

Բաժին 3. Համերգային կազմակերպության տեսակը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Նշել համերգային կազմակերպության տեսակը

Ա

Բ

1

Համերգային կազմակերպության տեսակը

300

 

Ղեկավար՝

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

__________________  

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

    

« _ _ »____ ____20___թ. »:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 1-ի թիվ 43-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

հոկտեմբերի 19-ի թիվ 37-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով կարգավորում է «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են համերգային կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Բաժին 1-ում (ըստ տեսակների և կազմակերպման վայրերի) լրացվում են.

1) սյունակ 1-ում` համերգների քանակը,

2) սյունակ 2-ում՝ հաճախումների քանակը,

3) սյունակ 3-ում՝ համերգներից ստացված հասույթի գումարի չափը:

7. Բաժին 2-ում (ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) լրացվում են՝

1) «200» ծածկագրով տողում` ընդհանուր ֆինանսական միջոցները,

2) «210» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին,

3) «220» ծածկագրով տողում` ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի ցուցանիշները, այդ թվում՝ «220.1» ծածկագրով տողում՝ բյուջեից (պետական և համայնքային), «220.2» ծածկագրով տողում՝ բնակչությանը մատուցված ծառայություններից, «220.3» ծածկագրով տողում՝ նվիրատվություններից, «220.4» ծածկագրով տողում՝ վարձակալությունից և «220.5» ծածկագրով տողում՝ այլ եկամուտները,

4) «230» ծածկագրով տողում՝ ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից՝ «230.1» ծածկագրով տողում («Նյութական ծախսեր»)՝ ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

5) «230.2» ծածկագրով տողումՈչ նյութական ծառայությունների վճարումներ»)` աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

6) «230.3» ծածկագրով տողում` գործուղման ծախսերը,

7) «230.4» ծածկագրով տողում («Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,

8) «230.5» ծածկագրով տողում` համերգային կազմակերպությունների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, հիմնավերանորոգման և վերանորոգման ծախսերը,

9) «230.6» ծածկագրով տողում` այն ծախսերը այլ ծախսեր), որոնք «230.1»-«230.5» ծածկագրերով տողերում չեն արտացոլվել,

10) «240» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

8. Բաժին 3-ում նշվում է (Էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում ընտրել միայն մեկ տող) համերգային կազմակերպության տեսակը:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան