Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-164-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (06.11.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.11.05/66(656) Հոդ.1123
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
30.09.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.10.2008
Дата вступления в силу
06.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի սեպտեմբերի 30-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքային ծառայության պաշտոնների մասով համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը և (կամ) հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաև փոփոխելու և (կամ) լրացնելու հարցում որոշում է կայացնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին դիմելու մասին: Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը և (կամ) հաստիքացուցակը հաստատված, ինչպես նաև փոփոխված և (կամ) լրացված է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.»:

 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի «կառուցվածքները» բառից հետո ստորակետը հանել և մասը լրացնել «համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում, ինչպես նաև» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 30. Համայնքի ղեկավարի աշխատակազմը

 

1. Համայնքի ղեկավարի աշխատակազմն ապահովում է համայնքի ղեկավարի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններում նրա մասնակցությունը:

2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի կառավարումն իրականացնում է համայնքի ղեկավարը:

3. Համայնքի ղեկավարի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը` օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, մասնավորապես`

1) ապահովում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

2) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.

3) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.

4) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.

5) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը.

6) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.

7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.

8) ապահովում է ավագանու որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան` յոթնօրյա ժամկետում.

9) օրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նշանակում և ազատում է աշխատակազմի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

10) օրենքով, իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

11) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

4. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, աշխատակազմի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5. Համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքում կարող են նախատեսվել միայն «բաժին» տեսակի կառուցվածքային և (կամ) առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն թվաքանակը սահմանում է պետական լիազորված մարմինը:

6. Համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը կարող է ստեղծվել միայն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում:

Համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի կանոնադրություն, որը հաստատում է համայնքի ղեկավարը:»:

 

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 4-րդ կետը «հաստատմանը» բառից հետո լրացնել «` սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված դեպքում» բառերով.

բ) 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքային ծառայության մասով աշխատակազմի կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագիծը և դրանում առաջարկվող փոփոխություններն ընդունվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի երկրորդ պարբերությունով սահմանված կարգով:».

գ) 8-րդ կետը «կառուցվածքային» բառից հետո լրացնել «և առանձնացված» բառերով.

դ) 2-րդ մասի «16» և «17» թվերը համապատասխանաբար փոխարինել «17» և «18» թվերով:

 

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում, 53-րդ հոդվածի առաջին և երրորդ պարբերություններում, 54-րդ հոդվածի 1-ին պարբերությունում և 64-րդ հոդվածի առաջին պարբերությունում «եռամյա» բառը փոխարինել «քառամյա» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «կառուցվածքային և (կամ) հաստիքացուցակի» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 25

Երևան

ՀՕ-164-Ն

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան