ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ԽԱՉԱԿԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«26» մայիսի 2021 թվականի N 21-Ն
ՆՈՐ ԽԱՉԱԿԱՊ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 20-րդ կետով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3, 4, 5, 6 և 7-րդ կետերով. 10-րդ հոդվածի 4-րդ կետով, 13-րդ հոդվածով, 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով և 19-րդ հոդվածի 4-րդ կետով. Նոր Խաչակապ համայնքի ավագանին
որոշում է`
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքում աղբահանության իրականացման կարգը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքում աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանները և կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքում սանիտարական մաքրման սխեման` համաձայն հավելված 3-ի։
4. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքում ոչ կենցաղային աղբի առաջացման և դրույքաչափերը սահմանելու համար կիրառվող մեթոդները ըստ անշարժ գույքի նպատակային և/կամ/ գործառնական նշանակության` համաձայն հավելված 4-ի։
5. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգը՝ համաձայն հավելված 5-ի:
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ | Դեմ | Ձեռնպահ |
Սեմյոն Սիմոնյան Ամբակում Մալխասյան Գրիգորի Չալաբյան |
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար |
Մ. Տռուզյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|